Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  հոկտեմբեր 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 01 mp3
Կոմիտաս Ասլամազյան. Հոյ Նազան mp3
Զինվորական ծառայություն. սուրբգրային վեր...
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Եկեղեցական օրացույց. 2013Թ. pdf
Անահիտ Պարսամյան. Շուշան-Վարդենի. Վարքագ...
Եզնիկ վարդապետ Պետրոսյան դոկտոր աստվածաբ...
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Վարք Սրբոց Բ. Դեմետրիոս - Թեոփիլոս. pdf
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Նոր Կտակարան. pdf
Ս. Հովհան Ոսկեբերան. Ճառերի ընտրանի. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Վարանիմք ի մեղաց. Կարինե Ավետիսյանը. mp3
Սահակ եպս. Մաշալյան Չարին բարությամբ պատ...
Ս. Ս. ՄԱՅԻԼԵԱՆ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻ...
Грани оккультизма: от герметизма до маг...
Վահանավանքի 1100 ամյակի գիտաժողով
Альберти Р.Е., Эммонс М.Л.. Умейте посто...
կյանքի խոսքը,կռկ-ն սեռական օրգաններին են...
Սևանի Վազգենյան Դպրանոց սիրտ իմ սասանի m...
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Զորահանդեսին մասնակցեցին հոգևորականները
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
Սահակ եպս. Մաշալյան Աշխարհի վախճանը (տես...
Սահակ եպս. Մաշալյան Տերունական աղոթք (Մա...
Սուրբ Սարգսի տոն (Եկեղեցական կյանք)
Հովհաննես Սարկավագ Վարդապետ. Աղոթամատույ...
Սահակ եպս. Մաշալյան Սամարացի կինը (տեսան...
Կոմիտաս Ասլամազյան. Ալագյազ. mp3
Երևանի Ավետարանական աղանդը Հայ Առաքելակա...
Սրբադասման կարգը
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Սևանի Վազգենյան Դպրանոց Ամեն Հայր Սուրբ ...
Աղանդների Հետաքննություն Զոհրաբ Հարոյանի...
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Լուսինե Զաքարյան. Սուրբ-սուրբ mp3
Լուսինե Զաքարյան Առավոտ Լուսո mp3
Օձուն. սա է մարդը` քահանան
Սահակ եպս. Մաշալյան Սուրբ Ծնունդ (Մաս 1-...
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Ավետարանական եկեղեցու լավությունները մեր...
Опыт реабилитации жертв сектантской агре...
Սահակ եպս. Մաշալյան Բարի Սամարացին (տեսա...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Գլխավոր էջ » 2011 » հոկտեմբեր » 29 » Կանոնական գրքեր

21:48
Կանոնական գրքեր


Աստվածաշնչի՝ եկեղեցու կողմից ընդունված և վավերացված գրքերի ցանկ՝ ի տարբերություն մերժված, անհարազատ, անկանոն կամ պարականոն գրքերի: Հին և Նոր կտակարանների կանոնական գրքեր կազմում են Աստվածաշնչի Կանոնը: Հինկտակարանային եբրայական կանոնի մեջ մտնող 22 գրքերի անվանացանկը բերված է Որոգինեսի Սաղմոսների մեկնության մեջ (218), Հին և Նոր կտակարանների կանոնական գրքեր բերված են նաև Աթանաս Ալեքսանդրացու 367-ի 39-րդ Զատկական նամակում, ուր առաջին անգամ Նոր կտակարանի 27 գրքերը ներկայացված են իբրև մի ամբողջություն:
Աստվածաշնչի գրքերի մինչմեսրոպյան հայկական կանոնի մասին ստույգ քիչ բան է հայտնի:
կանոնական գրքերի որոշ ցուցակներ Հայ եկեղեցուն ծանոթ են եղել նախքան գրերի գյուտը և Աստվածաշնչի թարգմանությունը, երբ Սուրբ Գիրքը Հայոց մեջ կարդացվել ու ընդօրինակվել է հունարեն և ասորերեն: Հայերեն թարգմանության Աստվածաշնչի կանոնական գրքերի առաջին ցանկը տվել է Կորյունն իր «Վարք Մաշտոցի» երկում:
Նրանից հետո Հին և Նոր կտակարանների
կանոնական գրքերի ցանկերի հանդիպում ենք տարբեր հեղինակների մոտ (Մովսես Խորենացի, Անանիա Շիրակացի, Հովհաննես Սարկավագ, Մխիթար Այրիվանեցի, Գրիգոր Որդի Աբասա, Գրիգոր Տաթևացի և ուր.): Հայ եկեղեցում առաջին պաշտոնական կանոնը սահմանել է 768-ի Պարտավի եկեղեցական ժողովը՝ Սիոն Ա Բավոնեցու ձեռամբ: Ժողովի 23-րդ որոշումը հիշատակում է Հին կտակարանի 37 գիրք իբրև կանոնական: Նոր կտակարանի գրքերը չեն հիշատակվում: Ըստ Մ. Օրմանյանի՝ մեզ է հասել Պարտավի ժողովի որոշման միայն պատառիկը, որը բավարար չէ ճիշտ պատկերացում կազմելու Հայոց մեջ այդ ժամանակ ընդունված կանոնական գրքերի մասին: Դարերի ընթացքում կանոնական գրքերի ցուցակը կրել է որոշ փոփոխություններ: Ներկայիս հայկական կանոնն ընդգրկում է 75 գիրք (Հին կտակարանի 48, Նոր կտակարանի 27 գիրք):
Աստվածաշնչի Յոթանասնից հունարեն թարգմանության բնագիրը, բացի 39
կանոնական գրքերից, որոնք կազմում են եբրայական կանոնը, ընդգրկել է նաև, այսպես կոչված՝ երկրորդականոն գրքերը: Երկրորդականոն են այն գրքերը, որոնք թեև աստվածաշունչ չեն, սակայն որպես ոչ մերժելի, բարեպաշտական գրություններ հանձնարարելի են ընթերցման և հավատի շինության համար: Հայկական երկրորդականոն գրքերը թվով ինն են. Եզրասի Ա, Հուդիթ, Տոբիթ, Մակաբայեցիներ Ա, Բ, Գ, Իմաստություն Սողոմոնի, Սիրաք, Բարուք, ինչպես նաև Դանիելի և Եսթերի գրքերի այն մի քանի հատվածները, որոնք բացակայում են եբրայական բնագրում: Երկրորդականոն այս գրքերից տարբերելու համար Հին կտակարանի 39 աստվ ածաշունչ գրքերը կոչվում են նաև նախականոն: Դրանք են՝ Ծննդոց, Ելք, Ղևտական, Թվեր, Երկրորդ օրենք, Հեսու, Դատավորներ, Հռութ, Ա, Բ, Գ, Դ Թագավորություններ, Ա, Բ Մնացորդաց, Բ Եզրաս, Նեեմի, Եսթեր, Սաղմոս, Առակներ, Ժողովող, Երգ երգոց, Հոբ, Եսայի, Օսեե, Ամոս, Միքիա, Հովել, Աբդիու,
Հովնան, Նավում, Ամբակում, Սոփոնիա, Անգե, Զաքարիա, Մաղաքիա, Երեմիա, Ողբ, Դանիել, Եզեկիել (տես նաև
Աստվածաշունչ մատյան կամ Սուրբ Գիրք):
Աղբյուր Ք.Հ. հանրագիտարան






Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 947 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Astvacashunch | Հեղինակություն: 5.0/31
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013