|
Գլխավոր էջ » 2011 » հոկտեմբեր » 28

Հոկտեմբերի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի պատվիրակությանը՝ գլխավորությամբ ՌԴ Հասարակական պալատի քարտուղարի տեղակալ Միխայիլ Օստրովսկու: Պատվիրակությանն ուղեկցող ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրեց ՀՀ Հանրային խորհրդի և Հասարակական պալատի միջև հաստատված կապերը և հոկտեմբերի 27-ին ստորագրված համաձայնագրով նախանշվող համագործակցությունը տարբեր ոլորտներում: Այնուհետև Նաթան Սրբազանը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները: Սրբազան Հայրը կարևորեց հանրային խորհուրդների դերակատարությունը հասարակության կյանքում և ողջունեց տարբեր երկրների համանուն կառույցների միջև հաստատվող համագործակցությունը` ի խնդիր հանրության կյանքում առկա խնդիրների համատեղ ուժերով հաղթահարման: Սրբազանը նաև ընդգծեց հանրային խորհուրդների կարևոր առաքելությո
...
Շարունակել ընթերցել »
|
|
|
|