Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  հոկտեմբեր 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Զինվորական ծառայություն. սուրբգրային վեր...
Եկեղեցական օրացույց. 2013Թ. pdf
Սահակ եպս. Մաշալյան Աշխարհի վախճանը (տես...
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
Ս. Հովհան Ոսկեբերան. Ճառերի ընտրանի. pdf
Ավետարանական եկեղեցու լավությունները մեր...
Անահիտ Պարսամյան. Շուշան-Վարդենի. Վարքագ...
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Սահակ եպս. Մաշալյան Տերունական աղոթք (Մա...
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Ս. Ս. ՄԱՅԻԼԵԱՆ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻ...
Սահակ եպս. Մաշալյան Սուրբ Ծնունդ (Մաս 1-...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 01 mp3
Վարք Սրբոց Բ. Դեմետրիոս - Թեոփիլոս. pdf
Կոմիտաս Ասլամազյան. Հոյ Նազան mp3
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Опыт реабилитации жертв сектантской агре...
Վահանավանքի 1100 ամյակի գիտաժողով
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Օձուն. սա է մարդը` քահանան
Լուսինե Զաքարյան. Սուրբ-սուրբ mp3
Աղանդների Հետաքննություն Զոհրաբ Հարոյանի...
Սահակ եպս. Մաշալյան Սամարացի կինը (տեսան...
Վազգենյան դպրանոց Ոգու պատմություն (ֆիլմ...
Սահակ եպս. Մաշալյան Բարի Սամարացին (տեսա...
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Грани оккультизма: от герметизма до маг...
Նոր Կտակարան. pdf
Альберти Р.Е., Эммонс М.Л.. Умейте посто...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սևանի Վազգենյան Դպրանոց Ամեն Հայր Սուրբ ...
կյանքի խոսքը,կռկ-ն սեռական օրգաններին են...
Սահակ եպս. Մաշալյան Չարին բարությամբ պատ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Զորահանդեսին մասնակցեցին հոգևորականները
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Սևանի Վազգենյան Դպրանոց սիրտ իմ սասանի m...
Վարանիմք ի մեղաց. Կարինե Ավետիսյանը. mp3
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
Սուրբ Սարգսի տոն (Եկեղեցական կյանք)
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Կոմիտաս Ասլամազյան. Ալագյազ. mp3
Սրբադասման կարգը
Եզնիկ վարդապետ Պետրոսյան դոկտոր աստվածաբ...
Երևանի Ավետարանական աղանդը Հայ Առաքելակա...
Հովհաննես Սարկավագ Վարդապետ. Աղոթամատույ...
Լուսինե Զաքարյան Առավոտ Լուսո mp3
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Գլխավոր էջ » 2011 » հոկտեմբեր » 25 » Ռումին քաղաքապետների պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

21:20
Ռումին քաղաքապետների պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


Հոկտեմբերի 25-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունեց Ռումինիայի քաղաքապետների պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Պիտեշտի քաղաքապետ Թուդոր Պենդիուկին, Ֆոկշանի քաղաքապետ Բոգդան Մատիշանին, Ռոմանի քաղաքապետ Լաուրենցիու Լեորյանուին, Գեռլայի քաղաքապետ Օվիդյու Դրագանին, Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեյին և Ֆրումոասայի քաղաքապետ Տիբոր Ֆերենցին:
Սրբազան Հայրը, ողջունելով քաղաքապետների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարեմաղթանքներն ու օրհնությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայ և ռումին ժողովուրդների բարեկամական ու եղբայրական հարաբերություններին: Սրբազանն իր խոսքում ընդգծեց, որ նման ջերմ հարաբերությունների վկայությունն ու երաշխիքն է այն իրողությունը, որ Հայ Եկեղեցին ու հայ ժողովուրդն իր համայնքով Ռումինիայում ունեն երկար և ուրույն պատմություն, և հայ ժողովրդի դարավոր այս ներկայությունը կերտել է հարուստ մշակութային ժառանգություն: Այս առիթով Սրբազան Հայրն իր գնահատանքը բերեց ներկաներին և Ռումինիայի իշխանություններին` հայ ժողովրդի զավակների հանդեպ մշտապես դրսևորած եղբայրական վերաբերմունքի համար: Կարևորելով նման փոխադարձ այցելությունների անհրաժեշտությունը` որպես երկու ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունների պահպանման երաշխիք` Նաթան Սրբազանը նշեց, որ հաջորդ տարի Նորին Սրբության նախագահությամբ կտոնախմբվի Սուչավայի հայոց վանքի 500-ամյակը` վստահություն հայտնելով, որ այն իրապես պետք է լինի ոչ միայն հայ, այլև ռումին հավատացյալ ժողովրդինը:
Քաղաքապետներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար` մեծ օրհնություն նկատելով հայոց հոգևոր կենտրոնում գտնվելը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Բաժին: Նորություններ | Դիտումներ: 571 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Norutyunner | Հեղինակություն: 5.0/40
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013