
Արմատացած սովորութիւններ կան մեր կեանքի խաչմերուկներուն մէջ, որոնք վարակիչ ախտի նման բոյն դրած են մեր ներսիդին: Ախտեր, որոնք փոխանցուած են յաջորդող սերունդներուն դարերու ընթացքին, բայց ձախաւեր ազդեցութիւն ունեցած են ներկայ երիտասարդին մօտ: Միջին Արեւելեան տգիտաբար գործուած հոգեքանդ արարքնե՛ր են կատարուածները, որոնք նուիրականացած են եւ իբրեւ «հաւատալիքեներ ընդունուած են այսօ՛ր եւս: Մարդը իր ստեղծագործութեան օրէն իսկ միշտ փորձած է շօշափելի, թանձրական հաւատալիքներ ունենալ իր տրամադրութեան տակ, կարծելով թէ պաշտպանութեան միակ ճամբան այդ կարծեցեալ առարկայացած «հաւատալիք»ներն են: Հաւատքի նկատմամբ մարդուն մօտեցումն ու ըմբռնումը միշտ եղած է նուրբ եւ հարցական: Սակայն ի զուր չէ ըսուած, թէ «հաւատքը մեր մտքի արտադրութիւնը չէ, տրամաբանութեան հետեւողութիւն մը չէ, կեանքի փորձառութենէն քաղուած եզրայանգում մը չէ, այլ` տրուած շնորհք մը, բնական տրամադրութիւն մըն է» (Գարեգին Բ. Կաթողիկոս), զոր ընդոծին դրուած է մեր մէջ` տաղանդի մը նման: Բայց մենք ի վե
...
Շարունակել ընթերցել »
|

Հոկտեմբերի 23-ին, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում էր Խաչի գյուտի տոնը, մոսկվաբնակ հազարավոր հայերի համար օրը կրկնակի տոն էր, քանզի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ պիտի օրհնվեին ու օծվեին Մոսկվայի նորակառույց եկեղեցական համալիրի մայր եկեղեցու գմբեթի խաչերը: Պատմական այս օրվան անհամբեր սպասում էին բոլորը` շինարարները, բարերարները, հոգևոր դասը, թեմի բարեխնամ առաջնորդ Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը, նաև հավատացյալները, ովքեր եկել էին իրենց աղոթքով զորակցելու և մասնակից դառնալու խաչերի օրհնության և օծման գեղեցիկ ու խորհրդավոր արարողությանը: Սուրբ ու նվիրական այս օրվան իրենց մասնակցությունն էին բերել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին տիկնոջ հետ, ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, բազմաթիվ այլ պաշտոնական անձինք և հյուրեր: Արարողությանը, որպես երկու քույր Եկեղեցիների դարավոր բարեկամության ն
...
Շարունակել ընթերցել »
|
|