Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  հոկտեմբեր 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Աղանդների Հետաքննություն Զոհրաբ Հարոյանի...
Վարանիմք ի մեղաց. Կարինե Ավետիսյանը. mp3
Սահակ եպս. Մաշալյան Սամարացի կինը (տեսան...
Սահակ եպս. Մաշալյան Բարի Սամարացին (տեսա...
Զինվորական ծառայություն. սուրբգրային վեր...
Грани оккультизма: от герметизма до маг...
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
Ս. Ս. ՄԱՅԻԼԵԱՆ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻ...
Ս. Հովհան Ոսկեբերան. Ճառերի ընտրանի. pdf
Վահանավանքի 1100 ամյակի գիտաժողով
Զորահանդեսին մասնակցեցին հոգևորականները
Սահակ եպս. Մաշալյան Սուրբ Ծնունդ (Մաս 1-...
Սրբադասման կարգը
Նոր Կտակարան. pdf
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Սուրբ Սարգսի տոն (Եկեղեցական կյանք)
Վարք Սրբոց Բ. Դեմետրիոս - Թեոփիլոս. pdf
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Կոմիտաս Ասլամազյան. Հոյ Նազան mp3
Ավետարանական եկեղեցու լավությունները մեր...
կյանքի խոսքը,կռկ-ն սեռական օրգաններին են...
Կոմիտաս Ասլամազյան. Ալագյազ. mp3
Опыт реабилитации жертв сектантской агре...
Լուսինե Զաքարյան. Սուրբ-սուրբ mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Լուսինե Զաքարյան Առավոտ Լուսո mp3
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Օձուն. սա է մարդը` քահանան
Սևանի Վազգենյան Դպրանոց սիրտ իմ սասանի m...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Հովհաննես Սարկավագ Վարդապետ. Աղոթամատույ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Վազգենյան դպրանոց Ոգու պատմություն (ֆիլմ...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
Альберти Р.Е., Эммонс М.Л.. Умейте посто...
Երևանի Ավետարանական աղանդը Հայ Առաքելակա...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 01 mp3
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Սահակ եպս. Մաշալյան Տերունական աղոթք (Մա...
Անահիտ Պարսամյան. Շուշան-Վարդենի. Վարքագ...
Սահակ եպս. Մաշալյան Աշխարհի վախճանը (տես...
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Սահակ եպս. Մաշալյան Չարին բարությամբ պատ...
Եկեղեցական օրացույց. 2013Թ. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Եզնիկ վարդապետ Պետրոսյան դոկտոր աստվածաբ...
Գլխավոր էջ » 2011 » հոկտեմբեր » 23 » Եկեղեցու զորությունը. հարցերին պատասխանում է Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանը

20:54
Եկեղեցու զորությունը. հարցերին պատասխանում է Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանը


Եկեղեցին Աստծո տունն է, երկնքի պատկերը երկրի վրա: Այն սրբազան է, օրհնյալ ու օրհնություն պարգեւող: Ըստ եկեղեցու հայրերի` գոյություն ունի տեսանելի եւ ոչ տեսանելի եկեղեցի: Օգոստինոս Երանելին ասում է` մարդը կարող է ֆիզիկապես գտնվել եկեղեցում, սակայն դուրս լինել Աստծո իրական եկեղեցուց:Որն է Աստծո անտեսանելի, բայց եւ իրական Եկեղեցին: Ինչպես է մարդն իր գործերով զորացնում կամ տկարացնում Աստծո Եկեղեցին: Հարցերին պատասխանում է Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
-Սրբազան հայր, եկեղեցի ասելով, արդյոք, պետք է հասկանալ միայն քարակերտ շինությունը:
- Եկեղեցին շատ ավելի մեծ հասկացողություն է, քան շինությունը:Քարաշեն հասկացողությունը տաճարն է, որտեղ հավաքվում են մարդիկ, աղոթում: Դատարկ տաճարը եկեղեցի չէ, այն ընդամենը շինություն է:Եկեղեցին Աստծո ժողովուրդն է, որ հավաքվում է տաճարում Աստծո հետ հարաբերվելու, Իր մարմինն ու արյունը ճաշակելու: Հետևաբար շինությունը դառնում է եկեղեցի, երբ սրբագործվում է. աղոթական զորությունը ներկա է լինում, երբ մարդիկ մշտապես մտնում են տաճար աղոթելու:Եթե ժողովուրդը հավաքվեց եկեղեցում և հետո դուրս եկավ, ինչ է` եկեղեցին դադարե՞ց գոյություն ունենալուց: Եկեղեցին Աստծո ժողովրդի հավաքականությունն է և չենք կարող սահմանափակել միայն շինությամբ:
-Սրբազան հայր, Հիսուս, տեսնելով Պետրոսի զորեղ հավատքը, ասում է նրան. «Դու վեմ ես, եւ այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն»: /Մատթ. ԺԶ 18/ Իսկ ինչ է պահանջվում այսօր Աստծո կառուցած եկեղեցու զորությունը պահպանելու համար:
-Հավատարմություն: Սա է եկեղեցու զորությունը: Հավատարմությունը այլ բան չէ, եթե ոչ քրիստոսանմանություն: Քրիստոս ասաց. «Եղեք այնպիսին, որպեսզի աշխարհը տեսնի և հավատա, որ դուք իմ աշակերտներն եք»: Ուրեմն աշխարհը պիտի տեսնի եկեղեցին և պիտի հավատա, որ այն Քրիստոսի աշակերտն է, իսկ ինչո՞վ` նմանությամբ: Իսկ նմանությունը հավատարմությունն է: Քրիստոսի պատկերը պիտի լինի Աստծո եկեղեցին:Երկնքի փոխադրումը երկրի վրա: Աստծո նկատմամբ հավատարմությունը Աստծո պատվիրանների կատարումն է:Եթե եկեղեցին տկարանում է, ուրեմն Աստծո, Նրա պատվիրանների նկատմամբ հավատարմությունն է տկարացել և Աստված իր շնորհական ներկայությունը պակասեցրել է:Եկեղեցին զորավոր է ոչ թե մարդկանց, հոգևորականների թվով, այլ Աստծո ներկայությամբ: Որքան առավել ներկա է Աստված այդ եկեղեցում, այնքան զորավոր է այն: Իսկ Աստծո ներկայությունը երևում է իր շնորհաբաշխ առկայությամբ: Որքանո՞վ են ռեալ և ոչ ձևական խորհուրդներ տեղի ունենում Եկեղեցում:Ժողովրդի քանի տոկոսն է գիտակցաբար մկրտվում ու Սուրբ հաղորդություն ստանում: Ապաշխարության կամ մեղքերի թողության քանի հոգի է մոտենում, որքան բժշկություններ են կատարվում: Սա է եկեղեցու զորությունը, որը չի չափվում շենքերի, կառույցների քանակով: Ամեն դեպքում եկեղեցին իր զորությունը չի կորցնում, բայց երբեմն տկարանում է ու թուլանում:
-Սրբազան հայր, ինչն է պատճառը, որ այսօր մարդիկ եկեղեցի են մտնում միայն մոմ վառելու, պսակի կամ մկրտության համար և եկեղեցու խորհուրդներին Ձեր նշած գիտակցաբար մասնակցողների թիվը քիչ է:
-Անգիտությունն է պատճառը: Միջնադարում ավելի գիտակից են եղել, որովհետև մանկուց կրթել են:Կոմունիզմի ուրվականը դեռ շրջում է, չի հեռացել:Մարդիկ դեռ կոմունիստական իներցիայի ներքո են: Չկա կրոնական դաստիարակության հասկացողության անհրաժեշտություն, և մարդիկ բավարարվում են ինքնահնար քրիստոնեությամբ: Մեր ժողովուրդը այս 70 տարվա մեջ հնարել է քրիստոնեության իր ձևը և դրանով բավարարված է: Ազգային ակումբի նման բան է դարձել: «Այո, եկեղեցին հարգում ենք, սիրում ենք, Աստծո գոյությանն էլ հավատում ենք»-, ասում են մարդիկ ու մի կողմ քաշվում: Բայց սա դեռ Աստծո Եկեղեցի չէ: Աստծո Եկեղեցին կազմվում է այն ժամանակ, երբ յուրաքանչյուր հավատացյալ անձնապես է ճանաչում Աստծուն. ոչ թե գիտի Տիրոջ գոյության մասին, այլ ճանաչում է Աստծուն անձնապես, և ճանաչողների քանակը որքան մեծ է, այնքան զորավոր է Եկեղեցին:
- «Արածացրու իմ ոչխարներին»,- պատվիրում է Հիսուս Պետրոսին: Եվ Պետրոսը քարոզում է, դարձի բերում հազարավոր մարդկանց: Եկեղեցին զորեղ պահելու համար մեծ է նաեւ հոգեւորականի դերը, ով Աստծո խոսքը փոխանցողն է, Լույսի ճանապարհը ցույց տվողը: Պատմությունը ցույց է տալիս, որ Հայ Առաքելական Եկեղեցու զինվորագրյալ հոգեւորականները միշտ եղել են Աստծո հոտի հետ, կիսել ժողովրդին բաժին ընկած հալածանքներն ու դժվարությունները: Այսօր էլ, իհրակե, հոգևորականի պատասխանատվությունից է կախված եկեղեցու զորությունը:
-Անշուշտ:Մեծ անելիք ունի հոգևորականը: Նա պետք է անհատներով զբաղվի` յուրաքանչյուրի մասին մտածելով, յուրաքանչյուրի փրկությունը կարևորելով և յուրաքանչյուրի կործանումն իր սեփական ողբերգությունը համարելով: Հոգևորականը պետք է Աստծո հետ համեմատվի, ուրիշ համեմատության եզրեր չունի:Հոգևորականի միակ համեմատության եզրը Քրիստոս է: Եթե հոգևորականն ինքն էլ է բավարարվում այն վիճակով, ինչի մեջ իր հավատացյալն է` կիսատ պատկերացումներով, ուրեմն եկեղեցու զորականությունը, ուժը նվազում է:
- Սրբազան հայր, եկեղեցում կատարվող արարողությունների եւ խորհուրդների միջոցով մարդիկ հաղորդակցվում են Սուրբ Հոգու շնորհներին: Այդ շնորհներն առատ են, երբ մարդիկ հավատում են, որ դրանց միջոցով նրանք մերձենում են Աստծուն: Հետևաբար կարո՞ղ ենք ասել, որ եկեղեցու զորությունը հավատացյալի հավատքի ուժն է:
- Շնորհն առատորեն բաշխվում է, եթե հավատացյալը մեղքերից ձերբազատված է, նշանակում է այդ խողովակը մաքուր է և Աստծո շնորհը կարող է իջնել: Իսկ եթե
մեղքը շատ է, ուրեմն խցանված է խողովակը: Մեղքը խցանում է շնորհների էջքը, հետևաբար անաղարտ մարդիկ ինչքան շատ լինեն, այնքան շնորհը շատ կլինի: Դրա համար է Սուրբ Գիրքն ասում ` մեկ հավատացյալի համար Տերը չի կործանում մի ամբողջ քաղաք: Իսկ եթե այդ արդարները շատ լինեն, շնորհը առատ կլինի, իսկ եկեղեցին` առավել զորավոր:Հետևաբար Եկեղեցին զորեղ է աղոթող մարդկանցով: Որքան շատ են այն հավատացյալները, ովքեր պահում են կենդանի կապն Աստծո հետ եւ հավատարիմ են Տիրոջ պատվիրաններին, այնքան եկեղեցին կենսունակ է ու զորավոր:
- Պատմությունը վկայում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին միշտ հզոր է եղել ոչ միայն հոգևոր, այլև ազգապահպան և ազգահավաք առաքելության մեջ: Մեր Եկեղեցին երբևէ ունեցե՞լ է տկարության շրջաններ:
-Հաշվի առնելով այն բոլոր հարվածները, որ կրել է մեր Եկեղեցին, այսօր այն գոյություն պիտի չունենար`եղեռնը, բոլշևիկյան տեռորը և այլն:Սրանք այնպիսի հարվածներ են, որոնցից ուշքի պիտի չգար եկեղեցին:Սակայն այդպես չեղավ:Մեր եկեղեցին հզոր է և դիմացավ այդ հարվածներին ու հաղթանակած դուրս եկավ:Սակայն հզոր լինելու զգացումը մեզ չպետք է մղի ինքնագոհության, որպեսզի չտեսնենք մեր թերություններն ու տկարությունները:
-Որոնք են այդ թերությունները և ինչպես եք տեսում դրանց լուծումը:
-Այսօր պետք է մարդկանց հոգևոր դաստիարակություն և կրթություն տալ, նրանց եկեղեցում համախմբել: Մնայուն, տևական, անձանձրույթ քարոզել և կենդանի օրինակ ցույց տալ, ուրիշ զենք չունենք:Եթե հոգևորականը չեղավ քարոզիչ, օրինակելի, մեկ հավատացյալ անգամ չի շահի:Այսօր հոգևորականի թիվ մեկ անհրաժշտությունը քարոզչությունն է: Նկատի չունեմ խորանից քարոզելը, այլ մարդկանց հետ ամենօրյա շփումը, այլ կերպ ասած` միսիոնարությունը:Հայ հոգևորականը պետք է լինի միսիոներ, նրան պետք է ուղարկես անապատ և նա պիտի կարողանա անպատը ծաղկեցնել: Երբ Քրիստոս իր աշակերտներին ուղարկեց, ոչինչ չտվեց և անգամ ասաց` «Ոչինչ չվերցնեք ձեզ հետ»: Աշակերտներից ոչ մեկը չասաց` «Այս վիճակով ինչպես գնանք»: Ուրեմն իրենց մեջ ունեին Աստծո ներկայությունն ու օգնականությունը: Հոգևորականը պետք է իմանա, որ ոչ թե ինքն է գործում, այլ Աստված է գործում իր միջոցով: Պարզապես Աստծո գործակից-լծակիցն է: Եվ եթե ինքը մտավախություն ունի, թե Աստծո պատվերը կատարելու ժամանակ իր ընտանիքը կարող է սոված մնալ, նա արդեն ձախողված հոգևորական է: Նա պիտի իմանա, որ եթե ինքը լիարժեք կերպով է տրվում Աստծո գործերին, Աստված իր ընտանիքը սոված չի թողնի:
Քրիստոս ասում է. «Փնտրեք Աստծո արքայութունը, մնացած ամեն ինչ ձեզ կտրվի ավելիով»: Աստծո արքայությունը եկեղեցու մեջ է: Ամեն մարդ պիտի մտածի, որ Եկեղեցին սկսվում է իրենից: Եկեղեցու զորությունը յուրաքանչյուրիս հավատքի ուժն է:

Աղբյուր` www.armenianchurch.ru. հարցազրույցը վարեց` Ալվարդ Նազարյանը






Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 894 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Ekexeci | Հեղինակություն: 5.0/25
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013