Քահանայապետությունհայոց, Եպիսկոպոսապետություն հայոց, Կաթողիկոսություն հայոց Մեծաց, Հայրապետություն հայոց, Ընդհանրական հայրապետություն հայոց, Հայրապետություն ամենայն հայոց, Հայոց կաթողիկոսություն, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր և նվիրապետական գերագույն իշխանությունը: Պաշտոնապես հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը՝ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելուց (301) հետո՝ 303-ին, Վաղարշապատում, երբ կառուցվել է կաթողիկոսանիստ Ս. Էջմիածնի Մայր տաճարը, և ինքն էլ դարձել է Հայոց առաջին հայրապետը: Կաթողիկոս. աթոռի հաստատումով գահակալող կաթողիկոսի հոգևոր իշխանության տակ են անցել Մեծ ու Փոքր Հայքերի բոլոր հայ քրիստոնյա համայնքները: Նրան «ի հոգևորս» ենթարկվել են նաև Վրաց ու Աղվանից եկեղեցիները, սակայն VII դ. սկզբին Վրաց եկեղեցին բաժանվել է Հայ եկեղեցուց և ընդունել քաղկեդոնականություն, մինչդեռ Աղվանից եկեղեցին հայացել ու հետագայում իր գոյությունը շարունակել է որպես Գանձասարի կաթողիկոսո
...
Շարունակել ընթերցել »
|
|