Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  հոկտեմբեր 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - Եկեղեցի եւ աղան...
Նորադուզի խաչքարեր
Աստվածաշունչը (Անգլերեն) American Standa...
ՎԱՐՔ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ. pdf
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Դպրության տվչության կարգ Վազգենյան հոգևո...
Բաց դուռը սրտիդ. pdf
Ամեն Հայր Սուրբ
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Անվանակոչությու...
Սահակ եպս. Մաշալյան Շաբաթ օրվա հասկերը (...
Նվիրվում է Երուսաղեմի հայոց Պատրիարք Ամե...
Սուրբ Ներսես Մեծ բժշկական կենտրոն
Վաղինակ վրդ. Մելոյան. Ես եմ ճամբան, ճշմ...
Կարեն Անդրեասյան, Օր 6-րդ
Սուրբ Մակար Մեծ. Խրատներ. pdf
Եզնիկ վարդապետ Պետրոսյան դոկտոր աստվածաբ...
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Սուրբ Սարգսի տոն (Եկեղեցական կյանք)
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սուրբ Գրիգոր Նարեկացի. Մեկնություն «Երգ ...
Լուսինե Զաքարյան. Դլե Յաման. mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Учение Иисуса Христа об отношении к сект...
Վաղինակ վրդ. Մելոյան. Ճշմարիտ վերածնունդ...
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ (վավերագրական ֆիլմ «ԲԱՐԵՎ, Վ...
Կոմիտաս վարդապետ Մոկաց Միրզա. mp4
Սահակ եպիսկոպոս Մաշալյան. Երկու ուխտավոր...
Տաթևացուց մինչև Տաթևացի. pdf
Արշակ Տեր Միքելյան Հայաստանյաց Սուրբ Եկե...
Սահակ եպս. Մաշալյան Ով է մեծը (Մաս 1-2)
Շոու-բիզնես կամ «Աստծո տուն». Անհասկանալ...
ՍԵՐ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ. Կոմիտաս վ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Պատարագամատույց Հայ Առաքելական Ս. Եկեղեց...
Անահիտ Պարսամյան. Օշինդրի բույրը կամ Ս. ...
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանում ...
Աղանդների Հետաքննություն Զոհրաբ Հարոյանի...
Александр Щипков. Лекция девятая. Новые ...
Կանայք Հայ Եկեղեցում
Արմեն Մարտիրոսյան. Ավետյաց երկիր. pdf
Վեհարանի վերանորոգում
Սուրբ Գրիգոր Տաթևացի. «Հայր մերի»-ի մեկն...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սահակ եպս. Մաշալյան Այրի կնոջ լուման (Մա...
Վարդան Պետրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարա...
Վահանավանքի 1100 ամյակի գիտաժողով
Լուսինե Զաքարյան. Սուրբ-սուրբ mp3
Շոու բիզնեսի ներկայացուցիչները քարոզում...
Գլխավոր էջ » 2011 » հոկտեմբեր » 21 » Եհովայի վկային նոր մեղադրանք է առաջադրվել

20:17
Եհովայի վկային նոր մեղադրանք է առաջադրվել


Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազը, վերանայելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող եկեղեցու և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար հարուցված քրեական գործի նյութերը, որոշել է մեղադրյալ Ա. Մակվեցյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխել և նոր մեղադրանք առաջադրել: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության կայքից։
Որոշումը հրապարակվել է այսօր` հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ: Ստորև ներկայացվում է դատական դռնբաց նիստում հնչեցված որոշման բովանդակությունը:
Մասնավորապես` Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ մայիսի 15-ին կիրառվել էր բռնություն: Նախաքննությամբ պարզվել էր, որ 2011թ. մայիսի 15-ին` ժամը 09:00-ի սահմաններում, «Սուրբ Երրորդություն» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի Քահանա Արթենյանը, նկատելով, որ «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության անդամներ Ա. Մակվեցյանը և Ս. Գրիգորյանը եկեղեցու բակում զբաղված են երկու քաղաքացիների քարոզչությամբ, մոտեցել էր նրանց և խնդրել հեռանալ եկեղեցու տարածքից:
Քրեական գործի նյութերի համաձայն՝ Ա. Մակվեցյանը և Ս. Գրիգորյանը հրաժարվել են եկեղեցու բակից հեռանալ և վիճաբանել են Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ: Տեսնելով, որ նրանք չեն հեռանում, քահանան փորձել էր բջջային հեռախոսով նկարել Ա. Մակվեցյանի և Ս. Գրիգորյանի` քարոզչությամբ զբաղվելը: Սակայն Ա. Մակվեցյանը թույլ չէր տվել քահանային նկարել` նրա ձեռքից վերցնելով բջջային հեռախոսը: Քահանան փորձել էր ետ վերցնել իր հեռախոսը, բայց Ա. Մակվեցյանը բռունցքով հարվածել էր նրա ձեռքին` սպառնալիքներ հնչեցնելով քահանայի հասցեին:
Դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները վկայում են այն մասին, որ բացի վերոհիշյալ հանցավոր արարքները կատարելուց, ամբաստանյալ Ա. Մակվեցյանը կատարել է այլ հանցանք ևս, այն է` վերջինս, քրիստոնեական եկեղեցու նկատմամբ ատելություն դրսևորելով և իր գաղափարախոսությունը քարոզելու շարժառիթից ելնելով, խախտել է Պ. Բադոյանի` առաքելական եկեղեցուն դավանելու, եկեղեցի այցելելու, ինչպես նաև` Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Եսայի քահանա Արթենյանի` «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության մեջ իր կրոնի հետևորդներին ներգրավելու փորձ կատարող անձանց գործողությունները կանխելու իրավունքը:
Ա. Մակվեցյանը, հարվածել է Տեր Եսայի քահանային, ապօրինի վերցրել նրա հեռախոսը, սպառնալիքներ տվել` էական վնաս պատճառելով Պ. Բադոյանին և Տեր Եսայի քահանա Արթենյանի օրինական շահերին` խախտելով ՀՀ սահմանադրության 8.1 հոդվածով վերջիններիս վերապահված իրավունքներն ու ազատությունները:
Այսպիսով` դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը որոշել է փոփոխել Ա. Մակվեցյանին առաջադրված մեղադրանքի ծավալը և նրան առաջադրել նոր մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածի 1-ին մասով և 143-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու որոշում է կայացրել:

Աղբյուր` www.tert.am, 18:25 • 21.10.11






Բաժին: Աղանդներ | Դիտումներ: 747 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Ehovayi vkaner | Հեղինակություն: 5.0/46
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013