Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  հոկտեմբեր 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյան Պայծառակերպո...
Մայաների օրացույցը և 2012 թվականը. Գրիգո...
Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայ...
Анна А. Зализняк. Семантическая дериваци...
Աղանդները արյան մեջ
Գերաշնորհ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեան...
Սուրբ Անտոն Մեծ. Խրատներ. Ս. Էջմիածին - ...
Տեր Հովհաննես. Ավանդություններ
Սահակ եպս. Մաշալյան Անդամալույծի բժշկում...
Գյումրու աղմկահարույց տեսանյութի մասին խ...
Լուսինե Զաքարյան Առավոտ Լուսո mp3
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
Վարդապետություն Ս. Գրիգոր Լուսավորչի pdf
Կյանքի խոսքը ցուցաբերում է իր անհանդուրժ...
Տեր Գրիգոր քհն. Հովհաննիսյան -ԵԿԵՂԵՑԱԿԱՆ...
Г. Г. Бочкарева. Психологическая характе...
Խրիմյան Հայրիկ. Պապիկ և թոռնիկ. pdf
Մեկնություն Դանիելի Մարգարեության.Վարդան...
Կյանքի Խոսք աղանդի մասին Տեր Եսայի քահան...
Типология сектантства и методы антисе...
Տեսանկյուն Կաթողիկոսի հրաժարականը
Սուրբ Մակար Մեծ. Խրատներ. pdf
Կոմիտաս Ասլամազյան. Գարուն է. mp3
Հայելի վարուց. Բարոյախրատական պատումներ....
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ Ե...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Р.М. Конь. Сектоведение. pdf
Աննա Մայիլյան Հավուն հավուն mp3
Р. Бэндлер Д. Гриндер В. Сатир. Семейная...
Աբորտներ՝ սատանային մատուցվող մարդկային ...
Մամլո ասուլիս աղանդների կործանարար գործո...
Լուսինե Զաքարյան. Ծիրանի ծառ. mp3
Սպանության դեպքեր Ռուսաստանում Նեոհիսուն...
Աղանդավորները փորձում են քայքայել պետութ...
Լուսինե Զաքարյան. Հորժամ. mp3
Կվերանորոգվի Օձունի հին հայկական եկեղեցի...
Ներսես Շնորհալի. Հավատով խոստովանիմ. pdf
Աղանդավորական կազմակերպությունների վտանգ...
Роль религии в диалоге цивилизации.pdf
"SOURP-SOURP" L. ZAKARIAN- M.Y...
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
Մեկնաբանություններ աշխարհի վերջի մասին
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Արմեն Մարտիրոսյան. Ավետյաց երկիր. pdf
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Սահակ եպս. Մաշալյան Փոթորիկի խաղաղեցումը...
Ով զարմանալի. «Գեղարթ » երգչախումբ. mp3
«Հույս կենաց» Քրիստոնեական դաստիարակությ...
Սահակ եպս. Մաշալյան Որոմների առակը (տեսա...
ՍԵՐ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ. Կոմիտաս վ...
Գլխավոր էջ » 2011 » հոկտեմբեր » 20 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Հոգևոր Ակադեմիայի ռեկտորին

16:16
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Հոգևոր Ակադեմիայի ռեկտորին


Հոկտեմբերի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ռեկտոր, Մոսկվայի թեմի առաջնորդական փոխանորդ Վերեյսկի արքեպիսկոպոս Եվգենիին:
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր բարեմաղթանքներն ու օրհնությունը բերելով սրբազանին` ընդգծեց, որ քույր Եկեղեցիների ներկայացուցիչների նման այցելությունները հարմար առիթ են ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն և մեր հավատավոր ժողովրդին, դարերի հոլովույթում նրա կերտած ազգային-հոգևոր արժեքներին:
Զրույցի ընթացքում կարևորվեցին երկու Եկեղեցիների միջև առկա ջերմ և եղբայրական հարաբերությունները, մասնավորապես, հոգևոր կրթական հաստատությունների միջև ձևավորված համագործակցությունը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սանկտ-Պետերբուրգի հոգևոր ակադեմիայի միջև ստորագրված համագործակցության հուշագրին: Նորին Սրբությունն անդրադարձավ նաև Հայոց Եկեղեցու առաջնահերթ խնդիրներից մեկին` հոգևորականների պատրաստությանը: Տեղեկացնելով, որ իր գահակալության տարիներին շուրջ երեք հարյուր եկեղեցականներ են ձեռնադրվել և ծառայության կոչվել Հայ Եկեղեցու անդաստանում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատեց, որ դեռ բազում անելիքներ կան այդ ոլորտում` հույս հայտնելով, որ Հայստանում գործող երեք կրթական հաստատությունները` Գևորգյան հոգևոր ճեմարանը, Սևանի Վազգենյան դպրանոցը և Հառիճավանքի ընծայարանը, ինչպես նաև բարձրագույն կրթությամբ երիտասարդների համար բացված քահանայից լսարանները պիտի լրացնեն եկեղեցականների պակասը:
Իր հերթին Վերեյսկի արքեպիսկոպոս Եվգենին երախտագիտություն հայտնեց Նորին Սրբությանը ընդունելության համար` նշելով նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի հետ համագործակցելու իրենց մտադրության մասին:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը և Մոսկվայի հոգևոր ակադեմիայի շրջանավարտ, Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Բաժին: Նորություններ | Դիտումներ: 688 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Norutyunner | Հեղինակություն: 5.0/6
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013