Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  հոկտեմբեր 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Արմեն Մարտիրոսյան. Ավետյաց երկիր. pdf
Վեհարանի վերանորոգում
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Պատարագամատույց Հայ Առաքելական Ս. Եկեղեց...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Անվանակոչությու...
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
Учение Иисуса Христа об отношении к сект...
Սահակ եպս. Մաշալյան Ով է մեծը (Մաս 1-2)
Սուրբ Ներսես Մեծ բժշկական կենտրոն
Անահիտ Պարսամյան. Օշինդրի բույրը կամ Ս. ...
ՍԵՐ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ. Կոմիտաս վ...
Սուրբ Գրիգոր Նարեկացի. Մեկնություն «Երգ ...
ՎԱՐՔ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ. pdf
Եզնիկ վարդապետ Պետրոսյան դոկտոր աստվածաբ...
Լուսինե Զաքարյան. Սուրբ-սուրբ mp3
Դպրության տվչության կարգ Վազգենյան հոգևո...
Կանայք Հայ Եկեղեցում
Կարեն Անդրեասյան, Օր 6-րդ
Վահանավանքի 1100 ամյակի գիտաժողով
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Տաթևացուց մինչև Տաթևացի. pdf
Սուրբ Մակար Մեծ. Խրատներ. pdf
Աղանդների Հետաքննություն Զոհրաբ Հարոյանի...
Վաղինակ վրդ. Մելոյան. Ճշմարիտ վերածնունդ...
Վարդան Պետրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարա...
Նվիրվում է Երուսաղեմի հայոց Պատրիարք Ամե...
Վաղինակ վրդ. Մելոյան. Ես եմ ճամբան, ճշմ...
Սուրբ Գրիգոր Տաթևացի. «Հայր մերի»-ի մեկն...
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանում ...
Նորադուզի խաչքարեր
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - Եկեղեցի եւ աղան...
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ (վավերագրական ֆիլմ «ԲԱՐԵՎ, Վ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Շոու բիզնեսի ներկայացուցիչները քարոզում...
Կոմիտաս Ասլամազյան. Կռունկ mp3
Ամեն Հայր Սուրբ
Սահակ եպս. Մաշալյան Շաբաթ օրվա հասկերը (...
Բաց դուռը սրտիդ. pdf
Александр Щипков. Лекция девятая. Новые ...
Սահակ եպս. Մաշալյան Այրի կնոջ լուման (Մա...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Կոմիտաս վարդապետ Մոկաց Միրզա. mp4
Շոու-բիզնես կամ «Աստծո տուն». Անհասկանալ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Լուսինե Զաքարյան. Դլե Յաման. mp3
Սուրբ Սարգսի տոն (Եկեղեցական կյանք)
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Աստվածաշունչը (Անգլերեն) American Standa...
Արշակ Տեր Միքելյան Հայաստանյաց Սուրբ Եկե...
Գլխավոր էջ » 2011 » հոկտեմբեր » 19 » Անաբապտիստներ

15:05
Անաբապտիստներ


Անվանումը ծագել է հունարեն "anabaptzo” - «կրկին ընկղմում եմ», այսինքն վերստին կամ՝ կրկին մկրտում եմ: Այն ծագել է Շվեցարիայում և Գերմանիայում՝ «Ռեֆորմացիայի» շրջանի սկզբում (XVIդ.), զարգանում է Թ. Մյունցերի գլխավորած շարժման շրջանակներում արագ տարածվում է հարևան երկրներ՝ Նիդերլանդներ, Մորավիա ևն: Արմատական բողոքական աղանդիների ներկայացուցիչն են, որոնք քննադատաբար են մոտենում բազում եկեղեցական ավանդությունների ու ծեսերի, մասնավորապես՝ մանկամկրտությանը: Ազատ եկեղեցի ստեղծելու նպատակով, որի գործերին չի միջամտի պետությունը, պահանջում էին կրկնամկրտություն չափահաս շրջանում: Չափահասների նման առաջին մկրտությունը տեղի ունեցավ Ցյուրիխում՝ 1525թ.: Այս համայնքի հետևորդներին Ցվինգլին տվեց «կրկնամկրտականներ (անաբապտիստներ)» անունը: Նրանք չէին ընդունում ավանդական Եկեղեցու կողմից տրված Քրիստոսի մարմնավորման բացատրությունը, չէին ընդունում Ս. Գրքերի բաձարձակ հեղինակությունը՝ համարելով, որ կրոնի հիմքը անհատական հավատն է: Նրանք եղան եկեղեցին պետությունից անջատելու և անհատի կրոնական ազատության գաղափարների առաջամարտիկները: Նրանց ուսմունքում գերակշռում էր պացիֆիզմը: Պայքարում էին եկեղեցական ու ֆեոդալական արտոնությունների վերացման համար: Այս պահանջների իրականացումը նրանք դիտում էին որպես երկրի վրա Աստծո Արքայության հաստատման սկիզբ: Անաբապտիստները Գերմանիայի գյուղացիների կրոնական պատերազմում գլխավոր արմատական թևն էին կազմում՝ արտահայտելով աղքատների շահերը: Ապստամբության ճնշման հատևանքով նրանց մարտնչող հայացքները իրենց տեղը զիջեցին չհակադրվելու քարոզներին, ինչը դարձավ «խաղաղ անաբապտիստների» առանձնահատկությունը, որոնք հետագայում սկիզբ տվեցին մենոնականների աղանդին: Հասարակության վերափոխման գաղափարները փոխարինվեց վախճանաբանական սպասումով և Երկրորդ գալստյան հույսով: Պարտություն կրելով, նրանք փախան Հոլանդիա, Անգլիա, Չեխիա, Մորավիա, ավելի ուշ՝ Հյս. Ամերիկա: Նրանց մի մասը սկիզբ դրեց մի շարք բողոքական աղանդների (մենոնականներ, մելխիորականներ, գուտերյան եղբայրներ և այլն), մտան բողոքականության տարբեր հոսանքների, այդ թվում նաև բապտիստների, մեջ: Անաբապտիստների որոշ գաղափարներ ընդունվեցին բապտիստների ու քվակերների կողմից: Մենոնականները (ԱՄՆ-ում՝ մոտ 150 հազար, Կանադայում՝ մոտ 125 հազար, Եվրոպական երկրներում՝ մոտ 100 հազար), գուտերյան եղբայրները և անաբապտիստների մյուս հաջորդները ևս մերժում էին բռնությունը, զենք կրելն ու կիրառելը, դատապարտում երդումը՝ որպես կռապաշտություն, արգելում իրենց հետևորդներին զինվորական և պետական ծառայության անցնել:
Մանրբուժուական կրոնական արմատականության օրինակ կարող են ծառայել մկրտականները (բապտիստները), որոնք ծագումնաբանորեն կապված են «խաղաղ անաբապտիստների» (մենոնականների) հետ: Նրանք պահանջում էին, որ մագիստրատը «խղճի ազատության քրիստոնեական դավանանքը ապահովի բոլորի համար», իսկ եկեղեցու անդամ էին համարում միայն նրանց, ովքեր գիտակցաբար ընդունում էին մկրտությունը: Սակայն ամերիկյան բապտիստ Ռոջեր Ուիլյամսի անունը միայն պատահմամբ մտավ պատմության մեջ որպես բնական իրավունքի տեսանկյունից հավատահանդուրժողականության և խղճի ազատության սկզբունքի առավել մարտնչող պաշտպաններից մեկը:
Մարտնչող դիրքեր է գրավում մկրտական քարոզիչ Ջ. Ֆոլուելի կազմակերպությունը՝ իր «գալիք Արմագեդոնի» ուսմունքով:
XX դարի ամենահայտնի ու ազդեցիկ քարոզչի համբավ ունեցող բապտիստական պրեսբիտեր Բիլի (Ուիլյամ) Գրեհեմը «Համաշխարհային ավետարանական ընկերության» հիմնադիրն ու ղեկավարն է:






Բաժին: Աղանդներ | Դիտումներ: 786 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Anabaptistner | Հեղինակություն: 5.0/27
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013