Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  հոկտեմբեր 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Սուրբ Ներսես Մեծ բժշկական կենտրոն
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - Եկեղեցի եւ աղան...
Վեհարանի վերանորոգում
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սահակ եպս. Մաշալյան Շաբաթ օրվա հասկերը (...
Александр Щипков. Лекция девятая. Новые ...
Շոու-բիզնես կամ «Աստծո տուն». Անհասկանալ...
Նորադուզի խաչքարեր
Աղանդների Հետաքննություն Զոհրաբ Հարոյանի...
Լուսինե Զաքարյան. Դլե Յաման. mp3
Նվիրվում է Երուսաղեմի հայոց Պատրիարք Ամե...
Կոմիտաս վարդապետ Մոկաց Միրզա. mp4
Աստվածաշունչը (Անգլերեն) American Standa...
Սահակ եպս. Մաշալյան Այրի կնոջ լուման (Մա...
Արմեն Մարտիրոսյան. Ավետյաց երկիր. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ամեն Հայր Սուրբ
Շոու բիզնեսի ներկայացուցիչները քարոզում...
Վաղինակ վրդ. Մելոյան. Ես եմ ճամբան, ճշմ...
Դպրության տվչության կարգ Վազգենյան հոգևո...
Учение Иисуса Христа об отношении к сект...
Տաթևացուց մինչև Տաթևացի. pdf
Վաղինակ վրդ. Մելոյան. Ճշմարիտ վերածնունդ...
Վարդան Պետրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարա...
Սուրբ Մակար Մեծ. Խրատներ. pdf
Սուրբ Գրիգոր Նարեկացի. Մեկնություն «Երգ ...
Պատարագամատույց Հայ Առաքելական Ս. Եկեղեց...
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանում ...
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ (վավերագրական ֆիլմ «ԲԱՐԵՎ, Վ...
Եզնիկ վարդապետ Պետրոսյան դոկտոր աստվածաբ...
ՎԱՐՔ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ. pdf
Կանայք Հայ Եկեղեցում
Անահիտ Պարսամյան. Օշինդրի բույրը կամ Ս. ...
Սահակ եպս. Մաշալյան Ով է մեծը (Մաս 1-2)
Կոմիտաս Ասլամազյան. Կռունկ mp3
Վահանավանքի 1100 ամյակի գիտաժողով
Սահակ եպիսկոպոս Մաշալյան. Երկու ուխտավոր...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Անվանակոչությու...
Բաց դուռը սրտիդ. pdf
Արշակ Տեր Միքելյան Հայաստանյաց Սուրբ Եկե...
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Սուրբ Գրիգոր Տաթևացի. «Հայր մերի»-ի մեկն...
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Լուսինե Զաքարյան. Սուրբ-սուրբ mp3
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Սուրբ Սարգսի տոն (Եկեղեցական կյանք)
Կարեն Անդրեասյան, Օր 6-րդ
ՍԵՐ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ. Կոմիտաս վ...
Գլխավոր էջ » 2011 » հոկտեմբեր » 18 » Եհովայի վկաների ոչ հիմնավոր վկայությունների մասին

21:35
Եհովայի վկաների ոչ հիմնավոր վկայությունների մասին


Եհովականները Քրիստոսի Աստվածությունը մերժելու համար նախ ասում են, որ Քրիստոսը երբեք չի ասել, թե Ինքն Աստված է և հետո, Սուրբ Գրքից որոշ մեջբերումներ կատարելով և այն կտրելով Աստվածաշնչի մյուս մասերից, ջանում են այն հարմարեցնել իրենց մտահանգումներին: Ներկայացնենք այդ մեջբերումներից առավել առանցքայինները. Հիսուսը աշակերտներին ասում է. «Եթէ ինձ սիրեիք, ապա ուրախ կլինեիք, որ ասացի՝ Հոր մոտ եմ գնում. որովհետև իմ Հայրը մեծ է, քան ես» (Հովհ. 14.28): Եհովականները, Հիսուսի այս խոսքերը ցուցանելով, նշում են, որ դրանով իբր ցույց է տրվում Քրիստոսի ցածր լինելը՝ Հայր Աստծու համեմատ: Եւ իսկապես, Իր երկրային ծառայության ընթացքում Քրիստոսը Հոր ծառան էր: Սակայն նույն հատվածում Հիսուսը, ասելով, որ Իրեն տեսնողը Հորն է տեսել (Հովհ. 14. 8,9), միանգամից շեշտում է Որդու և Հոր միությունը և բնությամբ մեկ լինելը:
Այսպիսով, Քրիստոսը, լինելով Ս. Երրորդության Անձերից մեկը, մարդանալով, Իրեն դրեց Հայր Աստծու իշխանության տակ, Իր Անձը ցածրացրեց հանուն մարդկության փրկության: Եհովայի վկաները դա անընդունելի են համարում, ասելով. «Ինչպե՞ս կկարողանար ամենակարող աստվածության որևէ մի մասը՝ Հայրը, Որդին կամ Սուրբ Հոգին, երբևէ հրեշտակներից ցածրացած լինել» («Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը», 1995թ., էջ 15): Սակայն ավելի լավ է տեսնենք, թե Պողոս առաքյալն ինչպես է դա ներկայացնում. «Բայց տեսնում ենք փառքով և պատվով Հիսուսին, որ մի փոքր հրեշտակներից ավելի ցածր էր դասվել մահվան չարչարանքները հանձն առնելու պատճառով» (Եբր. 2.9): «Ձեզանից ամեն մեկը թող խորհի այն, ինչ որ կա Քրիստոս Հիսուսի մեջ, որը Աստծու կերպարանքով էր, բայց Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ իր անձն ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով՝ մարդկանց նման լինելով և մարդու կերպարանքով խոնարհացրեց ինքն իրեն՝ հնազանդ լինելով մինչև մահ» (Փիլիպ. 2.58): Եթե այստեղ ասվում է, որ Հիսուսը հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինելը, կնշանակի՝ մինչև մարդանալը, Նա այդ հավասարությունը ունեցել է: Հակառակ դեպքում անհասկանալի կլինի նաև Հիսուսի՝ Հորն ուղղված խոսքը, թե՝ «փառավորի՜ր ինձ, Հայր, քեզ մոտ եղող այն փառքով, որ ունեի քեզ մոտ՝ նախքան աշխարհի լինելը» (Հովհ. 17.5): Քանի որ միակ փառքն Աստծունն է, ապա, Հոր հետ Մեկ եղող, Քրիստոսի փառքը նաև Աստծու փառքն էր:
Ուրեմն, Քրիստոս, ցածրանալով, եղավ մարդու Որդի, որպեսզի մենք, Նրանով բարձրանալով, դառնանք Աստծու որդիներ: Մեկ այլ տեղ առաքյալն այս մասին ասում է. «...ձեզ համար աղքատացաւ, նա, որ հարուստ էր, որպեսզի դուք նրա աղքատությամբ հարստանաք» (Բ Կորնթ. 8.9):
Այսպիսով, Իր երկրային ծառայության ընթացքում Քրիստոս, չնայած Իր մեջ Աստվածային բնությունը ուներ, սակայն, մարդկային մարմնի մեջ լինելով, կրեց նաև մարդկային բնության տկարությունները, ի վերջո, խաչի չարչարանքներով մահվան բաժակը խմեց:
Ահա այսպես, Աստվածային փրկագործության խորհրդում, որին մասնակից էր Աստված և մարդ, մեր առջև ներկայանում է մտքով անըմբռնելի ևս մի խորհուրդ՝ Անչարչարելին չարչարվեց, Ամենազորեղը տկարություն կրեց, բայց և Աստվածությունը չտուժեց: Ինչպես որ, եթե ոսկին ցեխի մեջ հայտնվի, միևնույն է, իր արժանիքները չի կորցնի:
Բանի մարդեղացումը նման է նաև նրան, որ արևի ճառագայթը (Քրիստոսը) չնայած արևի (Հոր) մոտ ունի արևի ջերմությունը (Հոր դիրքը և բնությունը), սակայն մարդկանց կյանքի համար այն բավականին նվազած է երկիր հասնում (Քրիստոսի մարդանալով՝ Իր դիրքի ցածրացումը), բայց և բնությունը նույնն է պահում:
Ահա այսպես, Եհովայի վկաները, վկայակոչելով Քրիստոսի՝ երկրում գտնված ժամանակ Իր պահվածքը (մասնավորապես՝ Հորը աղոթելը, սատանայից փորձվելը, չարչարվելը և այլն), որում տեսնում ենք մարդՔրիստոսին, ասում են, որ եթե Քրիստոս Աստված լիներ, ինչպե՞ս կարող էր նման վիճակներում հայտնվել: Եհովականների համար անըմբռնելի է, որ Արարիչը, Իր կողմից արարված մարդկանց փրկության համար, հենց Ինքը կարող էր, ցածրանալով, զրկանքներ կրել և տառապել, մարդկանց փրկության գինը, Իր իսկ սրբության և արդարության առջև, Ինքը՝ Ամենակալը, պետք է տար և ոչ թե ուրիշից դա պահանջեր: Զուր չէ, որ Սուրբ Գրքում ասված է, որ Աստված Իր Եկեղեցին Իր արյունով է ստացել. «Զգո՜ւյշ եղեք ինքներդ ձեր և ամբողջ հոտի համար, որի վրայ Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովվելու համար Աստծո ժողովրդին, որին նա փրկեց իր արիւնով» (Գործք 20.28):
Կրկին վերադառնանք Հիսուսի՝ Իր աշակերտներին ուղղված վերը հիշատակված այն խոսքին, թե որ «եթէ ինձ սիրեիք, ապա ուրախ կլինեիք, որ ասացի՝ Հոր մոտ եմ գնում. որովհետև իմ Հայրը մեծ է, քան ես»: Քրիստոս, չնայած Իրեն սիրող աշակերտներին լքելու էր, բայց աշակերտները դրանում ուրախ պետք է լինեին: Հարց է ծագում՝ ինչո՞ւ...
Անշուշտ, միայն մի բանի համար՝ Քրիստոս, որ երկրի վրա ցածրացել էր, երկինք համբարձվելուց հետո Հոր մեծությունը պետք է ընդուներ: Այս համարին այլ մեկնություն տալու դեպքում Հիսուսի խոսքի առաջին մասը ոչ մի կերպ չի կարող կապակցվել երկրորդ մասի հետ (սկսած «որովհետև» բառից), այսինքն՝ Հիսուսի գնալու համար՝ աշակերտների ուրախանալու և Հոր ավելի մեծ լինելու միջև այլ առնչություն չի կարող լինել:
Այս մեկնակետով են հերքվում նաև եհովականների՝ Քրիստոսի Աստվածությունը ժխտող մյուս փորձերը: Մյուս անհիմն վկայությունները, որ առավել հաճախ մեջբերվում են «Դիտարաններում», հետևյալն են. երբ Հիսուսին հարցնում են, թե երբ է Իր երկրորդ գալուստը լինելու, Նա պատասխանում է, որ միայն Հայրը գիտի այդ ժամանակի մասին (Մարկ. 13.32), մյուս դեպքում էլ՝ Հիսուսը Իր ձերբակալումից առաջ Հորն է աղոթում (Ղուկ. 22.42): Երբ Հիսուսը ասում էր, թե միայն Հայր Աստծուն է հայտնի Իր երկրորդ գալստյան ժամը, ապա պետք է նկատի ունենալ, որ Հիսուսը, Իր երկրային կյանքի ընթացքում, լինելով Հոր ծառա և մարդու Որդի, Ինքն Իրեն որոշ սահմանափակումների շրջանակում դրեց, որդիական հնազանդության մեջ մնաց, չօգտվեց Աստվածային Իր բոլոր մենաշնորհներից և մարդկանց առջև, որպես Ամենակալ, հանդես չեկավ: Հակառակ դեպքում, Նա երկրի վրա չէր կարող մարդու տեսքով հանդես գալ, որպես Հորը հնազանդվող ծառա, որին սպասում էր գողգոթյան խաչը:
Իսկ երբ Հիսուսն աղոթում էր, ապա մարդ Քրիստոսն էր, որ, ունենալով մարդկային բնության տկարությունները, գողգոթյան տառապանքների սպասումով, ծնկի էր եկել: Եւ եթե Քրիստոսը ճշմարտապես Իր հոգում տագնապ և հուզում չապրեր, մարմնով ցավ և տառապանք չկրեր, ապա Քրիստոսի մարդանալու և մեզ համար Նրա զոհ լինելու խորհուրդը կիմաստազրկվեր: Միաժամանակ Հիսուսը, որպես կատարյալ մարդ, ճշմարիտ աստվածպաշտության, Աստծու կամքին ամբողջությամբ հնազանդվելու օրինակը բոլորիս ցույց տվեց:
Եհովայի վկաները Քրիստոսի արարած լինելը պատճառաբանում են նաև Պողոս առաքյալի՝ Հիսուսի մասին ասված «ամեն ստեղծվածներից առաջ ծնված» (Կողոս. 1. 15), արտահայտությունով: Սակայն սա չի նշանակում, որ Հիսուսը Աստծու առաջին ստեղծագործությունն է, այլ քանի որ Որդի է՝ հավիտենական ծնունդով, բոլոր արարածական ծնունդներից առաջ եղավ, քանի որ ի սկզբանե Ինքը կար: Վերոնշյալ խոսքից անմիջապես հետո առաքյալն ասում է. «Նրանով ստեղծվեց այն ամենը, ինչ որ երկնքումն է և ինչ որ՝ երկրի վրա» (Կողոս. 1.16): Սա նշանակում է, որ Հայր Աստծու էությունից բոլոր հավիտյաններից առաջ ծնված Նրա Որդով է ամեն բան արարվել:
Հետևապես, աստվածանարգություն է բոլորի Արարչին արարած համարել:
Նույն կերպ եհովականները վկայակոչում են Հայտնության գրքի՝ «Աստծու արարածների Սկիզբը» (Հայտ. 3.14), խոսքը: Բայց սրանով ևս փաստվում է, որ Հիսուսը ոչ թե առաջին արարածն է, այլ բոլոր արարած էակների Ստեղծիչը ու կյանք տվողը, Սկիզբը և Աղբյուրը: 2. Քրիստոսի Աստվածությունը ուղղակիորեն ներկայացնող սուրբգրային վկայությունները Նոր Կտակարանում Հիսուսը մեկ անգամ չէ, որ ուղղակիորեն անվանվում է Աստված: Պողոս առաքյալը նշում է. «Եվ հայտնապես մեծ է Աստվածպաշտության խորհուրդը, որ Աստված հայտնվեցավ մարմնով» (Ա Տիմ. 3.16): «Նրանցից են նահապետները, նրանցից է նաև Քրիստոս՝ ըստ մարմնի. և նա է բոլորի վրա հավիտյանս օրհնյալ Աստված. ամեն» (Հռոմ. 9.5): «Իսկ Որդու մասին ասում է. Աստված, Քո աթոռը հավիտյանս հավիտենից է... դրա համար Աստվա՜ծ, քո Աստվածը օծեց քեզ, ուրախության յուղով» (Եբր.1.8,9): Եթե Հայրը Որդուն անվանում է Աստված, ապա մենք առավել ևս չպետք է վարանենք Որդուն Աստված կոչելուց: Տիտոսին ուղղված թղթում էլ Պողոս առաքյալը Փրկիչ, Աստված և Քրիստոս անուններն ու կոչումները հավասարեցնում և նույնացնում է. «...որ մեր Փրկչի՝ Աստծո վարդապետությունը ամեն ինչում զարդարեն» (Տիտ.2.10): «Ակնդետ սպասենք երանելի հույսին և փառքի հայտնությանը մեծն Աստծու և մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի» (Տիտ. 2.13): Գործք առաքելոցում առ Հիսուս հավատքը նույնացվում է առ Աստված եղած հավատքի հետ. «Եվ նրանք ասացին. Հավատա՜ Տեր Հիսուս Քրիստոսին, և կփրկվես դու և քո ամբողջ տունը» (Գործք 16.31): «Եվ նրանց բերելով իր տունը, նրանց առաջ սեղան դրեց և իր ամբողջ տնով ուրախացավ Աստծուն հավատացած լինելու համար» (Գործք 16.34): Հովհաննես առաքյալն իր հերթին ևս շեշտում է Քրիստոսի՝ ճշմարիտ Աստված լինելը. «...և մենք Ճշմարտի՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ ենք. որովհետև նա՜ է ճշմարիտ Աստված և հավիտենական կյանք» (Ա Հովհ. 5.20): Եհովականները այս համարի վերաբերյալ նշում են, թե «Աստված և հավիտենական կյանք» խոսքերը Հայր Աստծուն են վերաբերում, սակայն նկատի ունենանք, որ Հովհաննես ավետարանիչը մյուս դեպքերում «հավիտենական կյանք» արտահայտության կողքին Քրիստոսի անունն է միշտ հիշատակում:

Աղբյուր` Արմեն Պողոսյան. Պատասխան Եհովայի վկաներին






Բաժին: Աղանդներ | Դիտումներ: 1066 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Ehovayi vkaner | Հեղինակություն: 5.0/24
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013