Եհովականները Քրիստոսի Աստվածությունը մերժելու համար նախ ասում են, որ Քրիստոսը երբեք չի ասել, թե Ինքն Աստված է և հետո, Սուրբ Գրքից որոշ մեջբերումներ կատարելով և այն կտրելով Աստվածաշնչի մյուս մասերից, ջանում են այն հարմարեցնել իրենց մտահանգումներին: Ներկայացնենք այդ մեջբերումներից առավել առանցքայինները. Հիսուսը աշակերտներին ասում է. «Եթէ ինձ սիրեիք, ապա ուրախ կլինեիք, որ ասացի՝ Հոր մոտ եմ գնում. որովհետև իմ Հայրը մեծ է, քան ես» (Հովհ. 14.28): Եհովականները, Հիսուսի այս խոսքերը ցուցանելով, նշում են, որ դրանով իբր ցույց է տրվում Քրիստոսի ցածր լինելը՝ Հայր Աստծու համեմատ: Եւ իսկապես, Իր երկրային ծառայության ընթացքում Քրիստոսը Հոր ծառան էր: Սակայն նույն հատվածում Հիսուսը, ասելով, որ Իրեն տեսնողը Հորն է տեսել (Հովհ. 14. 8,9), միանգամից շեշտում է Որդու և Հոր միությունը և բնությամբ մեկ լինելը: Այսպիսով, Քրիստոսը, լինելով Ս. Երրորդության Անձերից մեկը, մարդա
...
Շարունակել ընթերցել »
|
|