Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  հոկտեմբեր 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Արմեն Մարտիրոսյան. Ավետյաց երկիր. pdf
Ով զարմանալի. «Գեղարթ » երգչախումբ. mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Р.М. Конь. Сектоведение. pdf
Խրիմյան Հայրիկ. Պապիկ և թոռնիկ. pdf
Աղանդավորական կազմակերպությունների վտանգ...
Վարդապետություն Ս. Գրիգոր Լուսավորչի pdf
Տեր Հովհաննես. Ավանդություններ
Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայ...
«Հույս կենաց» Քրիստոնեական դաստիարակությ...
Մամլո ասուլիս աղանդների կործանարար գործո...
Տեր Գրիգոր քհն. Հովհաննիսյան -ԵԿԵՂԵՑԱԿԱՆ...
Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյան Պայծառակերպո...
Г. Г. Бочкарева. Психологическая характе...
Սահակ եպս. Մաշալյան Ով է մեծը (Մաս 1-2)
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Роль религии в диалоге цивилизации.pdf
Սահակ եպս. Մաշալյան Որոմների առակը (տեսա...
Սուրբ Մակար Մեծ. Խրատներ. pdf
Մայաների օրացույցը և 2012 թվականը. Գրիգո...
Տեսանկյուն Կաթողիկոսի հրաժարականը
Աղանդավորները փորձում են քայքայել պետութ...
Ներսես Շնորհալի. Հավատով խոստովանիմ. pdf
Կյանքի Խոսք աղանդի մասին Տեր Եսայի քահան...
Աղանդները արյան մեջ
Լուսինե Զաքարյան Առավոտ Լուսո mp3
Աննա Մայիլյան Հավուն հավուն mp3
Գյումրու աղմկահարույց տեսանյութի մասին խ...
Կյանքի խոսքը ցուցաբերում է իր անհանդուրժ...
Սահակ եպս. Մաշալյան Անդամալույծի բժշկում...
"SOURP-SOURP" L. ZAKARIAN- M.Y...
Մեկնաբանություններ աշխարհի վերջի մասին
Анна А. Зализняк. Семантическая дериваци...
Հայելի վարուց. Բարոյախրատական պատումներ....
Գերաշնորհ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեան...
Р. Бэндлер Д. Гриндер В. Сатир. Семейная...
Սպանության դեպքեր Ռուսաստանում Նեոհիսուն...
Կոմիտաս Ասլամազյան. Գարուն է. mp3
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
ՍԵՐ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ. Կոմիտաս վ...
Աբորտներ՝ սատանային մատուցվող մարդկային ...
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
Մեկնություն Դանիելի Մարգարեության.Վարդան...
Типология сектантства и методы антисе...
Սուրբ Անտոն Մեծ. Խրատներ. Ս. Էջմիածին - ...
Կվերանորոգվի Օձունի հին հայկական եկեղեցի...
Լուսինե Զաքարյան. Ծիրանի ծառ. mp3
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ Ե...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Լուսինե Զաքարյան. Հորժամ. mp3
Գլխավոր էջ » 2011 » հոկտեմբեր » 17 » Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայտարարվեց «Հոգևոր սպասավորների պատրաստության հայրապետական հիմնադրամի» ստեղծումը

20:33
Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայտարարվեց «Հոգևոր սպասավորների պատրաստության հայրապետական հիմնադրամի» ստեղծումը


Հոկտեմբեր 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավարտելով հայրապետական այցը ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ, վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Նորին Սրբության այցի ընթացքում, նախաձեռնությամբ Մայր Աթոռի բարերարներ տեր և տիկին Նազար և Արտեմիս Նազարյանների, հոկտեմբերի 12-ին, Նյու Յորքում ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նրա ծննդյան 60-ամյակի առիթով կազմակերպվել էր ճաշկերույթ, որին իրենց մասնակցությունը բերեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարներ և բարեկամներ: Երեկոն հանդիսավարեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ով ողջունեց Մայր Աթոռի բարերարների ներկայությունը ճաշկերույթին և ի դիմաց ամենքի շնորհավորեց Նորին Սրբությանը ծննդյան տարեդարձի առիթով:
Ճաշկերույթի ժամանակ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն անդրադարձ կատարեց ժամանակներին համահունչ` հոգևորականների պատրաստության կարևոր խնդրին և այդ առաքելության իրագործմանն ուղղված Վեհափառ Հայրապետի ջանքերին: Այս առիթով Սրբազանը հյուրերին տեղեկացրեց Գերագույն Հոգևոր Խորհրդի 2011թ. մարտի 17-19-ի ժողովին «Հոգևոր սպասավորների պատրաստության հայրապետական հիմնադրամ» ստեղծելու որոշման մասին, որի նախագահն է տիար Պերճ Սեդրակյանը:
Իր խոսքում ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, անդրադարձ կատարելով Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության մշտական զորակցությանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաքելությանը, տեղեկացրեց, որ ՀԲԸՄ որոշել է իր կրթաթոշակային ծրագրից այս նպատակին հատկացնել մեկ մլն. ԱՄՆ դոլար: Այս առիթով տեր և տիկին Նազար և Արտեմիս Նազարյանները, որոնց ազնիվ հոգածությամբ կազմակերպվել էր ճաշկերույթը, հիմնադրամին նվիրաբերեցին մեկ մլն. ԱՄՆ դոլար գումար: Մեկ մլն. ԱՄՆ դոլարի նվիրատվություններ կատարեցին նաև Մայր Աթոռի բարերարներ տեր և տիկին Սարգիս և Հռութ Բեդևյանները և տեր և տիկին Հրաչ և Սյուզան Թուֆայանները: Տեր և տիկին Պերճ և Վերա Սեդրակյանները հիմնադրամին նվիրաբերեցին 250 հազար ԱՄՆ դոլար գումար, հարյուր հազարական ԱՄՆ դոլար ընծայաբերեցին տեր և տիկին Երվանդ և Մելիսա Դեմիրճյանները, տեր և տիկին Հայկ և Էլզա Դիդիզյանները, տեր և տիկին Նշան և Մարգարետ Աթինիզյանները: Տեր և տիկին Հարրի և Էդնա Քելեշյանները, Օսկար Թաթոսյանը և Ջերրի Դեմիրճյանը այս նպատակին հատկացրեցին յուրաքանչյուրը հիսուն հազար ԱՄՆ դոլար: Տեր և տիկին Ջորջ և Ալիս Գևորգյանները, տեր և տիկին Զավեն և Առլին Դադեկյանները, տեր և տիկին Բաբկեն և Անահիտ Մկրյանները, դոկտ. և տիկին Հարություն և Շաքե Մեխճյանները հիմնադրամին նվիրաբերեցին քսանհինգ հազարական ԱՄՆ դոլար:
Հիմնադրամի նախագահը հայտնեց նաև, որ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի տեղեկացմամբ նույն նպատակի համար թեմի հայորդյաց կողմից արդեն հավաքվել է մեկ մլն. ԱՄՆ դոլար գումար:
Ճաշկերույթի ավարտին ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Վեհափառ Հայրապետը` շնորհակալություն հայտնելով բարերար հայորդիներին Մայր Աթոռ Ս. Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ցուցաբերվող մշտական զորակցության և եկեղեցականաց նոր սերնդի պատրաստության կարևոր գործին ազնիվ ընծայաբերումներով սատարելու համար:
Ի նպաստ հոգևորականաց պատրաստության հիմնադրամի, որի ընդհանուր համակարգողն է տիկ. Լոռա Գոնոնյանը, նվիրատվությունները շարունակվում են:
Մայր Աթոռ վերադարձի ճանապարհին` Փարիզում, հոկտեմբերի 14-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդունեց հաղորդումն այն մասին, որ Շվեյցարիայի Հայ Առաքելական Եկեղեցու Խորհուրդը լուծարվել է հոկտեմբեր 2-ին կայացած Ընդհանուր Անդամական Ժողովի որոշմամբ: Հետխորհրդակցության որոշվեց հանձնարարել Ժնևի և Լեման շրջանի նորակազմ ծուխի ատենապետ Արդեն Շելլեֆյանին և արդեն լուծարված Շվեյցարիայի Հայ Առաքելական Եկեղեցու Խորհրդի ատենապետ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիմնադրամի անդամ Դանիել Փափազյանին Շվեյցարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանի հետ, որպես Սուրբ Հակոբ եկեղեցու ընթացիկ հարցերի կառավարման կոմիտե, ձեռնամուխ լինել պատարագների վերսկսմանը Ժնևի Ս. Հակոբ եկեղեցում և Ժնևի ու Լեմանի շրջանի Ընդհանուր անդամական ժողովի հրավիրմանը:
Նորին Սրբությունը, իր օրհնությունը բերելով շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներին, հաջողություն մաղթեց նրանց աշխատանքներին, որով Ժնևի հայ համայնքը կվերագտնի իր ներքին խաղաղ կյանքը և համախորհուրդ համայնքային մնացյալ կառույցների հետ ձեռնամուխ կլինի թեմական կառույցների ձևավորմանը և Շվեյցարիայի ազգային-հոգևոր կյանքի արդյունավետ կազմակերպմանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Բաժին: Նորություններ | Դիտումներ: 692 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Norutyunner | Հեղինակություն: 5.0/36
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013