(Հուն. καθολικք οvς – ընդհանրական, համընդհանուր), քահանայապետ, հայրապետ, եպիսկոպոսապետ, Արեվելյան մի շարք եկեղեցիների [Հայ, Վրաց, Ասորաց, Մալաբարի (Հնդկաստան), նեստորական ասորիների] գերագույն հոգևոր պետի տիտղոսը: Հայ իրականությունում կաթողիկոսը համարվում է Թադեոս, Բարդուղիմեոս առաքյալների և Գրիգոր Ա Լուսավորչի իրավահաջորդը և նրանց իշխանության ժառանգորդը: Կաթողիկոս տերմինը սկսել է գործածվել V դ. կեսից: Կաթողիկոսը տնօրինում է եկեղեցու վարչատնտական, հոգևոր-բարոյական, ծիսական, դավանական բոլոր հիմնական հարցերը: Նրա անմիջական և առանձնաշնորհյալ իրավասություններն են եպիսկոպոս ձեռնադրելը և Մյուռոն օրհնելը: Կաթողիկոսը իրավասու է նաև հրավիրել ազգ-եկեղեցական ժողով, նշանակել և ազատել թեմական առաջնոր դներին կամ վավերացնել նրանց ընտրությունը, պատժել կարգազանց հոգևորականներին (ընդհուպ՝ կարգալույծ անելը): Սկզբնական շըրջանում, քանի դեռ կային ժառանգներ, կաթողիկոսական աթոռին բազմել են Գրիգոր Ա Լուսավորչի տան ներկայացուցիչները (325–373, ձեռնադրվել են Կեսա
...
Շարունակել ընթերցել »
|
|