Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  հոկտեմբեր 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Ով զարմանալի. «Գեղարթ » երգչախումբ. mp3
"SOURP-SOURP" L. ZAKARIAN- M.Y...
Կյանքի խոսքը ցուցաբերում է իր անհանդուրժ...
Г. Г. Бочкарева. Психологическая характе...
Սահակ եպս. Մաշալյան Փոթորիկի խաղաղեցումը...
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
Սահակ եպս. Մաշալյան Որոմների առակը (տեսա...
Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյան Պայծառակերպո...
Աննա Մայիլյան Հավուն հավուն mp3
ՍԵՐ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ. Կոմիտաս վ...
Կվերանորոգվի Օձունի հին հայկական եկեղեցի...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ Ե...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Սահակ եպս. Մաշալյան Անդամալույծի բժշկում...
Աղանդավորական կազմակերպությունների վտանգ...
Կյանքի Խոսք աղանդի մասին Տեր Եսայի քահան...
Типология сектантства и методы антисе...
Կոմիտաս Ասլամազյան. Գարուն է. mp3
Մեկնություն Դանիելի Մարգարեության.Վարդան...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Анна А. Зализняк. Семантическая дериваци...
Սուրբ Անտոն Մեծ. Խրատներ. Ս. Էջմիածին - ...
Լուսինե Զաքարյան. Հորժամ. mp3
Ներսես Շնորհալի. Հավատով խոստովանիմ. pdf
Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայ...
Աբորտներ՝ սատանային մատուցվող մարդկային ...
Մեկնաբանություններ աշխարհի վերջի մասին
Արմեն Մարտիրոսյան. Ավետյաց երկիր. pdf
Տեր Գրիգոր քհն. Հովհաննիսյան -ԵԿԵՂԵՑԱԿԱՆ...
Սահակ եպս. Մաշալյան Ով է մեծը (Մաս 1-2)
Վարդապետություն Ս. Գրիգոր Լուսավորչի pdf
Տեսանկյուն Կաթողիկոսի հրաժարականը
Գյումրու աղմկահարույց տեսանյութի մասին խ...
Մայաների օրացույցը և 2012 թվականը. Գրիգո...
Աղանդները արյան մեջ
Լուսինե Զաքարյան Առավոտ Լուսո mp3
«Հույս կենաց» Քրիստոնեական դաստիարակությ...
Խրիմյան Հայրիկ. Պապիկ և թոռնիկ. pdf
Աղանդավորները փորձում են քայքայել պետութ...
Р. Бэндлер Д. Гриндер В. Сатир. Семейная...
Роль религии в диалоге цивилизации.pdf
Գերաշնորհ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեան...
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
Լուսինե Զաքարյան. Ծիրանի ծառ. mp3
Տեր Հովհաննես. Ավանդություններ
Սպանության դեպքեր Ռուսաստանում Նեոհիսուն...
Р.М. Конь. Сектоведение. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Հայելի վարուց. Բարոյախրատական պատումներ....
Սուրբ Մակար Մեծ. Խրատներ. pdf
Գլխավոր էջ » 2011 » հոկտեմբեր » 15 » Կաթոլիկության մասին

20:58
Կաթոլիկության մասին


ԿԱԹՈԼԻԿՈՒԹՅՈՒՆ (հուն. καvθολικοvτητα –  ընդհանրականություն), քրիստոնեության հիմնական ուղղություններից: կաթոլիկության սաղմերը երևան են եկել դեռևս IV դ., երբ Արևմուտքի միակ՝ Հռոմի աթոռը, որի գլուխ կանգնած էր Հռոմի եպիսկոպոսը (պապ), իր իրավասությանը ենթարկելով Արևմուտքի եկեղեցիները, ձգտել է Արևելքում ևս տարածել իր գերիշխ անությունը: Արևմուտքում ձեռք բերելով գերիշխող դիրք և հեղինակություն՝ Հռոմի աթոռը սկսել է իրեն բարձր դասել տիեզեր. մյուս աթոռներից (Կ. Պոլիս, Ալեքսանդրիա, Անտիոք, Երուսաղեմ) և միջամտել Արևելքի եկեղեց. գործերին: 451-ի Քաղկեդոնի ժողովը և քրիստոնյ ա Արևելքին պարտադրած դավան. նորամուծությունն Արևելքում գերիշխանության հասնելու Հռոմի աթոռի դրսևորումներից էր, որը հանգեցրել է Ընդհանրական եկեղեցու պառակտման (տես Արևելյան ուղղափառ եկեղեցիներ): Քաղկեդոնի ժողովից հետո, մինչև 518-ը, երբ բյուզ. կայսր Հուստինոս I-ը Քաղկ եդոնի հանգանակը հռչակել է պաշտոն. դավանանք, Արևմուտքն ու Արևելքը կրոն. վեճերի մեջ էին, և փաստորեն Հույն և Հռոմի եկեղեցիներն այդ շրջանում բաժանված էին: Հակասություններն ավելի են սրվել VII–IX դդ.: Հռոմի նկրտումներն ավելի ցայտուն են դարձել IX դարից, երբ ձևավորվել է պապականությունը, նրա վարչ. և գաղափար. հիմքերը: Հռոմը կարողացել է ձեռք բերել նաև քաղ. իշխանություն, և 756-ին ստեղծվել է կրոնապետություն ՝ Պապական մարզը: Հռոմի պապերի նկրտումներն Արևելքի նկատմամբ հանդիպել են Կ. Պոլսի պատրիարքների (Փոտ, Նիկողայոս Միստիկոս, Միքայել Կերուլարիոս) հակազդեցությանը: 867-ին Կ. Պոլսի ժողովում Հույն եկեղեցին խզել է իր կապերը Հռոմի եկեղեցուց: Այդ խզումը շարունակվել է որոշ ընդհատումներով և իր վերջնակետին հասել 1054-ին, երբ Հռոմն ու Կ. Պոլիսը փոխադարձաբար նզովել են միմյանց և վերջնականապես բաժանվել:
Բաժանման դավան. առիթը Արևմուտքի ընդունած «և Որդւոյ» (Filioque) վարդապետությունն էր, ըստ որի՝ Ս. Հոգին բխում է Հորից և Որդուց: Դրանով քրիստ. եկեղեցում առաջացել է նոր բաժանում՝ արևմտյան կաթոլիկական և արևելյան երկաբնակ ուղղափառ (օրթոդոքս):
Այդ ժամանակվանից էլ ձևավորվել է Կ. որպես դավանանք և եկեղեց. կազմակերպություն: Հռոմի կաթոլիկ եկեղեցու գլուխը Հռոմի պապն է, որի նստավայրը՝ Վատիկանը, 1929-ին ճանաչվել է առանձին պետություն: VIII դ. ստեղծված Պապական մարզը մինչև 962-ը եղել է ֆրանս. Կարոլինգների թագավորության, այնուհետև՝ Հռոմ. սրբազան կայսրության կազմում: XIII դ. Պապական մարզը դարձել է կայսրերից անկախ, իսկ 1274-ին պաշտոնապես ճանաչվել ինքնիշխան պետություն:
Պապությանը լուրջ հարված է հասցրել ֆրանս. թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկը, որը պապի աթոռանիստը Հռոմից տեղափոխել է Ավինյոն (1309–77): Այդ շրջանը պատմության մեջ հայտնի է պապերի «Ավինյոնյան գերություն» անունով: XVI–XVIII դդ. Պապական մարզում հաստատվել է բացարձ ակապետություն, իսկ XIX դ. մտել է միավորված Իտալ. թագավորության մեջ և դադարել գոյություն ունենալուց:
XI դ. Կաթոլիկ եկեղեցին ընդարձակել և ամրապնդել է իր դիրքերը, Հռոմի աթոռն իր շուրջն է համախմբել Արևմուտքի բոլոր եկեղեցիները: Արևմուտքում հաստատվել է Հռոմի պապի բացարձակ գերիշխանությունն ու հեղինակությունը հավատի և կրոնաեկեղեց. հարցերում, վճռորոշ դերակատարությունը քաղ. խնդիրներում: Հռոմի կաթոլիկ եկեղեցին, ձգտելով տարածվել Արևելք, ձեռնարկել է Խաչակրաց արշավանքներ (XI–XIII դդ.), ստեղծել ասպետական օրդեններ (Հիվանդախնամների կամ Հյուրընկալների, Տաճարականների, Տևտոնական), կրոն. միաբանություններ (Ճիզվիտական, Դոմինիկյան, Ֆրանցիսկյան, Կարմելյան ևն), Կաթոլիկ եկեղեցու հակառակորդներին, հերետիկոսներին, ազատամիտներին, ժող. շարժումները հալածելու, ճնշելու և պատժելու համար XIII դ. ստեղծել է ինկվիզիցիա (հավատաքննություն), պայքարել բողոքականության դեմ:
Հռոմը փորձել է ամենատարբեր եղանակներով Կ. տարածել Հայաստանում, սկզբում՝ Կիլիկյան Հայաստանում Հայ և Կաթոլիկ եկեղեցիների միության փորձերով, ապա՝ XIV դ. սկզբից բուն Հայաստանում՝ ունիթորության միջոցով:
Արևելքում Հռոմի քաղաքականությունը հանգեցրել է Հռոմի կաթոլիկ եկեղեցուն միացած (Uniate) Արևելյան պատրիարքությունների և եկեղեցիների կազմավորմանը, որոնցից է նաև Հայ կաթողիկե եկեղեցին:
Կաթոլիկ եկեղեցին ավանդ. մյուս եկեղեցիներից տարբերվում է դավան., վարդապետ., ծիսական, եկեղեց. կառավարման, կազմակերպականոնական յուրահատկություններով: Ունի խիստ կենտրոնացված նվիրապետական կարգ:
Կաթոլիկ եկեղեցու գլուխը Հռոմի պապն է, որի լրիվ տիտղոսն է՝ Հռոմի եպիսկոպոս, Հիսուս Քրիստոսի տեղապահ, առաքյալների իշխանի ժառանգորդ, տիեզերական եկեղեցու գերագույն պոնտիֆիկ, Արևմուտքի պատրիարք, Իտալիայի գահերեց եպիսկոպոս (պրիմաս), Հռոմ. գավառի արքեպիսկոպոս և մետրոպոլիտ, Վատիկան քաղաք-պետության միապետ, Աստծո ստրկաց ստրուկ: Համարվում է Պետրոս առաքյալի տեղապահ ժառանգորդը: Հատկ անշական է պապի՝ որպես Տիեզերական եկեղեցու գլխի ընկալումը (մյուս եկեղեցիների համար Տիեզերական եկեղեցու գլուխն Աստված է). Քրիստոսն իր եկեղեցին որպես ժառանգություն հանձնել է Պետրոս առաքյալին, նա էլ՝ իր հաջորդներին (իմա՝ պապերին), այստեղից էլ՝ պապը երկրի վրա Աստծո տեղապահը և քրիստոնյա մյուս եկեղեցիների գլխավորն է: Պապի ու Աստծո միտքը և կամքը մեկ են, հետևաբար՝ նա եկեղեցու միապետն է և գերագույն դատավորը, ունի հրեշտակներից, սրբերից և տիեզերական ժողովներից բարձր իշխանություն, անհնար է, որ մեղք կամ սխալ գործի (1869–70-ի Վատիկանի I ժողովն ընդունել է պապի անսխալականության դոգման): Պապինկից գործում են նրա վարչ. հիմնարկների պաշտոնյաներից կազմված կուրիան և կարդինալների Կոլեգիան, որի ամբողջությունը Կոնսիստորիան (ժողով) է: Պապի մահվան դեպքում նրա հաջորդին ընտրող արտակարգ ժողովը կոչվում է կոնկլավ (կողպված կամ դռնփակ սենյակ): Կոնկլավը սահմանվել է Լիոնի II ժողովում (1274): Հավաքվում է պապի մահվանից հետո 11-րդ օրը և ընտրում պապ ձայների 2/3 մեծամասնությամբ ու ևս մեկ ձայնով: Կարդինալի տիտղոսը շնորհում է պապը:
1059-ին և 1179-ին կարդինալներին է վերապահվել պապին ընտրելու իրավունքը, որը հետագայում վերածվել է միայն կարդինալների միջից պապ ընտրելու իրավունքի: Ուրբանոս VI-ը (1378–89) վերջին պապն էր, որ ընտրվել է ոչ կարդինալների թվից: Գոյություն ունի կարդինալների երեք աստիճան՝ կարդինալ-եպիսկոպոս, կարդինալ-քահանա և կարդինալս արկավագ: Կարդինալներն աշխատում են կոնգրեգացիաներում (սուրբ ժողովներում), որոնք վարչ. և դատ. մարմիններ են, ունեն իրենց գրասենյակները և վճռում են հավատի, դավանության, իրավունքի, բարոյականության, սրբադասման և այլ հարցեր: Մի շարք կարևոր կոնգրեգացիաներում նախագահում է անձամբ պապը: Հռոմից դուրս, մշտական կամ ժամանակավոր լիազորությամբ, գործում են պապի ներկայացուցիչներ՝ առաքելական փոխանորդներ, նվիրակներ, դիվանագիտ. ներկայացուցիչներ (լեգատ): Պատրիարք, մետրոպոլիտ և արքեպիսկոպոս կոչումները դարձել են պատվանուններ և գործնական արժեք չունեն: Թեմական առաջնորդ-եպիսկոպոսներին օծում է միայն պապը: Նրանք կառավարում են պապին տված հնազանդության երդումով և իրենց աստիճանով ցածր են բոլոր կարգի կարդինալներից:
Պապը հրավիրում է Կաթոլիկ եկեղեցու «տիեզերական» ժողովներ, հղում էնցիկլիկներ (կոնդակներ): Կաթոլիկ եկեղեցուն հատուկ երևույթ են «զինվոր»-միաբանությունները, որոնց վանքերը թեմական իշխանություններին ստորադաս չեն և ենթարկվում են հիմնականում Հռոմում նստող իրենց գլխավորներին (գեներալ): Վանականները ճգնակյաց չեն, կատարում են եկեղեց-հաս. պարտականությունն եր:
Կ-յան գաղափարական հիմքը Օգոստինոս Ավրելիոս Երանելու (IV–V դդ.), Թովմա Աքվինացու (XIII դ.) և այլոց ուսմունքներն են:
Կ. ընդունում է ինդուլգենցիան (մեղքերի քավության շնորհագիր) և քավարանի (պաշտոնապես ճանաչվել է Ֆլորանսի ժողովում՝ 1439-ին) գոյությունը, բոլոր կարգի հոգևորականների կուսակրոնությունը, Աստվածամոր մարմնավոր համբառնումը: Ինքնատիպ է Սուրբ Երրորդության, եկեղեց. խորհուրդների մեկնաբանումն ու կիրառումը, օծումն արվում է մկրտությունից զատ՝ նվազագույնը ութամյա (գիտակից) տարիքում, հոգևորականների և աշխարհականների հաղորդության ձևերն ու եղանակները տարբեր են (գինու մեջ ջուր են խառնում, աշխարհականներին հաղորդություն տալիս միայն հացով, իսկ գինին վերապահում եկեղեցականներին ևն): Կաթոլիկ եկեղեցին ընդունում է գոյափոխությունը (տրանսսուբստ անցիացիա), այսինքն՝ Պատարագի ժամանակ հացն ու գինին փոխվում են մեկ այլ գոյացության՝ Քրիստոսի մարմնի և արյան (պաշտոնապես հաստատվել է Լատերանի IV ժողովում՝ 1215-ին), սուրբ խորհուրդ է համարում ոչ թե եկեղեց. պսակը, այլ՝ հենց ինքնին ամուսնությունը, իսկ ամուսնացողներին՝ խորհուրդն իր ականացնողներ: Պսակը բոլոր դեպքերում անքակտելի է, ամուսնալուծությունը՝ անհնար:
Նույնպիսին է նաև հոգևորականի կարգաթողությունանցառու կամ մեղավոր հոգևորականը միայն զրկվում է գործելու իրավունքից: Կաթոլիկ եկեղեցին ունի սեփական տոնացույց (Քրիստոսի սրտի, մարմնի ևն) և մեծ մասամբ միջին դարերում ձևավորված սրբարան (օր., կաթոլիկ միաբանությունների հիմնադիրներ Իգնատիոս Լայոլա, Ֆրանկիսկոս Ասսիզցի, Դոմինիկոս Գուսման և այլք): Ընդունում է Մարիամ Աստվածածնի անարատ հղության վարդապետությունը (ընդունվել է 1854-ին):
Ունի «տիեզերական» ժողովների սեփական ցանկ (թվով՝ 21): Ընդունում է երկաբնակությունը և Քաղկեդոնի ժողովի հանգանակը: Կ. տարածված է և միլիոնավոր հետևորդներ ունի հիմնականում Եվրոպայում (հզոր է հատկապես Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ավստրիայում, Լեհաստանում), Լատ. և Կենտր. Ամերիկայում:
Եռանդուն միսիոներ. գործունեության շնորհիվ բավական տարածված է նաև Հս. Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում, Ավստրալիայում:

Աղբյուր` Ք.Հ, հանրագիտարան






Բաժին: Ընդհանուր եկեղեցու պատմություն | Դիտումներ: 1822 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Katolikutyun | Հեղինակություն: 5.0/18
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013