Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  հոկտեմբեր 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Սահակ եպս. Մաշալյան Ով է մեծը (Մաս 1-2)
Սահակ եպս. Մաշալյան Անդամալույծի բժշկում...
Աղանդավորները փորձում են քայքայել պետութ...
ՍԵՐ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ. Կոմիտաս վ...
Լուսինե Զաքարյան Առավոտ Լուսո mp3
Վարդապետություն Ս. Գրիգոր Լուսավորչի pdf
Ով զարմանալի. «Գեղարթ » երգչախումբ. mp3
Աբորտներ՝ սատանային մատուցվող մարդկային ...
Լուսինե Զաքարյան. Հորժամ. mp3
"SOURP-SOURP" L. ZAKARIAN- M.Y...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Կոմիտաս Ասլամազյան. Գարուն է. mp3
Լուսինե Զաքարյան. Ծիրանի ծառ. mp3
Սուրբ Անտոն Մեծ. Խրատներ. Ս. Էջմիածին - ...
Տեր Գրիգոր քհն. Հովհաննիսյան -ԵԿԵՂԵՑԱԿԱՆ...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ Ե...
Типология сектантства и методы антисе...
Սպանության դեպքեր Ռուսաստանում Նեոհիսուն...
Г. Г. Бочкарева. Психологическая характе...
Գյումրու աղմկահարույց տեսանյութի մասին խ...
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
Տեր Հովհաննես. Ավանդություններ
Մայաների օրացույցը և 2012 թվականը. Գրիգո...
Մամլո ասուլիս աղանդների կործանարար գործո...
Սահակ եպս. Մաշալյան Փոթորիկի խաղաղեցումը...
Արմեն Մարտիրոսյան. Ավետյաց երկիր. pdf
Կյանքի Խոսք աղանդի մասին Տեր Եսայի քահան...
Р. Бэндлер Д. Гриндер В. Сатир. Семейная...
Աղանդները արյան մեջ
Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայ...
Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյան Պայծառակերպո...
Գերաշնորհ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեան...
Խրիմյան Հայրիկ. Պապիկ և թոռնիկ. pdf
Ներսես Շնորհալի. Հավատով խոստովանիմ. pdf
«Հույս կենաց» Քրիստոնեական դաստիարակությ...
Մեկնաբանություններ աշխարհի վերջի մասին
Սահակ եպս. Մաշալյան Որոմների առակը (տեսա...
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
Մեկնություն Դանիելի Մարգարեության.Վարդան...
Р.М. Конь. Сектоведение. pdf
Աղանդավորական կազմակերպությունների վտանգ...
Սուրբ Մակար Մեծ. Խրատներ. pdf
Կյանքի խոսքը ցուցաբերում է իր անհանդուրժ...
Роль религии в диалоге цивилизации.pdf
Հայելի վարուց. Բարոյախրատական պատումներ....
Анна А. Зализняк. Семантическая дериваци...
Տեսանկյուն Կաթողիկոսի հրաժարականը
Աննա Մայիլյան Հավուն հավուն mp3
Կվերանորոգվի Օձունի հին հայկական եկեղեցի...
Գլխավոր էջ » 2011 » հոկտեմբեր » 13 » ՕՐԵՆՔՈՎ ԱՂԱՆԴՆԵՐԸ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ

19:57
ՕՐԵՆՔՈՎ ԱՂԱՆԴՆԵՐԸ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ


Այսօր մեզ բոլորիս անհանգստացնող ու ամենացավոտ խնդիրը աղանդավորական շարժումների ակտիվությունն է` մասնավորապես օրենքով աղանդավորների:
Օրենքով աղանդավորները նրանք են, ովքեր տիրապետում են քաղաքական ու տնտեսական լծակների, որոշակի շրջանակներում որոշակի մարդկանց վրա որոշակի ազդեցություն ունեն, միաժամանակ Հայաստանում կամ Հայաստանից դուրս գտնվող որեւէ աղանդավորական ուղղվածություն ունեցող կրոնական կազմակերպության ղեկավարներից են կամ փաստացի ղեկավարը: Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ օրենքով աղանդները ոչ միշտ են գործում զուտ կրոնական դաշտում: Նրանք հաճախ գործում են նաեւ մշակութային, բժշկական, քաղաքական, տնտեսական եւ այլ դիմակներով, ինչը ենթադրում է, որ անհրաժեշտ է առավել հետեւողական ու առավել աչալուրջ աշխատանք կատարել պաշտպանելու ժողովրդի ֆիզիկական, մտավոր ու հոգեւոր անվտանգությունը:
Օրենքով աղանդների հանդգնությունը այնքան հեռուն է գնացել, որ նույնիսկ Հայ Եկեղեցուն ազգային կոչելը սխալ են համարում: Այս թյուր ու վտանգավոր կարծիքը արմատախիլ անելու համար պարզաբանենք, որ իր հարազատ եկեղեցուն յուրաքանչյուր հայ մարդ ազգային համարելու բարոյական իրավունք ունի, որովհետեւ Հայ Եկեղեցին անշեղորեն ծառայում է հայ ժողովրդին, ինչպես Ռուս եկեղեցին` ռուս ժողովրդին, Վրաց եկեղեցին` վրաց ժողովրդին, Հունականը` հույն ժողովրդին եւ այլն, իսկ բոլոր եկեղեցիները միասին ծառայում են միակ Աստծուն ու մարդկությանը:
Լինելով ազգային` Հայ Առաքելական եկեղեցին Տիեզերական եկեղեցու նվիրապետական կառույցում իր պատվավոր տեղն ունի եւ ի տարբերություն ազգային դիմակ հագած որոշ խմբավորումների` Հայ Եկեղեցին քայքայելու ու քանդելու հատկություն չունի, Հայ Եկեղեցին կառուցելու, կրթելու ու դաստիարակելու շնորհքն ունի` բառի բոլոր դրական իմաստներով:
Հայ եկեղեցուն «քննադատողների» «սրտացավ» կարծիքն այն է, որ եկեղեցին հարստանալու նպատակով տնտեսական գործառույթների մեջ մտնելով հետին պլան է մղել հոգեւոր գործառույթները եւ նվազեցրել իր դրական ազդեցությունը հայ ժողովրդի հոգեւոր կրթության ու դաստիարակության գործում:
Սկսած առաջին դարից, երբ Հռոմեական կայսրության տարածքում ձեւավորվեցին առաջին քրիստոնեական համայնքները, չի հիշատակվել պատմական այնպիսի շրջան, երբ ընդհանրապես եկեղեցու, ի մասնավորի Հայ Առաքելական սուրբ եկեղեցու նպատակը լիներ շահույթ հետապնդող ու աշխարհիկ բովանդակություն ունեցող տնտեսական ծրագրերի իրականացումը:
Հիշեցնեմ, որ եկեղեցու նպատակը եղել եւ մնում է մարդու հոգեւոր կրթությունն ու դաստիարակությունը, նրան ավելի ազնիվ դարձնելը, նրա հոգու անխռով վիճակն ու այն ամենը, ինչը առնչվում է մարդու հոգեւոր կյանքին: Այս գիտակցումը առաջնորդել է բոլոր ժամանակների ճշմարիտ հավատացյալներին, որոնք եկեղեցիներում տեղադրված գանձանակներում դրամ ավելացնելով, իրենց աղոթքները մոմավառությամբ շաղախելով` մոմ գնելով ու նյութական այլ նվիրատվություններով աջակից են եղել եկեղեցու ծաղկմանն ու հզորացմանը:
Այսօր նույնպես մեր բարեպաշտ ժողովուրդն ու ազնիվ բարերարները շարունակում են նյութական ու ֆինանսական օժանդակություն ցուցաբերել Հայ Եկեղեցուն, որպեսզի ամենուրեք պաշտամունքային արարողությունները կատարվեն ավելի գեղեցիկ ու ընդարձակ եկեղեցիներում: Ամեն ինչ արվում է համայնքների միջոցներով ու համայնքների համար: Լավագույն կենցաղային ու կրթական պայմաններն են ստեղծվում եկեղեցուն կից գործող բոլոր ուսումնական հաստատություններում` ներառյալ բազմաթիվ հայորդաց տները: Կենցաղային ու անհրաժեշտ բոլոր պայմաններն են ստեղծվում նաեւ թե՛ միաբանության համար, թե՛ հյուրերի համար, թե՛ բարձր մակարդակով գիտական ու մշակութային միջոցառումներ անցկացնելու համար եւ այլն:
Եկեղեցին միշտ մեծագույն պատասխանատվությամբ է վերաբերվել հանրային յուրաքանչյուր լումային, այն հիմնականում արդյունավորվել ու օգտագործվել է քրիստոնեական մշակույթը զարգացնելու եւ քրիստոնեական արժեհամակարգ ստեղծելու համար: Այս ամենը չգիտակցելով կամ թերահավատ լինելով՝ մեծագույն սխալ են գործում նրանք, ովքեր գռեհիկ ձեւերով են ներկայացնում եկեղեցու վարքն ու բարքը եւ անարդարացիորեն եկեղեցուն դնում ոչ պատշաճ դերի մեջ:
Ինչպես ամենուրեք, եկեղեցում նույնպես ժամանակի մարտահրավերներին զուգահեռ կան խնդիրներ, որոնք իրենց լուծումը ստանում են տրամաբանական հաջորդականությամբ` հիմնված առողջ հավատքի ու առողջ բանականության վրա: Անվիճելի է նաեւ, որ Հայ Եկեղեցին դեռ տեղ ունի կազմակերպվելու եւ հզորանալու, առավել ակտիվորեն ներգրավվելու հասարակական ու սոցիալական բոլոր խավերի մեջ:

Աղբյուր` www.armworld.am, հեղինակ` ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Աստվածաբանության մագիստրոս






Բաժին: Աղանդներ | Դիտումներ: 793 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Axandner | Հեղինակություն: 5.0/31
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013