
Սույն թվականի հոկտեմբերի 8-ին, «Սրբոց Թարգմանչաց» տոնի առիթով տեղի ունեցավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնի սրահների բացման հանդիսավոր արարողությունը: «Հայարտան» «Գալուստ Գուլբենկյան», «Վարդան Ջինիշյան եւ ՀԲԸՄ Վիրտուալ համալսարան», «Արտուր եւ Յուլյա Սաահակովներ» սրահների բացմանը արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան՝ պարոն Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը ՀՀ Սփյուռքի նախարարության ԱՊՀ Կովկասի բաժնի վարիչ Տարոն Շաղոյանը, Կենտրոնի կառուցման բարերար Բորիս Սահակովը, «Ջինիշյան հիշատակի» հիմնադրամի Հայաստանի գրասենյակի պատասխանատու Արմեն Հակոբյանը, ՀԲԸՄ-ն Վիրտուալ Համալսարանի ներկայացուցիչ օրիորդ Դալար Կազանջյանը, Վրատանում գործող արվեստի եւ գրականության մշակներ, թատերական գործիչներ եւ Թբիլիսիի հայ հասարակության նեկայացուցիչներ: Շնորհավորանքի եւ ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը եւ ուրիշներ:
...
Շարունակել ընթերցել »
|
Դեռ բոլորովին վերջերս անհնարին էր պատկերացնելն անգամ, որ Հայաստանում հայ հոգևորականը կարող է դառնալ աղանդավորական ագրեսիայի թիրախ: Այսօր արդեն մարդու իրավունքների անվան տակ Հայաստան ներմուծված աղանդները մեզանում գործում են ոչ միայն բացահայտ, այլև ագրեսիվ` իրենց անպատժելիության մեջ համոզված: Հենց այդ անպատժելիության հետևանք է այն, ինչ տեղի է ունեցել Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ, ով փորձել է կանխել եկեղեցու բակում իրականացվող հոգորսությունը: Այստեղ տեղին է կատարել հետևյալ հարցադրումը. կարո՞ղ էր արդյոք այն, ինչ ամիսներ առաջ տեղի է ունեցել Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում տեղի ունենալ արևմուտքի ժողովրդավարական երկրներում: Ո’չ, որովհետև արևմուտքում ժողովրդավարություն ասելով ամենաթողություն չեն հասկանում: Ո’չ, որովհետև արևմուտքում հստակորեն տարբերակում են կրոնական ազատություններն աղանդավորական բեզպրեդելից: Ո’չ, որովհետև արևմուտքում չեն հանդուրժում անհանդուրժողականությունը: Բերենք ասվածի երկու ապացույց: Այսպես.
...
Շարունակել ընթերցել »
|
|