Հոկտեմբերի 9-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Պետ. Դումայի պատգամավոր, Նոբելյան մրցանակակիր, ակադեմիկոս Ժոռես Ալֆյոռովին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից ողջունելով աշխարհահռչակ գիտականին` Սրբազան Հայրն ուրախություն հայտնեց նրան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունելու կապակցությամբ, ինչպես նաև գոհունակություն հայտնեց երկու երկրների գիտնականների միջև առկա սերտ հարաբերությունների և գործակցության համար: Զրույցի ընթացքում, անդրադարձ կատարելով հավատի և գիտության փոխհարաբերություններին, կարևորվեց կրոնական գիտելիքների և գիտության առաջընթացի ու ձեռքբերումների ներդաշնակ ընկալումը ժամանակակից մարդու կյանքում: Հանդիպման ավարտին Արշակ Սրբազանը, բարձր գնահատելով ֆիզիկայի բնագավառում գիտնականի ունեցած կարևոր ավանդը, մաղթեց, որ Տերն առավել արդյունավորի նրա գործունեությունը: * * * Նույն օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մայր Աթ
...
Շարունակել ընթերցել »
|
|