Ծիսական գրականություն, եկեղեցում գործածվող՝ գործնական-արարողական կիրառություն ունեցող սրբազան մատյաններ: Ծեսի և դրա հետ կապված ծիսմատյանի ձևավորումը կապված է Ընդհանրական եկեղեցու՝ որպես վարչական միավորի, կազմավորման հետ (I դ. վերջ): ծիսմատյանը (առհասարակ ծիսական գրակ-ը) սկըզբնավորվել է հին հրեական իրականությունում: Իբրև այդպիսին Հին կտակարանում առկա են ծեսի (գլխավորաբար զոհաբերման և օծման) մի շարք նկարագրություններ (Ղևտ. 9.3–22, Ա Թագ. 16.13, Գ Թագ. 18.31–39 ևն): Նոր կտակարանում (Մատթ. 3.11, Ղուկ. 3.21) ու Եպիփան Կիպրացու Ավետարանի մեկնության մեջ (Մատենադարան, ձեռ. դ 949, 4750) տրվում են Պատարագի և Մկրտության վաղագույն նկարագրություններ: Հայ եկեղեցու արարողակարգում առկա են Ավետարանը և Ժամագիրք, Շարակնոց, Ճաշոց, Հայսմավուրք, Տոնացույց, Խորհրդատետր-Պատարագամատույց, Մաշտոց ծիսմատյանները: Առաջինները կիրառվում են Գիշերային, Առավոտյան, Արևագալի, Երեկոյան, Խաղաղական և Հանգստյան ժամասացությունների ժամանակ, իսկ Մաշտոցը՝ անդաստանների
...
Շարունակել ընթերցել »
|
|