Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  հոկտեմբեր 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Եկեղեցական օրացույց. 2013Թ. pdf
Սահակ եպս. Մաշալյան Սուրբ Ծնունդ (Մաս 1-...
Անահիտ Պարսամյան. Շուշան-Վարդենի. Վարքագ...
Օձուն. սա է մարդը` քահանան
Ս. Ս. ՄԱՅԻԼԵԱՆ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սրբադասման կարգը
Սահակ եպս. Մաշալյան Բարի Սամարացին (տեսա...
Վարք Սրբոց Բ. Դեմետրիոս - Թեոփիլոս. pdf
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Վահանավանքի 1100 ամյակի գիտաժողով
Երևանի Ավետարանական աղանդը Հայ Առաքելակա...
Սևանի Վազգենյան Դպրանոց սիրտ իմ սասանի m...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Ավետարանական եկեղեցու լավությունները մեր...
Սահակ եպս. Մաշալյան Աշխարհի վախճանը (տես...
Սահակ եպս. Մաշալյան Սամարացի կինը (տեսան...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 01 mp3
Զինվորական ծառայություն. սուրբգրային վեր...
Альберти Р.Е., Эммонс М.Л.. Умейте посто...
Սևանի Վազգենյան Դպրանոց Ամեն Հայր Սուրբ ...
Վարանիմք ի մեղաց. Կարինե Ավետիսյանը. mp3
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Լուսինե Զաքարյան. Սուրբ-սուրբ mp3
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
կյանքի խոսքը,կռկ-ն սեռական օրգաններին են...
Опыт реабилитации жертв сектантской агре...
Սահակ եպս. Մաշալյան Չարին բարությամբ պատ...
Հովհաննես Սարկավագ Վարդապետ. Աղոթամատույ...
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Վազգենյան դպրանոց Ոգու պատմություն (ֆիլմ...
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Грани оккультизма: от герметизма до маг...
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Աղանդների Հետաքննություն Զոհրաբ Հարոյանի...
Նոր Կտակարան. pdf
Սուրբ Սարգսի տոն (Եկեղեցական կյանք)
Սահակ եպս. Մաշալյան Տերունական աղոթք (Մա...
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Եզնիկ վարդապետ Պետրոսյան դոկտոր աստվածաբ...
Կոմիտաս Ասլամազյան. Ալագյազ. mp3
Ս. Հովհան Ոսկեբերան. Ճառերի ընտրանի. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Զորահանդեսին մասնակցեցին հոգևորականները
Լուսինե Զաքարյան Առավոտ Լուսո mp3
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Գլխավոր էջ » 2011 » հոկտեմբեր » 8 » Ինչ է Ծեսը

23:40
Ինչ է Ծեսը


Ծես, աստվածապաշտություն, խորհըրդաբանական գործողություն կամ գործողությունների, արարողությունների շարք՝ արտահայտելու համար որևէ նվիրական, աստվածային երևույթ. հոգևոր պաշտամունքի ձև:  Բազմաթիվ Ծեսեր և ծիսական արարողություններ են նկարագրված Հին կտակարանի գրքերում, ինչպիսիք են՝ օծման Ծես, զոհաբերության Ծես (տես Պատարագ), զատկական
Ծես (տես Զատիկ) և այլն:
Ծեսը նկարագրված է նաև Նոր կտակարանում:  Հիսուսն ինքը իր առաքյալների հետ կատարում էր սաղմոսասացություն, օրհներգություն, այսինքն՝ պաշտամունք առ Հայր Աստված նա ժողովարան գնաց և ընթերցեց Եսայի մարգարեի գիրքը (Ղուկ. 4.16–21), կատարեց Հին ուխտով սահմանված Զատիկը (Պասեք), որի ընթացքում, հաց և գինի բաժանելով աշակերտներին, իբրև տերունական մարմնի և արյան խորհուրդ, հորդորեց այն կատարել այնուհետև իր հիշատակի համար. դրանով իսկ հաստատվեց ս. Հաղորդության Ծեսը կամ ս. Պատարագը (Մատթ. 26.17–30, Մարկ. 14.12–25, Ղուկ. 22.7–20, Հովհ. 13.21–30, Ա Կորնթ. 11.23–26): Ծեսը պահպանվել է նաև առաքելական շրջանում. «... և նրանք հարատևում էին առաքյալն երի ուսուցման, հաղորդության, հացի բեկման ու աղոթքների մեջ» (Գործք 2.42, տես նաև Գործք 2.46, 20.7, 11, 27.35):
Եկեղեցիների կազմավորման և ճյուղավորման շրջանում յուրաքանչյուր եկեղեցի, պահելով հինկտակարանային և առաքելական շըրջանից ավանդված էական Ծեսերը, միաժամանակ նոր հավելումներ է արել՝ պատշաճեցնելով դրանք հիմնական Ծեսերին: Առաջ են եկել հունական, հայկական, ասորական, լատինական, ղպտական եկեղեցական Ծեսեր և իրենց հերթին՝ դրանց այլ ճյուղավորումներ: Հայ եկեղեց. Ծեսը սկզբնական շրջանում կատարվել
է ըստ հունական և ասորական առաքելական ավանդությունների: Գրիգոր Լուսավորչից սկսած, ապա, մասնավորաբար V դարից՝ հայոց գրերի գյուտից և Աստվածաշունչը հայերեն թարգմանելուց հետո, ընդհանրական Ծեսը, հայացվելով, դարձել է առավել ազգային, օժտվել նոր հավելումներով ու պատշաճեցումներով: Ծեսի բովանդակային առանցքը կազմող շարականների, աղոթքների խմբագրման և հատուկ դասավորության առումով մեծ դեր են կատարել Սահակ Ա Պարթև կաթողիկոսը, Մեսրոպ Մաշտոցը և Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսը (տես ՏՈՆ ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ):
Հայ եկեղեցու Ծեսը հարստացել է նաև հետագայում, մասնավորապես VIII, IX, XII դդ.՝ Ստեփանոս Սյունեցու, Հովհաննես Գ Օձնեցու, Խոսրով Անձևացու, իսկ կիլիկյան շրջանում՝ Ներսես Շնորհալու և Ներսես Լամբրոնացու բարենորոգչական ներդրումներով:
Ծեսի կամ աստվածապաշտության արարողակարգի հիմնական բաղկացուցիչ մասերն են խորհուրդները (տես Խորհուրդներ եկեղեցական), ժամերգությունները, տոները և հոգևոր բարեպաշտական արարողությունները:

Աղբյուր` Ք.Հ, հանրագիտարան,, հեղինակ`Լևոն Սարգսյան






Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 2166 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Ces | Հեղինակություն: 5.0/31
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013