Ծես, աստվածապաշտություն, խորհըրդաբանական գործողություն կամ գործողությունների, արարողությունների շարք՝ արտահայտելու համար որևէ նվիրական, աստվածային երևույթ. հոգևոր պաշտամունքի ձև: Բազմաթիվ Ծեսեր և ծիսական արարողություններ են նկարագրված Հին կտակարանի գրքերում, ինչպիսիք են՝ օծման Ծես, զոհաբերության Ծես (տես Պատարագ), զատկական Ծես (տես Զատիկ) և այլն: Ծեսը նկարագրված է նաև Նոր կտակարանում: Հիսուսն ինքը իր առաքյալների հետ կատարում էր սաղմոսասացություն, օրհներգություն, այսինքն՝ պաշտամունք առ Հայր Աստված նա ժողովարան գնաց և ընթերցեց Եսայի մարգարեի գիրքը (Ղուկ. 4.16–21), կատարեց Հին ուխտով սահմանված Զատիկը (Պասեք), որի ընթացքում, հաց և գինի բաժանելով աշակերտներին, իբրև տերունական մարմնի և արյան խորհուրդ, հորդորեց այն կատարել այնուհետև իր
...
Շարունակել ընթերցել »
|
|