Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  հոկտեմբեր 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Սահակ եպս. Մաշալյան Չարին բարությամբ պատ...
Ավետարանական եկեղեցու լավությունները մեր...
Սուրբ Սարգսի տոն (Եկեղեցական կյանք)
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սևանի Վազգենյան Դպրանոց սիրտ իմ սասանի m...
Սահակ եպս. Մաշալյան Տերունական աղոթք (Մա...
Սահակ եպս. Մաշալյան Բարի Սամարացին (տեսա...
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
կյանքի խոսքը,կռկ-ն սեռական օրգաններին են...
Կոմիտաս Ասլամազյան. Հոյ Նազան mp3
Եզնիկ վարդապետ Պետրոսյան դոկտոր աստվածաբ...
Կոմիտաս Ասլամազյան. Ալագյազ. mp3
Սահակ եպս. Մաշալյան Աշխարհի վախճանը (տես...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 01 mp3
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Սևանի Վազգենյան Դպրանոց Ամեն Հայր Սուրբ ...
Վահանավանքի 1100 ամյակի գիտաժողով
Հովհաննես Սարկավագ Վարդապետ. Աղոթամատույ...
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Վազգենյան դպրանոց Ոգու պատմություն (ֆիլմ...
Սրբադասման կարգը
Грани оккультизма: от герметизма до маг...
Աղանդների Հետաքննություն Զոհրաբ Հարոյանի...
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Ս. Ս. ՄԱՅԻԼԵԱՆ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻ...
Նոր Կտակարան. pdf
Սահակ եպս. Մաշալյան Սուրբ Ծնունդ (Մաս 1-...
Զինվորական ծառայություն. սուրբգրային վեր...
Альберти Р.Е., Эммонс М.Л.. Умейте посто...
Անահիտ Պարսամյան. Շուշան-Վարդենի. Վարքագ...
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
Վարք Սրբոց Բ. Դեմետրիոս - Թեոփիլոս. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
Երևանի Ավետարանական աղանդը Հայ Առաքելակա...
Օձուն. սա է մարդը` քահանան
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Եկեղեցական օրացույց. 2013Թ. pdf
Լուսինե Զաքարյան Առավոտ Լուսո mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սահակ եպս. Մաշալյան Սամարացի կինը (տեսան...
Լուսինե Զաքարյան. Սուրբ-սուրբ mp3
Опыт реабилитации жертв сектантской агре...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Վարանիմք ի մեղաց. Կարինե Ավետիսյանը. mp3
Զորահանդեսին մասնակցեցին հոգևորականները
Գլխավոր էջ » 2011 » հոկտեմբեր » 6 » Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին

21:12
Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին


Հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախագահների այցը համայն հայության հոգևոր կենտրոն, գոհունակություն հայտնեց երկու դարավոր բարեկամ երկրների ու ժողովուրդների միջև ամենաբարձր մակարդակի վրա ձևավորված հարաբերությունների համար, որոնք առավել զարգանում, ջերմանում և համագործակցության նոր ընդգրկում են ձեռք բերում: Անդրադառնալով երկու ժողովուրդների պատմական կապերին` Վեհափառ Հայրապետն ընդգծեց հայ ժողովրդի հանդեպ Ֆրանսիայի ժողովրդի եղբայրական սերն ու ջերմությունը, ինչի ականատեսն է եղել Ֆրանսիա կատարած հովվապետական այցերի ընթացքում: «Ձեր այցը Հայաստան մեր երկիր ուրախությամբ է համակել ինչպես մեր, այնպես և մեր ողջ ժողովրդի հոգին: Մեր ժողովուրդը քաջագիտակ է և հաղորդ, որ իր կյանքի դժվարին ժամանակներում Ֆրանսիայի ժողովուրդն իր մարդասեր ու արդարասեր էությամբ մշտապես աջակից է եղել իրեն», - նշեց Նորին Սրբությունը` երախտագիտություն հայտնելով հայ ժողովրդին և Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար:
Հայոց Հայրապետն օրհնությամբ և գնահատանքով ընդգծեց նաև Ֆրանսիայի իշխանությունների հոգատար վերաբերմունքը ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ, ովքեր, վերապրելով Հայոց ցեղասպանությունը, քրիստոնեական լավատեսությամբ և հույսով կարողացան իրենց հոգևոր-ազգային կյանքը կազմակերպել Ֆրանսիայի մեջ և այսօր, որպես արժանավոր քաղաքացիներ, իրենց կարևոր ծառայությունն են բերում Ֆրանսիայի առաջընթացին և բարօրությանը:
«Մեր ժողովուրդն առանձնահատուկ երախտագիտության զգացում ունի հանդեպ Ֆրանսիան և իր ժողովուրդը նաև այն զորակցության համար, որ ցուցաբերվում է Ցեղասպանության ահավոր ոճրի ճանաչման և դատապարտման գործին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և մեր Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքի պաշտպանությանը», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի նախագահի կողմից այդ ուղղությամբ գործադրվող ջանքերի համար:
«Մեծ պատիվ է Հայաստանում գտնվել` վկայելու մեր երկու երկրների բարեկամությունը», - իր հերթին ասաց Ֆրանսիայի նախագահը` ուրախություն հայտնելով հանդիպման առիթով: Ընդգծելով Հայ Եկեղեցու և նրա հովվապետերի դերը հայ ազգի ինքնության ու միասնության պահպանման գործում` պրն. Նիկոլա Սարկոզին իր հարգանքը հայտնեց Հայ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Հայրապետին և հաջողություններ մաղթեց կարևոր այդ առաքելության իրագործման մեջ:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքները բերեց Ֆրանսիայի նախագահին և հայցեց, որ Բարձրյալ Տերն Իր օրհնության ներքո խաղաղության և բարօրության մեջ պահի ու պահպանի երկու ժողովուրդներին և երկրներին:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Սուրբ Էջմիածնի միաբաններ:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդությամբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեցին Մայր Տաճար, եղան Տաճարի թանգարանում, ուր նրանց ներկայացվեցին Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի նվիրական սրբությունները:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Բաժին: Նորություններ | Դիտումներ: 712 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Norutyunner | Հեղինակություն: 5.0/13
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013