Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Արարատի» ժառանգություն շարքի Թ հատորը` «Երվանդ Տեր-Մինասյան. հոդվածներ» աշխատությունը:
Հատորն ընդգրկում է Երվանդ Տեր-Մինասյանի «Արարատ»-ում հրատարակած հոդվածները: Աշխատությունը խմբագրել և ընդարձակ առաջաբան է գրել Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը:
Գիրքը տպագրվել է Մայր Աթոռի բարերար Սարգիս Պետոյանի մեկենասությամբ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան