
Աղանդները քաղաքական նպատակ ունեն՝ պառակտել հասարակությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը` խոսելով վերջին շրջանում կրոնական կազմակերպությունների ակտիվացման մասին: «Նրանք, ովքեր եկեղեցու ավանդական կառուցվածքը ուրիշ ձև են ներկայացնում՝ կոչվում են սեկտաներ: Նրանք սուտ մարգարեներ են՝ գառան դիմակ հագած»,- համատեղ ասուլիսի ընթացքում նշեց վարդապետը` հավելելով, որ 19-րդ դարից սկսվեց աղճատվել կրոնը, ստեղծվեցին ճյուղավորումներ: Նրա կարծիքով` սա աբսուրդ է, դրանց մեջ ոչ մի հայկական բան չկա, օտարածին երևույթներ են, և նրանք ատամներով պաշտպանում են իրենց շահը: «Մենք չգիտենք` ինչ է նշանակում եվրոպացի, մենք միայն ընդօրինակում ենք եվրոպական աղբը, իսկ եվրոպացի լինելը մակարդակ է, ոչ թե մարմնաֆիզիկական մակարդակ»,- մեկնաբանեց Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը`ընդգծելով. «Որպեսզի կարողանաս եվրոպական կառույցին հետևել, պետք է հետևես խղճի ազատության մասին օրենքին, մենք ստիպված ենք խոնարհվելու, որպեսզ
...
Շարունակել ընթերցել »
|
|