
Սեպտեմբերի 21-24-ը Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցավ Եկեղեցիների Եվրոպական խորհրդի Կենտրոնական կոմիտեի ժողով: Ժողովին քննարկվեցին ԵԵԽ-ի ապագա գլխավոր քարտուղարի ընտրությանը և 2013-ին Բուդապեշտում կայանալիք ԵԵԽ համաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր, ինչպես նաև խորհրդի անդամ Եկեղեցիների ներկայացուցիչներին ներկայացվեց ԵԵԽ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունը: ԵԵԽ կենտրոնական կոմիտեի անդամները նաև հադիպում ունեցան Չեխիայի Հանրապետությունում գործող կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին Եվրոպական երկրներում քրիստոնեական եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերները դիմագրավելու ուղղությամբ համատեղ առաքելություն իրականացնելու վերաբերյալ մի շարք խնդիրներ: ԵԵԽ Կենտրոնական կոմիտեի ժողովին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Գարեգին աբեղա Համբ
...
Շարունակել ընթերցել »
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հրատարակել է «Համաբարբառ Յայսմաւուրք նախածերենցյան 6 խմբագրությունների» հունիս, հուլիս և նոյեմբեր ամիսների հատորները` աշխատասիրությամբ Մ. Ապրեսյանի, Լ. Քարիմյանի և Լ. Սարգսյանի: Այս հատորների լույս ընծայմամբ համալրվեց «Յայսմաւուրք» ժողովածուի 12-հատորյա շարքը: «Յայսմաւուրք» ժողովածուն Հայ եկեղեցու ծիսական գրքերից մեկն է: Այն պարունակում է նահատակված կամ ննջած սրբերի համառոտ վկայաբանություններն ու վարքերը, ինչպես նաև տերունական տոների մասին հոդվածներ, և նախատեսված է ամենօրյա ընթերցումների համար եկեղեցում ժամերգություններից առաջ կամ հետո: Հատորները տպագրվել են Մայր Աթոռի բարերար տիար Սարգիս Պետոյանի մեկենասությամբ: Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան
...
Շարունակել ընթերցել »
|

Սեպտեմբերի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Սուրբ Էջմիածնի երիտասարդներ» համախմբման շուրջ ութսուն անդամների, որը ստեղծվել է 2010 թ-ին Մայր Աթոռի միաբան Տ. Թովմա աբեղա Խաչատրյանի նախաձեռնությամբ: Հանդիպմանը միության ղեկավար Հայր Թովման երիտասարդների անունից շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին` երիտասարդներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալելու և հանդիպման հնարավորություն ընձեռելու համար, ապա ներկայացրեց միության կառուցվածքը, գործառույթները և իրականացրած գործունեությունը: Հայր Սուրբը տեղեկացրեց, որ ներկայումս համախմբմանն անդամակցում են 10-11 ուսումնական հաստատությունների շուրջ 150 ուսանողներ, ովքեր ամսական ժողովներ են գումարում և քննարկում ապագայում իրականացվելիք ծրագրերը: Դեպի Հայաստանի տարբեր շրջանների եկեղեցիներ հաճախակի ուխտագնացություններ կազմակերպելուց բացի միության անդամները Մայր Աթոռի միաբան սարկավագների առաջնորդությամբ ամեն շաբաթ
...
Շարունակել ընթերցել »
|
|