
Եհովայի վկաները իրենց համարում են երկրի վրա Աստծու միակ կազմակերպությունը, իսկ դրանից դուրս ամեն ինչ, այդ թվում և Երրորդությունը դավանող քրիստոնեական եկեղեցիները, դասում են սատանայական հաստատությունների շարքում: Այդ մասին նրանք գրում են. «Ինչպիսի՞ կազմակերպություններ կարող են գոյություն ունենալ ճշմարիտ քրիստոնեական ժողովից դուրս, միայն՝ սատանայի կազմակերպությունները» («Դիտարան», 1 մարտի 1979թ. , էջ 24): «Երրորդությանը հավատացողները չեն պահում Աստծո ճանաչողությունը» (Հռոմ. 1:28): Այդ համարը նաև ասում է. «Աստված նրանց մատնեց անարգ մտքերի, որ գործ են անվայել բաներ»: 29-31րդ համարներում թվարկվում են այդ անվայել բաներից մի քանիսը՝ սպանություն, կռվազանություն, ուխտադրուժ, անգութ, անողորմ լինելը: Հենց այդ ամենով էլ աչքի ընկան Երրորդություն ընդունող կրոնները» («Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը», 1995թ., էջ 30): Ինչպես տեսնում ենք, եհովականները ներկայիս աշխարհի հոգեզուրկ վիճակը նենգափոխում են Երրորդության ուսմունքի սխալականության: Մեկ այլ տեղ
...
Շարունակել ընթերցել »
|
|