
Սեպտեմբերի 22-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Արգենտինայի Բուենոս Այրեսի մասնաճուղի տիկնանց հանձնախմբի ուխտավորներին` գլխավորությամբ Դիանա Սարաֆյանի: Վեհափառ Հայրապետը, ողջունելով ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց նրանց: «Հայրենիքի նկատմամբ ունեցած սերն է ձեզ առաջնորդել Հայաստան, և այնպիսի նվիրական օրերին եք գտնվում Հայրենիքում, երբ մեր ժողովուրդը տոնախմբում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը: Այդ տարեդարձը նաև ձերն է ոչ միայն այն պատճառով, որ հայ ժողովրդի զավակ եք, այլ նաև որովհետև այդ անկախությունը կերտվել է ձեր իսկ ջանքերով, ձեր իսկ բերած աշխատանքով ու աջակցությամբ», - իր խոսքում նշեց Նորին Սրբությունը: Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ նաև ՀԲԸՄ կարևոր զոկացությանը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու սրբազան առաքե
...
Շարունակել ընթերցել »
|
|