Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Հայաստան ժամանած Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Տվեյտի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 23-ին` ժամը 10:00-ին, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Նույն օրը` ժամը 11:30-ին, «Շողակաթ» հեռուստաընկերությունում տեղի կունենա Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղարի մամուլի ասուլիսը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան