«Կրոնական համայնքների և քաղաքացիական հասարակությունների դերն ու պատասխանատվությունը Հարավային Կովկասում խնդիրների կոնֆլիկտների լուծման գործում»
Սեպտեմբերի 19-ին, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցավ «Կրոնական համայնքների և քաղաքացիական հասարակությունների դերն ու պատասխանատվությունը Հարավային Կովկասում խնդիրների կոնֆլիկտների լուծման գործում» խորագրով կոնֆերանս` մասնակցությամբ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների: Միջոցառման կազմակերպիչն էր Ավստրիայի Կառավարության Եվրոպական և Միջազգային գործերի նախարարությունը: Խորհրդաժողովին մասնակցեցին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Արտակարգ և լիազոր դեսպանները, Հայաստանում և Վրաստանում Ավստրիայի Արտակարգ և լիազոր դեսպանը, Հարավային Կովկասում Եվրամիության նախկին ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կոնֆերանսին մասնակցեցին Կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Տ. Խորեն քահանա Կիրակոսյանը և Հայաստանյան Կլոր Սեղան բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը: Կոնֆերանսի ընթացքին կարդացվին զեկուցումներ և կազմակերպվեցին քննարկումներ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ:Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան