
Սեպտեմբերի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Տվեյտի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի: Շնորհավորելով և իր բարեմաղթանքները փոխանցելով Օլավ Տվեյտին նրա ընտրության առիթով` Վեհափառ Հայրապետը ուրախություն հայտնեց պատվիրակությանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունելու կապակցությամբ: Իր խոսքում Նորին Սրբությունը նշեց, որ ԵՀԽ-ի հայ ներկայացուցիչները մեծ խանդավառությամբ և բարձր գնահատանքով են խոսում գլխավոր քարտուղարի անձի, նվիրումի և աշխատանքի մասին: Անդրադառնալով Հայ Եկեղեցու մասնակցությանը ԵՀԽ-ի աշխատանքներին` Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ այն ապագայում առավել խորությամբ է շարունակվելու և Մայր Մայր Սուրբ Էջմիածինն ըստ ամենայնի զորավիգ է լինելու ԵՀԽ-ի առաքելության արդյունավորմանը,
...
Շարունակել ընթերցել »
|
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Հայաստան ժամանած Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Տվեյտի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 23-ին` ժամը 10:00-ին, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նույն օրը` ժամը 11:30-ին, «Շողակաթ» հեռուստաընկերությունում տեղի կունենա Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղարի մամուլի ասուլիսը: Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան
|
«Կրոնական համայնքների և քաղաքացիական հասարակությունների դերն ու պատասխանատվությունը Հարավային Կովկասում խնդիրների կոնֆլիկտների լուծման գործում»
Սեպտեմբերի 19-ին, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցավ «Կրոնական համայնքների և քաղաքացիական հասարակությունների դերն ու պատասխանատվությունը Հարավային Կովկասում խնդիրների կոնֆլիկտների լուծման գործում» խորագրով կոնֆերանս` մասնակցությամբ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների: Միջոցառման կազմակերպիչն էր Ավստրիայի Կառավարության Եվրոպական և Միջազգային գործերի նախարարությունը: Խորհրդաժողովին մասնակցեցին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Արտակարգ և լիազոր դեսպանները, Հայաստանում և Վրաստանում Ավստրիայի Արտակարգ և լիազոր դեսպանը, Հարավային Կովկասում Եվրամիության նախկին ներկայացուցիչ Պիտեր
...
Շարունակել ընթերցել »
|
|