«զԱստուած փնտռելու ճամբին ես գտայ Ս. Էջմիածինը եւ իմ Հայրենիքը, եւխոնարհուեցի ճակատագրին առջեւ»
ՎԱԶԳԵՆ Ա
Կաթողիկոս Ամենայն Հայոց 1908 թվականի սեպտեմբերի 20-ը սովորական մի օր էր: Աստծու մի պարզ առավոտ էր բացվում: Բայց այդ պարզ առավոտը բեթղեհեմյան աստղի նման ավետիս էր պարգևելու ոչ միայն մի պարզ, արհեստավորի ընտանիքի, այլ ողջ Հայ Եկեղեցուն: Ահա այսպես բեթղեհեմյան մանուկի պատմությունը յուրովի կրկնվում է տարբեր ժամանակներում՝ շարունակելով ջերմացնել մարդկանց հավատքը: 1908 թվականի սեպտեմբերի 20-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, արհեստավորի բարեպաշտ ընտանիքում, Աբրահամ և Սիրանույշ նորապսակները բա
...
Շարունակել ընթերցել »
|

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ սեպտեմբերի 21-ին կազմակերպվելիք զորահանդեսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ առաջին անգամ կմասնակցեն ՀՀ Զինված ուժերում հոգևոր սպասավորություն իրականացնող եկեղեցականները: ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997 թ. համատեղ նախաձեռնությամբ երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի: Նույն թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ Պաշտպանության նախարարության միջև ստորագրվեց փոխհամաձայնության հուշագիր, որով հստակեցվեց բանակի հոգևոր սպասավորների գործունեության ոլորտը, առաջնորդության կառուցվածքը և նպատակները: Ներկայումս ավելի քան 40 հոգևորականներ` կուսակրոն և ամուսնացյալ քահանաներ, սարկավագներ, հոգևոր ծառայություն են բերում ՀՀ Զինված ուժերում` առաջնորդությամբ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Հոբելյանական շքերթին բանակի հոգևորականների դասը քայլելու է Զինված Ուժերի հոգևոր առաջնո
...
Շարունակել ընթերցել »
|
Սեպտեմբերի 20-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի տեղի ունեցավ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական նոր մասնաշենքի բացումը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիսապետությամբ նախ կատարվեց նորակառույց մասնաշենքի օրհնության արարողությունը, ապա Մատենադարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիսություն, որի ընթացքում համայն հայության համար առանձնահատուկ կարևորություն ներկայացնող այս իրադարձության կապակցությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց ներկաներին. «Այսօր առ Աստված աղոթքներով և օրհնությամբ կատարեցինք Մատենադարանի նոր մասնաշենքի բացման արարողությունը` հայց բարձր
...
Շարունակել ընթերցել »
|
|