Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  սեպտեմբեր 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Կոմիտաս Վարդապետ. Հով արեք սարեր ջան. mp...
Андраш Салаи. В Поисках реальности. pdf
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Վաղինակ վրդ. Մելոյան. Ճշմարիտ վերածնունդ...
Վարդան Պետրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարա...
Սահակ եպս. Մաշալյան Փոթորիկի խաղաղեցումը...
Դիսկուրս. Շահե աբեղա Անանյան-Ստեփան Դանի...
Ժամակարգության մեկնություն. Արված մեր սո...
Հայր Ղևոնդի Նոր տեսանյութը: (ՄԱՍ 1-2) Կ...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան. Մեծ պահք...
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
Ejmiatsin bells
Ճառագայթ եւ կերպարան. Վարուժան սարկավագ ...
Լուսինե Զաքարյան. Բաց մեզ տեր mp3
Ս. Հովհան Ոսկեբերան. Ճառերի ընտրանի. pdf
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Իզաբել Բայրագդարյան. Ուրախ լեր. mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Կիպրիանոս. Աղոթագիրք. Սուրբ Էջմիածին, 20...
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
Կոմիտաս Ասլամազյան. Կռունկ mp3
Զորահանդեսի մասնակից հոգևորականների պարգ...
Соблазн оккультизма. Архимандрит Алексан...
Սևանի Վազգենյան դպրանոց ամեն շաբաթ mp3
Աղանդները արյան մեջ
Р. Бэндлер Д. Гриндер В. Сатир. Семейная...
Բարեխօսութեամբ. Կոմիտասեան Պատարագ. Կատա...
Աբորտներ՝ սատանային մատուցվող մարդկային ...
Ամեն Հայր Սուրբ
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Շոու-բիզնես կամ «Աստծո տուն». Անհասկանալ...
Кеннет Р. Сэмплс. К столетию со дняа рож...
Բաց դուռը սրտիդ. pdf
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ: ԾԻՐԱ՞ՆԻ ԾԱՌ, ...
Ուր ես, Մայր իմ,
Զինվորական ծառայություն. սուրբգրային վեր...
Կվերանորոգվի Օձունի հին հայկական եկեղեցի...
Նոր Կտակարան. pdf
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Սբ. Ներսես Լամբրոնացի. Մեկնություններ «Հ...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ Ե...
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
ՎԱՐՔ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ. pdf
Աղանդագիտարան
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնով. Յուղաբեր կ...
Գլխավոր էջ » 2011 » սեպտեմբեր » 19 » Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի Բարիգալստյան արարողությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

17:43
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի Բարիգալստյան արարողությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Սեպտեմբերի 18-ի երեկոյան, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, ով ժամանել է Հայաստան` Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ մասնակցելու ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներին:
Օդանավակայանում Արամ Ա Կաթողիկոսին դիմավորեցին Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից` Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, ինչպես նաև Մայր Աթոռի միաբաններ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը և Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը:
Միածնաէջ տաճարի զանգերի ղողանջների ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Վեհարանից առաջնորդվեցին Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ սեղանի առջև կատարվեց գոհաբանական աղոթք:
Ապա Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը բարիգալստյան խոսքով դիմեց Արամ Ա Կաթողիկոսին և ուղեկից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբանության անդամներին.«Գեղեցիկ է Ձեր այցելության առիթը. եկել եք մասնակցություն բերելու Հայաստանի Հանրապետության 20-ամյա տարեդարձի հանդիսություններին: Այս առիթով մենք ձեզ հետ միասին պիտի մասնակցություն բերենք ծրագրված միջոցառումներին և մեր խոսքն ու պատգամը փոխանցենք հավատավոր մեր զավակներին` գոտեպնդելով նրանց իրենց առ հայրենին սիրո մեջ և հորդորելով նրանց, որ շարունակեն նույն նվիրումով ու հանձնառությամբ իրենց ծառայությունը բերել ի շինություն, ի պայծառություն և ի բարօրություն մեր ժողովրդի»: Անդրադառնալով Հայրենիքի անկախությանը` Նորին Սրբությունը մասնավորաբար նշեց. «Մեր Եկեղեցին դարերի մեջ միշտ էլ սնուցել է ազատության ոգին ու գաղափարը մեր զավակներին, վառ է պահել նրանց հոգիներում հայոց պետականության ձգտումը, և փառք ենք տալիս Աստծուն, որ այսօր այն իրականություն է դարձել և, որ մեր Եկեղեցին կանգնած է այս ձեռքբերումների ակունքներում: Այսօր մենք ձեզ հետ միասին մեր ներկայությամբ վկայություն ենք բերելու, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին շարունակելու է իր զորակցությունն իր հայրենի պետությանը իր բարի իրագործումներում հայրենի մեր ժողովրդի համար, ինչպես և աշխարհասփյուռ մեր զավակների համար օրհնյալ, աստվածահաճո, բարօր կյանքի կերտման աշխատանքներում»:
Խոսքի վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերը քաջառողջ պահի Արամ Ա Հայրապետին և բեղմնավոր դարձնի նրա բոլոր ջանքերն ի պայծառություն և ի շինություն ազգային մեր կյանքի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին այցի և հանդիպման առիթով իր զգացումներն արտահայտեց նաև Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: «Ամեն անգամ, որ գտնվում եմ հայրենի հողի վրա, Սուրբ Էջմիածնի խորհուրդի մեջ, ոչ միայն հայոց պատմությունն եմ ապրում, այլ նաև իմ քրիստոնեական հավատքի մեջ, ազգային ապրումներիս մեջ վերանորոգվում եմ: Այսպես պիտի լինի յուրաքանչյուր հայ, մանավանդ Հայ Եկեղեցու հոգևոր ծառայությանը նվիրված հոգևորականը», - նշեց Արամ Ա կաթողիկոսը: Անդրադառնալով ՀՀ անկախության 20-ամյակին` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ընդգծեց, որ Հայ Եկեղեցին իր գործուն և հանձնառու մասնակցությունն է բերել Հայաստանի անկախության կերտման, Հայաստանի անկախության ամրապնդման ու հայ ժողովրդի բարօրության համար: «Մենք երբեք կրավորական, հետևողի վիճակի մեջ չենք եղել, մեր կյանքի լուսանցքի մեջ չենք եղել, այլ մեր ժողովրդի ու մեր Հայրենիքի կյանքի մայր էջի վրա մեր Եկեղեցին մնաց, գործեց ու ծառայեց: Մեր Եկեղեցին ծառայեց բարձրագույն աստիճանի նվիրվածությամբ, խոր հավատքով և ամբողջական հանձնառությամբ: Ահավասիկ այսօր մենք պիտի վերանորոգենք այս առիթով Հայաստանի` մեր բոլորի Հայրենիքի հզորացման, մեր Եկեղեցու պայծառացման գործում մասնակցությունը»:
Արամ Ա Հայրապետը մաղթեց, որ Աստված շեն պահի Մայր Աթոռ Ս. Էջմիածինը` հաջողություն պարգևելով բոլոր եկեղեցաշեն ծրագրերին, և ավելի պայծառացնի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Բարիգալստյան արարողությունն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ ու միասնական տերունական աղոթքով:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Բաժին: Նորություններ | Դիտումներ: 710 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Norutyunner | Հեղինակություն: 5.0/29
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013