Սեպտեմբերի 19-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովի բացմանը: Բացման արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց համաժողովի մասնակիցներին: Ստորև ներկայացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովին
Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, Մեծարգո Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Սիրեցյա
...
Շարունակել ընթերցել »
|

Սեպտեմբերի 18-ի երեկոյան, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, ով ժամանել է Հայաստան` Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ մասնակցելու ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներին: Օդանավակայանում Արամ Ա Կաթողիկոսին դիմավորեցին Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից` Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, ինչպես նաև Մայր Աթոռի միաբաններ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը և Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը: Միածնաէջ տաճարի զանգերի ղողանջների ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Վեհարանից առաջնորդվեցին Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ սեղանի առջև կատարվեց գոհաբանական աղոթք: Ապա Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը բարիգալստյան խոսքով դիմեց Արամ Ա Կաթողիկոսին և ուղեկից Մեծի Տանն Կիլիկ
...
Շարունակել ընթերցել »
|

Արմավիրցի հավատացյալ ժաղովուրդը արդեն երկար ժամանակ էր սպասում քաղաքում եկեղեցի ունենալու պատմական օրվան, որը ապրեց 2011 թվականի սեպտեմբերի 17-ին: Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի և Արմավիր քաղաքի 80-ամյակի նախաշեմին մարզկենտրոն Արմավիր քաղաքում հանդիսավորությամբ կատարվեց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, որը ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությունների շքերթում իր կարևորությունն ու խորհրդավորությունն ուներ: Հիմնօրհնեքի արարողությանը ներկա էին Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը, Արմավիրի քաղաքապետ Ռ. Խլղաթյանը, մարզի դատախազ Հ.Ղարախանյանը, պատվավոր հյուրեր, ովքեր ստանձնեցին եկեղեցու 16 վեմ քարերի կնքահայրերի պարտականությունը: Իրենց աղոթքներն էին բերել և եկել էին այս պատմական իրադարձությանը մասնակցելու բազմաթիվ հավատացյալ հայորդիներ: Տերունական աղոթքով Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանը և թեմի հոգևոր դասը սկսեց Արմավիր քաղաքում կառուցվող բազիլիկ եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը: Ապա ընթերց
...
Շարունակել ընթերցել »
|
|