
Սեպտեմբերի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Պոլսահայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Պոլսից Հայաստան ժամանած Մխիթարյան սանուց միության «Դալար» երգի ու պարի խմբի անդամներին: Մխիթարյան սանուց միության անդամներից Դիանա Գամբարոսյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց երգի ու պարի խումբը և Հայաստանում գտնվելու ծրագիրը, իսկ խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ջուլիա Մութլուն անդրադարձավ խմբի ստեղծմանը և ներկայիս գործունեությանը: Այնուհետև Նորին Սրբությունն ողջունեց պարախմբի առաջին այցը Հայրենիք` ուրախություն հայտնելով, որ առիթը պիտի ունենան մասնակից դառնալու նաև Հայրենիքի անկախության 20-ամյակին նվիրված տոնախմբություններին: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց խմբի անդամներին` պոլսահայության համայնքային կյանքում աշխուժություն մտցնելու և ազգային ավանդույթները նախանձախնդրորեն պահպանելու համար` հորդորելով նրանց շարունակել ապրել պոլսահա
...
Շարունակել ընթերցել »
|

Սեպտեմբերի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ «Միջազգային Հաբիթաթ ֆոր Հյումենիթի» կազմակերպության տնօրենների միջազգային խորհրդի նախագահ Քեն Քլեյնի գլխավորած պատվիրակության հետ: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց, որ «Հաբիթաթը» շարունակում է իր առաքելությունը Հայաստանում կարիքավոր հայորդիների կյանքի բարվոքման համար: Այս առիթով Նորին Սրբությունը իր գնահատանքն ու օրհնությունը բերեց կազմակերպությանը` մաղթելով, որ Աստված «Հաբիթաթի» մարդասիրական ծառայությունն արգասավորի գեղեցիկ իրագործումներով: Իր հերթին պրն. Քեն Քլեյնը շնորհակալություն հայտնեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Նորին Սրբության զորակցության և ծրագրին բերած մասնակցության համար: Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկ
...
Շարունակել ընթերցել »
|

Սեպտեմբերի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի և Հայաստանի Մխիթարյան վարժարանների սաներին` ուղեկցությամբ Հայաստանի Մխիթարյան վարժարանի տնօրեն Հ. Սերովբե վարդապետ Չամբուրլյանի: Հանդիպման այս առիթն ընձեռելու և ջերմ ընդունելության համար Հայր Սուրբը սաների անունից իր շնորհակալական խոսքն ուղղեց Վեհափառ Հայրապետին: «Դյուրին չէ հոգևոր-կրոնական հաստատության մեջ ուսանելը, շատ զոհողություններ են պահանջվում անձից, ուստի անհրաժեշտ է, որ դուք հիմա ձեր անձը լավ կրթեք, լավ դաստիարակեք, որպեսզի պատրաստ լինեք ապագա ծառայությանը», - նշեց Վեհափառ Հայրապետը` մաղթելով սաներին լավ սովորել և արժանավոր զավակներ դառնալ հայոց ազգի և Հայրենիքի համար: Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավորապես պատգամեց պատանիներին լավ սերտել մայրենի լեզուն` նշելով, որ լեզուն բանալին է հայի ինքնության և որի շնորհիվ է միայն հնարավոր հայոց պամության ու մեր հայրերի թողած ժառանգությա
...
Շարունակել ընթերցել »
|

Սեպտեմբերի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բելգիայի Դաշնային Թագավորության Անտվերպենի համալսարանի պրոֆեսոր Լիլիան Վան Հոֆի գլխավորած ուսանողական խմբին, որի մեջ ընդգրկված երիտասարդները պատրաստում են իրենց մագիստրոսական թեզերը Հայաստանում կատարվող իրենց հետազոտությունների հիման վրա: Հանդիպմանը Նորին Սրբությունը ողջունեց երիտասարդներին և, կարևորելով նման ճանաչողական ձեռնարկները, հաջողություն մաղթեց նրանց օգտաշատ առաքելությանը: Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց պրոֆ. Վան Հոֆին արդեն ավանդույթի ուժ ստացած գեղեցիկ այս նախաձեռնության համար: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում: Նորին Սրբությունը համալսարանականներին ներկայացրեց նաև խորհրդային շրջանում Եկեղեցու առջև ծառացած դժվարությունները: «Ժողովրդի հոգու մեջ ապրող Եկեղեցին կյանք տվեց մեր խոնարհված ու փակված ե
...
Շարունակել ընթերցել »
|

Սեպտեմբերի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի և խորհրդի անդամների: Հանդիպմանը տիար Վ. Մանուկյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց պատվիրակության այցի նպատակը` կարևորելով համագործակցության համաձայնագրի կնքումը Հայաստանի Հանրային խորհրդի և Չինաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի միջև: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները առաջընթաց են ապրում և սերտանում են ինչպես պետական փոխայցելություններով, այնպես էլ հանրային, մշակութային և տնտեսական զանազան կառույցների համագործակցությամբ: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ երկու խորհուրդների միջև սկզբնավորվող համագործակցությունը ևս կարևոր նպաստ կբերի երկու ժողովուրդների բարօրությանը և, ողջ
...
Շարունակել ընթերցել »
|
|