
maxinfo.am-ի զրուցակիցն է Տեր Գեղամ ավագ քահանա Քեսաբլյանը: -Տեր Հայր, կխնդրեի պատմեիք Ձեր և եհովայի վկաների միջև տեղի ունեցած դատական դեպքի մասին: Նախ պետք է ասեմ, որ լինելով Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ, ինձ ժողովուրդը բազմիցս դիմել է ասելով` որ Եհովայի վկաները անհանգստացնում են մեզ: Ժողովրդին սթրեսային վիճակների են հասցնում, ընտանիքներ են բաժանում, մեր երիտասարդներին են ճանապարհին կանգնեցնում, ասում` եթե չեք ուզում բանակ ծառայել, միացեք մեզ: Թեև երիտասարդները հայհոյում են իրենց, անպատվում, սակայն իրենց համար միևնույն է: Ահա այսպիսի իրավիճակ է տիրում մեզ մոտ: Եվ ահա մի օր էլ` այս տարվա հունիսի 26-ին, մի խումբ մարդիկ` Փարաքար և Թաիրով գյուղերի բնակիչներից եկան և ասացին, որ Եհովայի վկաները հավաքույթ են կազմակերպել մոտակա ռեստորանային համալիրներից մեկում: Ինձ խնդրում էին գնալ և ասել, որ այլևս չանհանգստացնեն իրենց: ճիշտն ասած սկզբում դեմ կանգնեցինք` չէինք ուզում գնալ, ասելով, որ դա մեզ չվերաբերվող խնդիր է, ք
...
Շարունակել ընթերցել »
|

Սեպտեմբերի 17-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել էր երիտասարդական ուխտերթ դեպի Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի` Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի առիթով: Ուխտերթի մասնակից շուրջ 3000 երիտասարդներ` Հայաստանի և Արցախի թեմական երիտասարդական միություններից և ԲՈՒՀ-երից, թմբուկների և փողհարների ուղեկցությամբ, ազգային երգերի կատարումների ներքո, Ազատության հրապարակից խաչվառազարդ թափորով շարժվեցին դեպի Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի: Այս առիթով Երևանի մայր եկեղեցի էր ժամանել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ում հանդիսապետությամբ կատարվեց երիտասարդների օրհնության կարգ: Մինչ արարողության սկսելը երիտասարդներին եկեղեցում ողջունեց Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, ապա հրավիրեց Վեհափառ Հայրապետին իր օրհնությունը բաշխելու այս
...
Շարունակել ընթերցել »
|
Սեպտեմբերի 14-16-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացավ Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու Ծիսական հարցերի հանձնախմբի երրորդ հանդիպումը: Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսությունից մասնակցում էին` Տ. Արշակ Եպս. Խաչատրյանը (համաատենապետ), Տ. Նաթան Եպս. Հովհաննիսյանը, Տ. Միքայել Եպս. Աջապահյանը և Տ. Վահան Ծ. Վրդ. Հովհաննիսյանը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից` Տ. Կոմիտաս Արք. Օհանյանը (համաատենապետ) և Տ. Գեղամ Արք. Խաչերյանը: Ժողովի ընթացքում հանձնախմբի կողմից քննության առնվեցին Սբ. Մկրտության արարողությանը առնչվող բնագրագիտական, կանոնական, ուսուցողական ու բարեպաշտական հարցեր: Ժողովի սկզբին և ավարտին հանձնախմբի անդամներին ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և փոխանցեց Իր օրհնությունն ու աշխատանքների արդյունավետության համար բարեմաղթանքները: Ծիսական հանձնախմբի եռօրյա ժողովն ավարտվեց սեպտեմբեր 16-ին: Հանձնախմբի առաջիկա հանդիպումը կկայանա գարնանը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում:
...
Շարունակել ընթերցել »
|

Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է կրոնական ազատությունների վերաբերյալ կիսամյակային (2010-ի հուլիս-դեկտեմբեր) զեկույցը: Ինչպես փոխանցում է «Ազատությունե ռադիոկայանը` զեկույցում մասնավորապես ասված է. «Հայաստանի սահմանադրությունը պաշտպանում է դավանանքի ազատությունը, սակայն մյուս օրենքները եւ քաղաքականությունը որոշ խտրականություն են դնում կրոնական փոքրամասնությունների անդամների դավանանքի ազատության վրա»: Իհարկե` քննարկման այլ խնդիր է, թե ԱՄՆ-ի ի՞նչ գործն է, թե ում են պաշտպանում կամ խտրականություն կիրառում այլ երկրների, կոնկրետ Հայաստանի օրենքները: Պետքարտուղարության զեկույցը հետաքրքրական է մի շարք առումներով: Նախ եւ թերեւս ամենահատկանշականը. ամերիկյան զեկույցում ասված է. «Հայաստանի բնակչության 90 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են. կրոնական մյուս խմբերը փոքր համայնքներ են, որոնց հետեւորդները երկրի բնակչության 5 տոկոսից քիչ են կազմում»: Օրեր առաջ, ինչպես տեղեկացրել էր «Ազգը» , կրոնագետ Ալեքսանդր Ամարյան
...
Շարունակել ընթերցել »
|
|