Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  սեպտեմբեր 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Աղանդների Հետաքննություն Զոհրաբ Հարոյանի...
Կիպրիանոս. Աղոթագիրք. Սուրբ Էջմիածին, 20...
Լուսինե Զաքարյան. Դլե Յաման. mp3
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Շուշիի ազատագրման 20 - ամյակի Տոնը սկսվ...
Սահակ եպս. Մաշալյան Չարին բարությամբ պատ...
Ժամագիրք. pdf
Սահակ եպս. Մաշալյան Հարստության մասին (...
Վարուժան սարկավագ Մարգարյան. Անկանիմք. m...
Հայր Խորեն Առաքելյան. Դիակիզում, թե՞ թա...
Արմեն Պողոսյան. Պատասխան Եհովայի վկաների...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ս. Կյուրեղ Երուսաղեմացի. Կոչումն ընծայու...
Երևանի Ավետարանական աղանդը Հայ Առաքելակա...
Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնով. Յուղաբեր կ...
Типология сектантства и методы антисе...
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Մաշտոց տպագրված է 1988 թ. Անթիլիասում. p...
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
ՁԻԱՀ-ով հիվանդների հոգեբանական առանձնահա...
ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ (տեսանյու...
Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկ...
Նոր Կտակարան. pdf
Կոմիտաս Ասլամազյան. Կռունկ mp3
Введение в сектоведение. В.Ю. Питанов, 2...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
Ուխտագնացություն Ակունք գյուղի Սուրբ Կար...
Г. Г. Бочкарева. Психологическая характе...
Վեհարանի վերանորոգում
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Եհովայի վկաներ. Նոր աշխարհի թարգմանությո...
Հովհան ոսկեբերան ներբող Սբ. Գրիգոր Լուսա...
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Աղոթք
Սահակ եպս. Մաշալյան Երկու որդիների առակը...
Սպանության դեպքեր Ռուսաստանում Նեոհիսուն...
Գերաշնորհ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեան...
Ս. Ս. ՄԱՅԻԼԵԱՆ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻ...
Ս. Դավիթ Անհաղթ. Ներբողներ. Ս. Էջմիածին ...
Անկանիմք
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Վարուժան սրկ. Մարգարյանը. Խորհուրդ մեծ m...
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Կոմիտաս վարդապետ - Գութան երգ
Տաթևացուց մինչև Տաթևացի. pdf
Մենք դեմ ենք աղանդներին
Տէր ողորմեա, Հատված Պատարագից. mp3
Գլխավոր էջ » 2011 » սեպտեմբեր » 14 » Հայ երիտասարդները; աղանդների ճիրաններում

00:04
Հայ երիտասարդները; աղանդների ճիրաններում


Անբացատրելի իրավիճակ է. որքան աղանդների քայքայիչ գործունեության խնդիրը մեզանում քննարկվում է՝ այնքան աղանդավորների թիվն աճում է: Եվ ամենավտանգավորն այն է, որ աղանդավորական կազմակերպությունները քարոզչական տեխնոլոգիաներ իրականացնելիս օգտագործում են հատկապես երիտասարդներին:
Նրանք էլ թերևս միամտաբար փորձում են ներգրավել հասակակիցներին: Այս առումով ամենավտանգավորը Հայաստանում համարվում են «Եհովայի վկա» և «Կյանքի խոսք» աղանդավորական շարժումները: Թեև երիտասարդների մասին վիճակագրական տվյալներ կրոնական ոչ մի կազմակերպություն չի տալիս՝ ակնհայտ է, որ նրանց աշխատանքի գլխավոր թիրախը հենց երիտասարդներն են:
Երիտասարդներն ինչո՞ւ են աղանդավոր դառնում
Հաճախ ենք լսում, որ աղանդները «զոմբիացնում են» մարդկանց, խլում նրանց ազատությունը, զրկում ինքնուրույն մտածելու կարողությունից, շրջապատող աշխարհը ճիշտ գնահատելու ունակությունից: Ընթերցողին ենք ներկայացնում նախկին աղանդավոր աղջկա պատմությունը, որը հաստատում է վերն ասվածը:
Աննան սովորում էր բուհի անվճար համակարգում: Բավականին բարձր առաջադիմություն է ունեցել: Դասախոսները հպարտանում էին նրանով: Հետո ընտանեկան խնդիրներ են առաջանում, և աղջիկը որոշում է տարկետում վերցնել ու որոշ ժամանակ բուհ չհաճախել: Նա հոգեկան ծանր վիճակում էր: Հենց այդ ժամանակ էլ աղանդը կլանեց նրան:
Ծանոթությունը Եհովայի վկաների հետ՝ եղել է սովորական ձևով: Եկել են, թակել դուռն ու սկսել իրենց քարոզը: «Նախ ինչ-որ հարց են տալիս, ապա պատասխան ստանալուց հետո վրա բերում՝ այ օրինակ Եհովան այսպես է ասում: Հետո բացում են իրենց ամսագրերը կամ թարգմանած Աստվածաշունչը: Ու այսպես՝ սկսում են հոգեորսությունը»,- պատմում է Աննան: Աղջկա ընտանքն այդ ժամանակ վատ վիճակում էր: Նրանց մխիթարելու, հույս տալու պատրվակով Եհովայի վկաներն իրենց այցերն ավելի հաճախակի են դարձնում: Հետո ԱՄՆ-ից գալիս է Աննայի հորաքույրը, ով 20 տարի Եհովայի վկա էր: Աննային տեսնելով սթրեսային վիճակում` հորաքույրը նրան խորհուրդ է տալիս մասնակցել Եհովայի վկաների ժողովներին` ասելով, թե նրանք շատ լավ մարդիկ են ու իրեն հաստատ կօգնեն: Աննան համաձայնում է: Ծանոթանում ու միանգամից հավանում է վկաների ուսմունքը: «Նրանք ինձ շատ անկեղծ ու կատարյալ մարդիկ թվացին, ժպտում էին, շատ սիրառատ ձևանում: Իսկ ես հենց դրա կարիքն ունեի: Գալիս էի տուն ու ասում. «Մամ, չես պատկերացնի` ինչքան լավ մարդիկ են Եհովայի վկաները: Ես գտել եմ ճիշտ ճանապարհը»: Աննայի մեջ այնպես են խորացնում սերը Եհովայի նկատմամբ, որ նա ամբողջ սրտով ուզում է ծառայել նրա կրոնին: «Նրանք ասում էին` սիրել մարդկանց՝ նշանակում է քո իմացածը հաղորդել նրանց: Նրանց էլ տանել փրկության, նրանց էլ դարձնել Եհովայի վկա: Ես այն ժամանակ չէի հասկանում, բայց հենց դա են կոչում ուղեղի լվացում, զոմբիացում: Ես կորցրել էի իմ կամքը: Նրանք գտնում էին ինձ կառավարելի դարձնելու կետերը, կարողանում են ճանաչել ներաշխարհդ»,- պատմում է Աննան:
Խաչն ու Սուրբ երրորդությունը Եհովայի վկաները չեն ընդունում: Աննան պարանոցից կախված խաչը հանում է ու մի կողմ նետում: Իր խոստովանությամբ՝ սկսում է կուրորեն հետևել Եհովայի ուսմունքին: «Երբ մեր ընտանիքում տարեդարձ էին նշում՝ ես չէի մասնակցում, բայց խիղճս ինձ տանջում էր, ինքս ինձ հարցնում էի՝ ախր ինչպես կարող եմ հարազատ մորս չշնորհավորել: Իմ ծննդյան օրը ոչ մի շնորհավորանք չէի ընդունում: Ամանորին երբ հյուրեր էին գալիս՝ փակվում էի իմ սենյակում ու դուրս չէի գալիս: Եհովայի վկաները ոչ մի տոն չեն ընդունում՝ բացի Հիշատակի օրվանից»,- հիշում է Աննան:
Բայց հենց այս աղանդին նվիրվելն էլ նրան օգնում է դարձի գալ: Աղջիկը շատ լավ էր ուսումնասիրել վկաների Աստվածաշունչը: Բայց աստիճանաբար նկատում է, որ այն, ինչ քարոզում են վկաները, իրական կյանքում անում են հակառակը: «Նրանց հարցնում էի` դուք ասում եք այսպես, բա ինչո՞ւ չեք անում ձեր ասածը: Նրանք պատասխանում էին` բայց չէ՞ որ մենք էլ ենք սխալական, մենք էլ կատարյալ չենք»:
Աննան աստիճանաբար հասկանում է, որ ժպտերես, բարի մարդիկ այն չեն, ինչ ներկայանում են: Նա հիասթափվում է ու որոշում այլևս չմասնակցել աղանդավորական ժողովներին: Վկաներն ամեն ջանք գործադրում են Աննային չկորցնելու համար: Իսկ հետո տեսնելով, որ դա ապարդյուն է՝ սկսում են սպառնալ. «Ասում էին` Աստված էլ քեզ չի սիրի: Ու այնպես էին խոսում, որ քեզ թվում էր, թե դու ես մեղավոր, որ իրենցից հրաժարվում ես; Այնպիսի վիճակում էի հայտնվել, արդեն չգիտեի ինչ եմ ուզում: Մտածում էի, եթե ժողովներին այլևս չգնամ` ինձ կասեն հավատուրաց եմ: Բայց մյուս կողմից էլ հիասթափությունն էր իմ մեջ խոսում»:
Մի կողմից վկաների սպառնալիքները, ճնշումները, մյուս կողմից հասարակության արհամարհանքը, քննադատությունը Աննային հասցնում են խելագարության սահմանագծին: Որոշ ժամանակ անց նա ինքնասպանության փորձ է կատարում... Բարեբախտաբար, դա նրան չի հաջողվում:
Եկեղեցու քահանաներին հաջողվում է երկարատև աշխատանքից հետո ի վերջո Աննային օգնել վերագտնելու իր ,եսե-ը: Այսօր Աննան արդեն հաճախում է Հայ առաքելական եկեղեցի, Երիտասարդաց միության անդամ է: Խոստովանում է, որ եկեղեցու մասին գրեթե ոչինչ չգիտեր: Անգամ տեղյակ չէր, որ ժամերգություն են անցկացնում:
Հայ երիտասարդը շփոթվա՞ծ է
Վերջերս Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում «Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնը» կազմակերպել էր «Խոցելի հայ երիտասարդը աղանդների ճիրաններումե թեմայով քննարկում: Կարծիք հնչեց, թե հայ երիտասարդն այսօր շփոթված է, չգիտի` ում հավատա: Այդ պատճառով էլ որտեղից հոգևոր սնունդ է ստանում` այնտեղ էլ սկսում է հաճախել: Հարցի շուրջ զրուցեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու հովիվ Տեր Եսայի Արթենյանի հետ: «Մարդն ասում է` ես հոգևոր սնունդ չեմ ստացել, իսկ ի՞նչ է արել. գնացել է եկեղեցի, մոմ է վառել ու... վերջ: Քահանա՞ն պետք է մոտենա իրեն, ինչ-որ կախարդական բառ ասի. այդպես չի լինում: Բոլորը կարծում են, թե եկեղեցին պետք է գնա, մարդկանց դռները թակի: Եկեղեցին «ֆաստ ֆուդե չէ, որ զանգես` պատվիրես, հոգևոր սնունդը բերեն տուն»: Ըստ քահանայի` բոլոր եկեղեցիներին կից կան երիտասարդական միություններ, որոնց հետ շաբաթական երկու-երեք անգամ աշխատանքներ են տարվում: «Եկեղեցում բացի կիրակի օրերից` կան Աստվածաշնչի սերտողության ժամեր, քարոզներ: Ինքս քարոզներն իրականացնելիս ժամերն իմ գործին չեմ հարմարացնում, այլ երիտասարդների»:
Տեր Եսայի քահանայի խոսքով` այսօր երիտասարդները շփոթված են, քանի որ բոլորը ձգտում են ժամանակակից լինել: «Նրանց թվում է, թե եկեղեցին իրենց խանգարում է այդ ճանապարհին: Երիտասարդն ուզում է վայելել կյանքը և չի սիրում, երբ որևէ մեկն իրեն ասում է` մեղավոր ես: Երիտասարդներն ուզում են փրկության ավելի հեշտ ճանապարհ գտնել: Խոսում ենք դեմոկրատիայից, ազատությունից, բայց տեսեք, թե այդ ազատությունն ուր է հասցրել:
Բոլոր արժեքները խեղաթյուրվել են»,- ասում է քահանան ու հիշեցնում Ադամի ու Եվայի մեղքի մասին. «Նրանց մեղքը ոչ թե խնձոր ուտելն էր, այլ այն, որ չկարողացան սեփական սկզբունքները պահել: Այսօր մենք նույն բանն ենք անում»: Քահանայի խոսքով` ազատության մյուս «նվերն» այն էր, որ հնարավորություն տրվեց Աստծուն ոչ թե մերժել, այլ ուզած Աստծուն ստեղծել: «Եվրոպայում և ԱՄՆ-ում ամեն օր մի նոր եկեղեցի է բացվում` մի նոր Աստծով: Մեծ մասն ասում է` մենք Քրիստոսին ենք հավատում, բայց եթե համեմատեք` կտեսնեք իրարից էապես տարբեր Քրիստոսների: Մարդն սկսել է ինքն ընտրել իր Աստծուն: Այս Աստվածն ինձ դուր չի գալիս, նա ասում է` պետք է ճգնես, աղոթք անես: Մարդը չի ուզում դա անել, հետևաբար կգնա Կյանքի խոսք, քանի որ այնտեղ ասում են` արի, երգիր-պարիր, «ալելուա» գոռա, ընկիր էքստազի մեջ, օտար լեզուներով բարբաջիր և դու փրկված ես: Մարդը գնում է այնտեղ, քանի որ ավելի հեշտ է փրկվում: Երիտասարդը կարո՞ղ է իրեն մի հարց տալ` Աստծուն մե՞նք ենք ընտրում, թե Աստված է մեզ ընտրում: Մենք չէ, որ Աստծուն պետք է ձև տանք, ասենք` մեր Աստվածն այսպիսին է: Դա կլինի կռապաշտություն: Հեթանոսներն էլ կուռք էին ստեղծում` իրենց պատկերացումները դնելով այդ արձանի մեջ: Նույնը այսօր մեր շուրջն է կատարվում»:
Այսօր վտանգավոր աղանդներից են Կյանքի խոսքը և Ավետարանական եկեղեցին: Կյանքի խոսքի հետևորդներն իրենց շոուներով, երգուպարով, հոգեբանական մեթոդներով գայթակղում են երիտասարդներին: Այսօր ո՞վ ավելի շատ կայանալու կարիք ունի` հենց երիտասարդը, հատկապես մեր հասարակության մեջ` հաշվի առնելով սոցիալական ճգնաժամը: «Յուրաքանչյուր երիտասարդ ի՞նչ է ուզում` գումար, ապահովություն, բարեկեցություն: Իհարկե Կյանքի խոսքը ոչ գումար է տալիս, ոչ երջանկություն, իրականում տալիս է խոստումներ: Բայց մարդիկ խայծը կուլ են տալիս ու գնում այնտեղ: Պատահական չէ, որ Կյանքի խոսքի հավատացյալները ֆինանսական փոքրիկ դժվարություն ունենալու դեպքում սկսում են կասկածել` արդյո՞ք ճիշտ ճանապարհին ենե:
Քահանան հիշեց, թե ինչպես է Կյանքի խոսք եկեղեցու հովիվներից մեկը նշել` եթե ուզում ես հարուստ դառնալ, միլիոնատեր լինել, եկեղեցի բացիր և խուզիր քո ոչխարներին: «Բոլոր աղանդները բացվում են տասանորդներ հավաքելու հույսով, քանի որ իրենց եկամտի հիմնական աղբյուրը բացի դրսի ֆինանսավորումից` տասանորդն է: Եվ երբ ես ասում եմ, որ պայքարում ենք աղանդներին դեմ, նկատի չունեմ աղանդավորին, ես նկատի ունեմ Ռենե Լևոնյանին (Ավետարանական եկեղեցի), Արթուր Սիմոնյանին (Կյանքի խոսք), Եհովայի վկաների հովիվներին: Մեր պայքարը նրանց դեմ է և ոչ թե այն միամիտ, պարզ աղանդավորի, հավատացյալի, որ ընկել է նրանց ճիրաններն ու թակարդը»,- ասում է քահանան:
Հոգևոր հոր խոսքով` այսօր ավելի քան վտանգավոր է դարձել Ավետարանական եկեղեցին, որն իրեն համարելով քույր եկեղեցի` հոգեորսությամբ է զբաղվում: «Իրականում Ավետարանականը, Կյանքի խոսքը տարբեր եկեղեցիներ են, սակայն Հայաստանում նրանք ստեղծել են մի միություն: Ավետարանականը, Կյանքի խոսքը, հոգեգալստականները դաշինք են կնքել Ավետարանական եկեղեցու «բարձր» հովանու ներքո` ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու»:
Տեր Եսայի քահանան ցավով է նշում, թե ինչպես են օրօրի ընտանիքներ պառակտվում, մարդկանց հոգիներն աղճատվում, ինչպես են մարդիկ հոգեկան խանգարումներ ստանում: «Գալիս են եկեղեցի, ու չգիտես` ինչպես նրանց դարձի բերես»:
Փրկենք երիտասարդությանը
Ասում են` հայ երիտասարդը շփոթված է: Գուցե, բայց հարկավոր է նրան օգնել:
Հայաստանում 300 հազար աղանդավոր ունենալը մեծ ու աններելի շռայլություն է: Հարկավոր է բացահայտել բոլոր գաղտնիքները, որպեսզի երիտասարդները տեղյակ լինեն աղանդների իրական շարժառիթների մասին, որպեսզի այն երիտասարդները, ում ուղեղը չեն հասցրել լվանալ, չենթարկվեն հոգեորսության: Աղանդներն օգտագործում են մարդկային հենց այն ռեսուրսը, որը երկրի վաղվա պատասխանատուն է: Հայ եկեղեցին հզոր է հայ երիտասարդով: Սա պետք է հուշի, որ այսօր առավել, քան երբևէ հայ երիտասարդը պետք է մոտ լինի հայ եկեղեցուն: Հայ առաքելական եկեղեցու պառակտումը կքայքայի մեր երկիրը, ինչին էլ ուղղված են աղանդավորական կառույցները: Մեր եկեղեցին հատկապես վերջին մի քանի տարիներին մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդների հոգևոր դաստիարակությանը, ինչի վկայությունն են եկեղեցիներին կից գործող երիտասարդական միություններն ու կենտրոնները: Եկեղեցու սպասավորները երիտասարդների համար հաճախ կազմակերպում են ուխտագնացություններ, հոգևոր թեմաներով դասախոսություններ, քարոզներ, բայց դրանք պետք է մեծ զորություն ու ազդեցություն գործեն, որպեսզի հայ երիտասարդը հստակորեն գիտակցի` պայքարը ոչ թե պարզապես եկեղեցու, այլ մեր հավատքի համար է, որը դարերով պահպանել ենք` անկախ պատմական ճակատագրի հարվածներից ու վայրիվերումներից:

Աղբյուր` www.sobesednik.am, հեղինակ` Լիլիթ Հովհաննիսյան






Բաժին: Աղանդներ | Դիտումներ: 962 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Axandner | Հեղինակություն: 5.0/31
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013