
Սեպտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-սեմինար` նվիրված տարրական դպրոցում «Քրիստոնեական կրթություն» առարկայի փորձնական ծրագրին: Նախընթաց տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների և «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի լավագույն ուսուցիչների անդամակցությամբ ձևավորվել էր մասնագիտական աշխատանքային խումբ, որը մշակել էր 2-4-րդ դասարանների համար քրիստոնեական կրթության ուսումնական փորձնական ծրագիր և հրատարակության պատրաստել դասագրքեր՝ հաշվի առնելով ՀՀ հանրակրթական դպրոցում տարրական քառամյա ուսուցման պահանջներն ու առանձնահատկությունները: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկային առնչվող խնդիրները լուծելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին հրամանով ստեղծվել էր հանձնախումբ, որի երաշխավորությամբ հանրապետության մի շարք դպրոցների 2-4-րդ դասարաններում մեկ տարի փորձա
...
Շարունակել ընթերցել »
|
Սույն թվականի սեպտեմբերի 10- ին, Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ, ՀՀ Սփյուռքի եւ Մշակույթի նախարարությունների հովանավորությամբ եւ «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի» աջակցությամբ, Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգի Ախալքալաք քաղաքի փոխառաջնորդարանում կայացավ Վիրահայոց թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միության համաժողով՝ «Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին վիրահայ երիտասարդների կյանքում» թեմայով: Համաժողովին մասնակցում էին շուրջ եռեսուն վիրահայ երիտասարդներ մայրաքաղաք Թբիլիսիից, Բաթումիից, Սամցխե-Ջավախքից եւ Վրաստանի այլ շրջաններից: Հավաքին իրենց մասնակցությունն էին բերել նաև թեմի հոգեւոր հովիվները: Համաժողովը սկսելուց առաջ երիտասարդները թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ Ախալքալաքիի Սուրբ Խաչ եկեղեցում թեմի հոգեւոր դասի հետ միասին աղոթք բարձրացրեցին առ Աստված: Տաճարում հյուրերին ջերմորեն ողջունեց Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգեն աբեղա Սալբիյանը: Համաժողովը բացվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տ
...
Շարունակել ընթերցել »
|

Սեպտեմբերի 13-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) 2011-2012 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը: Հանդիսությանը մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, Ճեմարանի դասախոսական կազմն ու պաշտոնեությունը, սաներ և ծնողներ: Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչության անունից բացման խոսքով հանդես եկավ տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը: Շնորհավորելով սաներին նոր ուսումնական տարվա առիթով` հոգեշնորհ Հայր Սուրբը մասնավորաբար նշեց, որ տեսչության հիմնական առաջադրանքն է այնպիսի մի միջավայր ապահովել ճեմարանում, որ յուրաքանչյուր ուսանող կարողանա իր մեջ բացահայտել լավագույն հատկանիշները, գտնել հաստատության ոգուն և նրա առինքնող պատմությանը բնորոշ իր սեփական ես-ն ու դիմագիծը: Տեսուչ Հայր Սուրբը նաև երախտագիտություն հայտնեց Վեհափառ Հայրապետին` Ճեմարանի հանդեպ ցուցաբերվող սիրո և հոգատարության համար, ապա շնոր
...
Շարունակել ընթերցել »
|

Էլեկտրոնային մամուլում տեղ գտած «Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին դարձել է «Կյանքի Խոսք» աղանդի հավաքատեղի» նյութի առնչությամբ տեղեկացնում ենք հետևյալը. սույն հարցը միշտ եղել է Արարատյան Հայրապետական թեմի ուշադրության կենտրոնում: Տարիներ շարունակ համայնքի հոգևոր կարիքները հոցացել է Ս. Հակոբ եկեղեցին: Սակայն ժամանակի մարտահրավերները պատեհ առիթ ստեղծեցին, որ Ս. Աստվածածինը կրկին դառնա գործող եկեղեցի: Առաջնորդական փոխանորդի կարգադրությամբ եկեղեցին վերանարոգումից հետո կունենա հոգևոր հովիվ, և կհոգա համայնքի հոգևոր պահանջները: Ահազանգ ենք բարձրացնում, որ «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդը ծանր հետևանքներ է բերում մարդկանց թե հոգևոր, և թե ֆիզիկական վիճակին: Արարատյան թեմը դիմել է նաև իրավապահ մարմիններին, որ պատժվեն իրավախախտները: Չգործող եկեղեցու բակում ակտիվություն ցուցաբերելով` «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդը մարդկանց միտումնավոր մոլորեցնում է` ներկայանալով իբրև Առաքելական եկեղեցի: Կոչ ենք անում չխաբվել և զգուշանալ, որ որևէ մեկը չհ
...
Շարունակել ընթերցել »
|
|