«Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո'ւք արեք նրանց, որովհետև այդ իսկ են Օրենքն ու մարգարեները» (Մատթ.7:12): Ավետարանից մեջբերված այս ոսկե օրենքն իր մեջ մեծ իմաստ ունի, որովհետև, երբ մարդ միայն իր անձի մասին է մտածում և սպասում, որ բոլորն իրեն գովաբանեն ու փառաբանեն, այդպիսին հիվանդ է: Դժբախտաբար այսօր աշխարհում աճող երևույթներից մեկը ինքն իր մասին մտածելու հոգեվիճակն է: Միշտ ես, ուրիշն ինձ համար կարևոր չէ: Ահա մի մտածելակերպ, որը պարզ բառով կոչվում է անձնասիրություն: Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, ասում է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ,… ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար» (Հովհ. 12:24-25): Շատերն այն կարծիքին են, որ բարձր դիրքի վրա գտնվող մարդիկ բոլորն էլ կրթված են լինում: Սխալ մտածում է: Ռուս ակադեմիկոս Դիմիտրի Լիխաչովը, որը բացառիկ գիտելիքներով օժտված գիտնական էր, ռուսական հեռուստատեսությամբ իր ելույթներից մեկում ասում է. «
...
Շարունակել ընթերցել »
|
|