
Սեպտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վայոց Ձորի թեմ, ուր հանդիսապետեց Ս. Խաչ վանքի վերաօծման արարողությունը: Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան վարդապետ Հակոբյանը, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը, գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Տ. Երեմիա աբեղա Աբգարյանը, Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը և Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Վայոց Ձորի Արենի գյուղի մատույցներում Ամենայն Հայոց Հայրապետին դիմավորեցին թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, մարզպետ Սերգեյ Բագրատյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ և թեմի բարերարներ: Արենիի բնակիչներն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծափողջույններով և աղուհացով դիմավորեցին Ս
...
Շարունակել ընթերցել »
|
|