Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  սեպտեմբեր 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Ամեն Հայր Սուրբ
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում...
Кеннет Р. Сэмплс. К столетию со дняа рож...
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Կիպրիանոս. Աղոթագիրք. Սուրբ Էջմիածին, 20...
Կոմիտաս Ասլամազյան. Կռունկ mp3
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Соблазн оккультизма. Архимандрит Алексан...
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Շոու-բիզնես կամ «Աստծո տուն». Անհասկանալ...
Ejmiatsin bells
Андраш Салаи. В Поисках реальности. pdf
Ուր ես, Մայր իմ,
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
Սբ. Ներսես Լամբրոնացի. Մեկնություններ «Հ...
Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան. Մեծ պահք...
Վարդան Պետրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարա...
Զինվորական ծառայություն. սուրբգրային վեր...
Դիսկուրս. Շահե աբեղա Անանյան-Ստեփան Դանի...
Ժամակարգության մեկնություն. Արված մեր սո...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ Ե...
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Բարեխօսութեամբ. Կոմիտասեան Պատարագ. Կատա...
Վաղինակ վրդ. Մելոյան. Ճշմարիտ վերածնունդ...
Զորահանդեսի մասնակից հոգևորականների պարգ...
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ: ԾԻՐԱ՞ՆԻ ԾԱՌ, ...
Կոմիտաս Վարդապետ. Հով արեք սարեր ջան. mp...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
Բաց դուռը սրտիդ. pdf
Սահակ եպս. Մաշալյան Փոթորիկի խաղաղեցումը...
Р. Бэндлер Д. Гриндер В. Сатир. Семейная...
Նոր Կտակարան. pdf
Ճառագայթ եւ կերպարան. Վարուժան սարկավագ ...
Կվերանորոգվի Օձունի հին հայկական եկեղեցի...
Աղանդագիտարան
Աբորտներ՝ սատանային մատուցվող մարդկային ...
Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնով. Յուղաբեր կ...
Լուսինե Զաքարյան. Բաց մեզ տեր mp3
Ս. Հովհան Ոսկեբերան. Ճառերի ընտրանի. pdf
Իզաբել Բայրագդարյան. Ուրախ լեր. mp3
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
Աղանդները արյան մեջ
ՎԱՐՔ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ. pdf
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Սևանի Վազգենյան դպրանոց ամեն շաբաթ mp3
Գլխավոր էջ » 2011 » սեպտեմբեր » 10 » Ի՞նչ է խրատը

21:23
Ի՞նչ է խրատը


Միջնադարյան մատենագրության ժանր: Ի տարբերություն ճառի ու քարոզի, նախատեսվել է լայն լսարանի, հասարակության տարբեր խավերի համար: Բովանդակում է փաստային հարուստ նյութ միջնադարի մշակութային, տնտական կյանքի վերաբերյալ, իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայ եկեղեցու աստվածաբանական ժառանգության մեջ, ներկայացնում հոգևոր գրականության այն բնագավառը, որն առավելագույն ներդաշնակությամբ արտացոլում է բարոյական աստվածաբանության տեսական և գործնական սկզբունքները: Այս է պատճառը այն տևական հետաքրքրության, որ ցուցաբերել են Հայ եկեղեցու հայրերը խրատի նկատմամբ: Դա արտահայտվել է տակավին հայ դպրության արշալույսին, երբ Աստվածաշնչի հայացումը սկսվել է խրատական բովանդակություն ունեցող Առակաց գրքի թարգմանությամբ: Ավելի ուշ հայացվել են եկեղեցու հայրերի, Խիկար Իմաստունի խրատները, «Բանք իմաստնոց» ժողովածուները: «Պիտոյից գրքի» թելադրանքով հայ միջնադարում խրատական գրականությունը բաժանվել է «յորդորական, հրաժարական, բացասական, պարզ, շարալծեալ, առավելահրաշ» տեսակների: Հովհաննես Երզնկացին (Պլուզ) դրանք միավորել է երեք հիմնական խմբերի մեջ՝ հորդորական (դրական), հրաժարական (բացասական), միջակային (այստեղ բարոյաբանությունը բացորոշ չէ): Խրատը ունի կանոնական, ընդհանրական, հորդորական, հոգեշահ, վանական-կրոնավորական, դավանական, ծիսական, գիտագործնական և այլ ուղղվածություն ու բովանդակություն: Կանոնական խրատում տիրապետող է պաշտոնական հրահանգը, իրավական երանգ ունեցող խորհուրդը: Նպատակն է, ելնելով տեղական պայմաններից, ժողովրդին մատչելի լեզվով ներկայացնել եկեղեցու սահմանած կանոնական որոշումները, պահպանել հասարակության ներդաշնակ համակեցությունը («Նուաստ վարդապետ Յոհաննիսի Երզնկայեցւոյ խրատ հասարակաց քրիստոնէից, քահանայից եւ ժողովըրդոց...», «Խրատ կանոնական համառաւտ»):
Խրատականոնական բովանդակություն ունեն նաև Հովհաննես Երզնկացու (Պլուզ) «Եղբարց միաբանութեան» կանոնադրությունը և «Կրկին կանոնք եւ խրատք տղայահասակ մանկանց աշխարհականաց» երկը, որոնց նպատակն է տնտեսական, բարոյական, հոգևոր փոխօգնության կանոն. պարտավորություններ հաստատել արհեստավոր., երիտասարդական կազմակերպությունների անդամների շրջանում: Հորդորական, հոգեշահ խրատներն էապես կապված են միմյանց հետ: Դրանք [«Երանելւոյն Բարսղի Կեսարու հայրապետի ասացեալ վասն պահոց» (Մատենադարան, ձեռ. դ 4749, թերթեր 233ա–235բ), «Խրատք երանելւոյն Բարսղի վասն ապաշխարութեան» (Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռ. դ 209, թերթեր 211 բ–223 ա), «Նեղոսի խրատ, որ ի բաց մերժեն յապականացուացն (Մատենադարան, ձեռ. դ 694, թերթ 47 բ), «Խոսրովու վարդապետի խրատական պատգամք յոյժ օգտակար եւ հոգեշահ» (տես «Հոգևոր կեանքի մասին», 1997), Հովհաննես Սարկավագի «Խրատ մանկանց», «Բանք խրատու» («Գանձասար», 2, 1992), Գրիգոր վարդապետի «Խոսք ճշմարիտ հավատքի և առաքինասեր վարքի մասին» (1992), «Գէորգեա Սկեւռացւոյ բան խրատու յաղագս խոստովանութեան» (Մատենադարան, ձեռ. դ 40, թերթեր 118ա–121բ), «Յովհաննիսի Գառնեցւոյ բան շահաւէտ եւ աւգտակար ամենայն մարդկան» (Մատենադարան, ձեռ. դ 941, թերթ 37ա), Հովհաննես Երզնկացու «Թուղթ առ իշխանս Եկեղեաց գաւառի», Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսի «Խրատական թուղթը» ևն] հորդորներ ու բարոյաբանական թելադրանքներ են աղոթքի, պահքի, Աստվածաշնչի տևական ընթերցանության, աստվածային պատվիրանների կատարման, խոնարհության, հոգևոր սթափության և քրիստ. այլ առաքինությունների վերաբերյալ: Վանական-կրոնավորական խրատները [Եղիշեի «Բան խրատու յաղագս միանձանց», Հովհաննես Գառնեցու «Խրատ Կրաւնավորաց» («Սիոն», 1953) ևն] բովանդակում են ներվանական կենցաղավարությունը կարգավորող ճգնակեց. հորդորներ ու ցուցումներ: Հովհաննես Գառնեցու հիշյալ երկում վանականներին թելադրվում է իրենց կենցաղը կազմակերպել համաձայն Հիսուս Քրիստոսի տնօրինական գործի. միջօրեի ծնրադրումն ու աղոթքը կատարել ի հիշատակ Տիրոջ խաչելության, հետմիջօրեի աղոթքը նվիրել Խաչի վրա Տիրոջ՝ լեղի ու քացախ ընդունելուն, երեկոյան ժամի աղոթքը՝ Տիրոջ գերեզման իջնելուն ևն («Սիոն», 1953, էջ 318–321): Դավանական խրատներում շարադրված են Հայ եկեղեցու ուղղափառ վարդապետության հիմնական սկզբունքները և քրիստոնեական հավատի ընդհանրական հիմունքները: Այս տեսակետից առավել ներկայանալի են Վարդան Այգեկցու այն խրատները, որոնցում խոսվում է Սուրբ Երրորդության մասին, հոգիների, նրանց ապրելակերպի, հանգստի մասին, ապա և դժոխքի, նրա չար ու դառը տանջանքների, Նեռի ծննդյան, գալիք դաժան ժամանակների ու նրա սատակման, կռապաշտության և կախարդության մասին ևն:
Ծիսական խրատներում բացատրվում է արարողության և նրա բնագրի աստվածաբան., հոգևոր բովանդակությունը: Այդ ոլորտին են պատկանում Գևորգ Երզնկացու «Խրատ մկրտութեան», «Խրատ պսակի», Թովմա Մեծոփեցու «Խրատ ժամատեղեաց» կամ «Խրատ գիշերային պաշտաման» երկերը (Մատենադարան, ձեռ. դդ 2335, 7023): Գիտագործն. խրատները, ի տարբերություն նախորդների, որոնցում գերակշռում է բարոյական պատգամը, վերաբերում են գրչության արվեստի լեզվաքերականական տեսությանը: Այս բնույթի խրատները բովանդակում են ուղղագր., կետադր., վայելչագր. ցուցումներ ու հրահանգներ: Այդպիսիք են Գևորգ Սկևռացու, Գրիգոր Տաթևացու «Խրատ գրչութեան» ձեռն արկները (Մատենադարան, ձեռ. դ 267, թերթեր 418ա–455ա):

Աղբյուր` Ք.Հ., հեղինակ` Հակոբ Քյոսեյան






Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1446 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: xratakan | Հեղինակություն: 5.0/21
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013