Միջնադարյան մատենագրության ժանր: Ի տարբերություն ճառի ու քարոզի, նախատեսվել է լայն լսարանի, հասարակության տարբեր խավերի համար: Բովանդակում է փաստային հարուստ նյութ միջնադարի մշակութային, տնտական կյանքի վերաբերյալ, իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայ եկեղեցու աստվածաբանական ժառանգության մեջ, ներկայացնում հոգևոր գրականության այն բնագավառը, որն առավելագույն ներդաշնակությամբ արտացոլում է բարոյական աստվածաբանության տեսական և գործնական սկզբունքները: Այս է պատճառը այն տևական հետաքրքրության, որ ցուցաբերել են Հայ եկեղեցու հայրերը խրատի նկատմամբ: Դա արտահայտվել է տակավին հայ դպրության արշալույսին, երբ Աստվածաշնչի հայացումը սկսվել է խրատական բովանդակություն ունեցող Առակաց գրքի թարգմանությամբ: Ավելի ուշ հայացվել են եկեղեցու հայրերի, Խիկար Իմաստունի խրատները, «Բանք իմաստնոց» ժողովածուները: «Պիտոյից գրքի» թելադրանքով հայ միջնադարում խրատական գրականությունը բաժանվել է «յորդորական, հրաժարական, բացասական, պարզ, շարալծեալ, առավելահրաշ» տեսակների: Հովհաննե
...
Շարունակել ընթերցել »
|
|