Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  սեպտեմբեր 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Դիսկուրս. Շահե աբեղա Անանյան-Ստեփան Դանի...
Սպանության դեպքեր Ռուսաստանում Նեոհիսուն...
Կանայք Հայ Եկեղեցում
Կոմիտաս Ասլամազյան. Գարուն է. mp3
Սահակ եպս. Մաշալյան Մարդու գործերի և բոր...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Նոր Կտակարան. pdf
«Հովեր» երգչախումբ. Յայս յարկ. mp3
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Էջմիածին, Ամեն շաբաթ
Բաց դուռը սրտիդ. pdf
Սևանի Վազգենյան դպրանոց. Հավուն mp3
Նվիրվում է Երուսաղեմի հայոց Պատրիարք Ամե...
Введение в сектоведение. В.Ю. Питанов, 2...
Աբորտներ՝ սատանային մատուցվող մարդկային ...
Կաթոլիկ եկեղեցուց ծագած բողոքական ուղղու...
Սահակ եպս. Մաշալյան Աղոթքի մասին (Մաս 1-...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Սահակ եպս. Մաշալյան Գայթակղության, ներմա...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանում ...
Ինչպե՞ս դիմակայել աղանդների ազդեցությանը...
Սահակ եպս. Մաշալյան Անիրավ դատավորի առակ...
Հայկական եկեղեցու օծում Seattle քաղաքում
ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ «ԽԱՉԸ» ԴԻՐՔԵՐՈՒՄ
Александр Щипков. Лекция девятая. Новые ...
Վեհարանի վերանորոգում
Սամվել Անդրանիկի Պողոսյան. Հայոց ցեղասպա...
Ս. Դավիթ Անհաղթ. Ներբողներ. Ս. Էջմիածին ...
slaq.am «Ակցիա` ընդդեմ աղանդների»
Դպրոցական միջին տարիքի աշակերտների քրիստ...
Ովքե՞ր են եկեղեցու հայրերը. pdf
Կոմիտաս Ասլամազյան. Ալագյազ. mp3
Հայր Խորեն Առաքելյան. Դիակիզում, թե՞ թա...
Կոմիտաս Ասլամազյան. Ալ Այլուղս. mp3
Կոմիտասեան Պատարագ ամբողջությամբ. Կատարո...
Վահանավանքի 1100 ամյակի գիտաժողով
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Եկեղեցական կյանք. քահանայից ամենամյա հավ...
Lusavoric Choir - Hayr Mer - M.Yegmalian
Г. Г. Бочкарева. Психологическая характе...
Билл Мак-Кивер. Мормоны и многобожие pdf
էլեկտրոնային միջոցների կիրառությունը հոգ...
Առաքյալներ. pdf
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Խորհուրդ Սուրբ Պատարագի.pdf
«Բարև Երկիր» ծրագրի ուղիղ եթերում ՄԱՆԱՆԱ...
Գլխավոր էջ » 2011 » սեպտեմբեր » 07

Եթե Հայ Առաքելական եկեղեցու դռները բաց են բոլոր հավատացյալների համար, ապա Նոր Խարբերդում գործող «Աստծո զինվորներ» կոչվող կրոնական կազմակերպության դռները թվայնացված են և բացվում են հատուկենտ մարդկանց առաջ: Ասում են, որ նույնիսկ իրավական կառույցների ներկայացուցիչների առաջ այդ դռները չեն բացվում:
Մենք անձամբ ուղևորվեցինք այնտեղ` պարզելու համար, թե «Աստծո զինվորներ» կրոնական կազմակերպությունը ի՞նչ գործունեություն է ծավալում: Հատկապես այն դեպքում, երբ կրոնական կազմակերպությունը ղեկավարող Շողեր Խաչատրյանի անվան շուրջ ծանր մեղադրանքներ են հնչում: Դրանցից ամենածանրն այն է, որ կառույցը զբաղվում է թրաֆիքինգով. տղամարդիկ ծառայի կարգավիճակում են, իսկ կանայք` սեռական ծառայություն մատուցողի: Ասվում է նաև, որ նա 1995թ. դատապարտվել է խուլիգանության համար: 2001թ. նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ` խարդախության մեղադրանքով: Ի դեպ, նա պահանջում է, որ իրեն Մաստեգրա անվանեն: Վերջերս նա խաբեությամբ վաճառել է իրեն պատկանող կրոնական կառույցի հետևորդ ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Աղանդներ | Դիտումներ: 1287 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 07.09.2011


Շարժման հիմնադիրն է Չարլզ Թեյզ Ռասելը, ծնված 1852 թ. փետրվարի 16-ին, Պիտսբուրգում, Փենսիլվանիա նահանգում, ԱՄՆ-ի հյուսիսում։ Նրա ընտանիքը բողոքական եկեղեցու
հարանվանություններից մեկի՝ ժողովական եկեղեցու անդամ էր։ 1870-ականներին, տակավին 18 տարեկան Չարլզը հիմնում է մի փոքրիկ խումբ՝ Աստվածաշնչի սերտողության նպատակով, որտեղ էլ նրան տալիս են «պաստոր» (հովիվ) անունը։ Այդ տարիներին նա, չնայած որ կրթություն չուներ և չէր տիրապետում դասական լեզուներին՝ հունարենին ու եբրայերենին, որոնցով գրվել են Աստվածաշնչի գրքերը ու չուներ նաև որևէ աստվածաբանական կրթություն, հանկարծ սկսում է Սուրբ Գրքի սեփական թարգմանական տարբերակն առաջարկել, մեկնաբանել, բացատրել։ Այս հենց այն ցցուն հատկանիշն է, որ բնորոշ է XIX դ. ամերիկյան կրոնական շարժումներին։ Ի միջի այլոց, նույն այդ «հիվանդությամբ» են տառապում նաև ժամանակակից եհովականները մեզանում՝ Հայաստանում։
Այդ տարիներին էր, երբ ադվենտիստ շարժումը հիասթափեցրեց իր անդամներին Աշխարհի վախճանի օրվա հաշվարկներով, ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Աղանդներ | Դիտումներ: 1708 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 07.09.2011


Սեպտեմբերի 1-3-ը, Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում տեղի ունեցավ գերմանացի կաթոլիկների «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության 15-րդ միջազգային համաժողովը: Համաժողովին մասնակցում էին 300 ներկայացուցիչներ 29 երկրներից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, որպես Քույր Եկեղեցու ներկայացուցիչ, սույն ժողովին մասնակցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը:
Համաժողովի ընթացքում քննարկվեցին մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում էին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գյուղական համայնքների կառուցվածքային փոփոխությունների ազդեցությանը գյուղերում ապրող մարդկանց հավատքի և կյանքի պայմանների վրա:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 569 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 07.09.2011


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի (Ատվածաբանական համալսարան) և Սանկտ Պետերբուրգի Ուղղափառ հոգևոր ակադեմիայի միջև այս ուսումնական տարվա սեմին կնքվել է համագործակցության համաձայնագիր:
Ինը կետից բաղկացած համաձայնագիրը վերաբերում է կրթական, գիտական, հրատարակչական, մեթոդական ծրագրերի զարգացմանը: Համագործակցության շրջանակներում տեղի կունենան ուսանողների և դասախոսների փոխանակումներ, գիտատեխնիկական նոր ուսումնական մեթոդների ներդրում:
Առաջիկա օրերին Գևորգյան ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցելու է Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևոր ակադեմիայի գրադարանի բացման արարողությանը: Այցի ընթացքում Գևորգ վարդապետը ակադեմիայի ռեկտոր Ամբրոսիոս եպիսկոպոսի կքննարկի համագործակցության առաջիկա ձեռնարկները:
Առաջիկային ծրագրվում է միջբուհական համագործակցության համաձայնագրեր կնքել նաև Անգլիայի, Նորվեգիայի, Ավստրիայի և Իտալիայի հոգևոր հաստատությունների հետ:

... Շարունակել ընթերցել »
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 608 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 07.09.2011


Սեպտեմբերի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Արմենիա» առագաստանավի անձնակազմին` գրող, հրապարակախոս Զորի Բալայանի ղեկավարությամբ:
Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց, որ նավարկությունը բարեհաջող ընթացք է ունեցել: «Տեղյակ ենք այն խանդավառությանը, որ ձեր այցելություններով ստեղծում էիք հայ համայնքներից ներս` հպարտության զգացում փոխանցելով մեր զավակներին ձեր քաջարի այդ արարքով: Նմանատիպ երևույթները նոր ոգևորություն են ներարկում մեր զավակների հոգիներից ներս և լիցք են հաղորդում նրանց` շարունակելու իրենց ազգապահպան գործունեությունը», - նշեց Վեհափառ Հայրապետը` իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցելով ներկաներին: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ հայ ժողովրդի մեջ այս իրադարձությունը կստանա լավագույն գնահատականը և կունենա իր արժևորումը:
Այնուհետև տիար Զորի Բալայանն «Արմենիա» առագաստանավի անձնակազմի անունից շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրա ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 615 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 07.09.2011


Սեպտեմբերի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երուսաղեմի Տաճարականների միաբանության պատվիրակությանը` գլխավորությամբ Երուսաղեմի տաճարականների հունական վաշտի գլխավոր հրամանատար Պողոս Չորակյանի:
Վեհափառ Հայրապետը, ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուրախություն հայտնեց, որ կազմակերպությունը սերտորեն համագործակցում է Եկեղեցիների հետ և համատեղ առաքելություն իրականացնում` ի սեր և ի բարօրություն մարդկության:
Հանդիպման ընթացքում պրն. Չորակյանը Նորին Սրբությանը ներկայացրեց միաբանության գործունեությունն ու առաքելությունը, որորի շրջանակներում մարդասիրական զանազան ծրագրեր են իրականացվում, ինչպես նաև օգնություն ցուցաբերվում Երուսաղեմի չորս պատրիարքություններին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

... Շարունակել ընթերցել »
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 655 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 07.09.2011

Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013