
Վենետիկի հանձնաժողովն արդեն քննադատական եզրակացություններ է ուղարկել ՀՀ առաջարկած «Խղճի և կրոնական ազատությունների մասին օրենքի» 2 նախագծերի վերաբերյալ: Այժմ ստեղծվել է նոր նախագիծ, որում նույնպես կան մի շարք վիճելի դրույթներ, մասնավորապես` հոգեորսության, կրոնական կազմակերպությունների գրանցման, անչափահասների քարոզչության եւ մի շարք այլ սահմանումներում: «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի կարծիքով` այս նախագիծն էլ Վենետիկի հանձնաժողովի կողմից արժանանալու է սուր քննադատության, քանի որ մի շարք դրույթներ այնքան էլ հստակ շարադրված չեն. «Օրինակ` հոգեորսություն է համարվում ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ հոգեբանական ճնշումը. բայց ի՞նչ ասել է հոգեբանական ճնշում»: Իսկ ահա Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշեց, որ հոգեւորականի համար շատ հստակ է, թե ինչ ասել է հոգեորսություն, եւ օրենքում անպայման պետք է դրույթ, որը հոգեորսության սահմանումն է տալիս: «Երբ ուրիշի հոտի սահմանններում քարոզչություն են անում,
...
Շարունակել ընթերցել »
|
|