Սեպտեմբերի 2-ին, Արցախում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումներին: Ստորև ներկայացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը` ասված Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի առիթով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ
(2 սեպտեմբերի, 2011 թ.)
Մեծարգո Նախագահ Արցախի Հանրապետության տիար Բակո Սահակյան, Մեծարգո վաստակյալ նախագահներ տիար Ռոբերտ Քոչարյան և տիար Արկադի Ղուկասյան, Հարգարժան պետական այրեր, Գերաշնորհ և հ
...
Շարունակել ընթերցել »
|
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հոգևոր ընթերցումներ» շարքի 15-րդ հատորը` Սուրբ Ներսես Շնորհալու «ԺԲ դար, Հայ-բյուզանդական եկեղեցական բանակցություններ» նամականին, որը գրաբարից աշխարհաբար է թարգմանել Սեդա Ստամբոլցյանը: Միջնադարյան այս նամականին բաղկացած է երկու մասից և ներկայացնում է ԺԲ դարի այն ժամանակաշրջանը, որում գործել են հայոց Կաթողիկոսներ Գրիգորիս Գ-ը, Ներսես Շնորհալին և Գրիգորիս Դ-ը: Առաջին մասը, որի կազմողն ու նամակները նախաբանով ու ծանոթագրական պատմություններով ուղեկցողը Ներսես Լամբրոնացին է, բովանդակում է Հայ և Բյուզանդական եկեղեցիների միջև 1165-1178թթ. շրջանում ձեռնարկված միության փորձին առընչվող վավերագրեր, իսկ երկրորդ մասը ներկայացնում է բացառապես սբ Ներսես Շնորհալու նամակները` գրված տարբեր անձանց ու այլևայլ առիթներով: Գիրքը տպագրվել է Մայր Աթոռի բարերար Սարգիս Պետոյանի մեկենասությամբ:
...
Շարունակել ընթերցել »
|
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Շնորհավորագրում մասնավորապես ասվում է. «Ուրախություն է մեզ համար, որ այսօր Արցախի հայրենասեր ժողովուրդը, արժևորելով իր հերոսական պայքարի շնորհիվ ձեռք բերված անկախությունը, ստեղծագործ աշխատանքով և արի կամքով շարունակում է Հայրենի երկրի բարեշեն և ազատ կյանքի կառուցումը` հաղթահարելով նոր ժամանակների մարտահրավերները և հաստատելով իր ընթացքը ժողովրդավարական արժեքների մեջ, որոնք ապահով կյանքի նոր հորիզոններ են բացում մեր զավակների համար: Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Իր երկնառաք օրհնությամբ անվրդով խաղաղության ու առաջընթացի մեջ պահի Արցախ աշխարհը` պարգևելով մեր բարեպաշտ ժողովրդին հարանոր ձեռքբերումներ` ի սեր ազգային մեր կյանքի առավել զորացման և հայրենանվեր ու հավատաշեն նոր արարումների իրականացման»:
...
Շարունակել ընթերցել »
|
|