Առասպե՞լ է, թե իրականություն, դժվար է ասել: Համենայն դեպս, այսօր էլ Իտալիայի Միլան քաղաքում պահպանվում է մի դիմանկար, որը մոտ 2000 տարեկան է և հեռավոր միջնադարում բերվել է Եդեսիայից: Պաստառի վրա Հիսուս Քրիստոսի ամենահին դիմապատկերն է, որը դարերի ընթացքում չի կորցրել թարմությունը և արտասովոր ազդեցություն է թողնում դիտողի վրա: 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացին վկայում է, որ այդ պատկերը առաջին դարում հայոց թագավորի հրամանով արարել է Անան անունով հայ նկարիչը: Ոչ թե մտացածին կերպար է, այլ նկարչի բնօրինակ է եղել հենց ինքը՝ Աստծո որդին: Ըստ Խորենացու՜ Անանը թագավորին է ներկայացրել «Հիսուս Քրիստոսի» կենդանագիր պատկերը: Մեկ այլ վկայություն հաստատում է, որ ողջ-առողջ և մարդկանց մեջ շրջագայող ու իր վարդապետությունը քարոզող Քրիստոսին նկարելիս Անանի ձեռքերը դողացել են՝ դիմացը կանգնած կենդանի Աստծո դեմքի արտասովոր ճառագայթումից: Նկարիչը, ասում են, երկար և անօգուտ չարչարվել է բնօրինակը հարազատորեն վերարտադրելու փորձ անելիս, և Աստծո որդին, այդ տե
...
Շարունակել ընթերցել »
|
|