
Երևանի Հարավ-արևմտյան թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Եսայի քահանա Արթենյանը eMedia.am կայքին հայտնել է, որ նախորդ կիրակի, երբ եկեղեցու հյուրն էր եղել Հայր Կոմիտասը, ով կիրակնօրյա քարոզի ընթացքում ներկաների հետ զրուցել է աղանդավորական շարժումների, նրանց գործունեության մասին, նույն օրվա երեկոյան նրան զանգել և սպառնալիքներ են հնչեցրել: «Այդ օրը նա ներկաների հետ զրուցել է նաև աղանդավորների ու կրոնական կազմակերպությունների մասին` «Կյանքի խոսք», «Եհովայի վկաներ» և այլն: Երբ նա ավարտել է և հեռացել եկեղեցուց, նույն օրվա երեկոյան իր հեռախոսի վրա զանգ է ստացել փակ համարից, ով Հայր Կոմիտասի հետ զրույցում պահանջել է դադարեցնել նման քարոզչությունը` ասելով. «Հայր ես ինչ ես, մի հատ թա’րգը տվեք այդ աղանդավորների մասին խոսել: Էտ թեմաները էլ չշոշափեք: Եթե սենց բաներ նորից կրկնվի, տես չփոշամանես»»,- ասաց Եսայի քահանա Արթենյանը` հավելելով, որ դեռևս հայտնի չէ թե ով է զանգել, սակայն անպայմանորեն քայլեր են ձեռնարկելու, որպեսզի բացահ
...
Շարունակել ընթերցել »
|

Որքան էլ տարօրինակ հնչի 1990 թ.-ից մինչ օրս Հայաստանում գործունեություն են ծավալում սատանայապաշտները: Ավելին՝ նրանցից մի քանիսը դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ ծիսակարգի համաձայն մարդկանց ողջակիզելու համար: Այս մասին տեղեկացանք քայքայիչ աղանդներից տուժածների և վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանից, ով այսօր մեզ հետ զրույցում հիշեց, որ եթե չի սխալվում դեռևս 88 թ.-ին «Կոմունիստ» թերթն էլ է անդրադարձել սատանայապաշտներին: Պարոն Ամարյանը, պատասխանելով մեր հարցին, նշեց, որ սատանայապաշտների ընդհանուր թվի մասին կոնկրետ տվյալներ չկան: Բայց նրանց խմբերը բաղկացած են 15-20 հոգուց: Ավելին՝ այսօրվա դրությամբ Հայաստանում 30-40 սատանայապաշտների խմբեր կան, եթե ոչ ավելի շատ: Նրանք մարզերում էլ են տարածված, բայց հիմնականում մայրաքաղաքում են իրենց գործունեությունը տարածում: Այն հարցին, թե ինչպե՞ս են իրենց ցանցը համալրում նոր մարդկանցով՝ Ալեքսանդր Ամարյանը բացատրեց, որ այն ձևով, ինչ աղանդավորական խմբերը: Բայց վերջում էլ սպառնալիք
...
Շարունակել ընթերցել »
|

Օգոստոսի 24-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Բացահայտիր Հայաստանը» և «Հայաստան` կյանքի երկիր» երիտասարդական խմբերի անդամներին: Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Բելգիայի, Սիրիայի և այլ երկրների հայկական համայնքներից Հայրենիք ժամանած երիտասարդները մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող բարեգործական տարբեր ծրագրերին: Ուրախություն հայտնելով երիտասարդների հետ հանդիպման առիթով` Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը երիտասարդ հայորդիներին տարբեր երկրներից համախմբում է Հայաստանում, որպեսզի նրանք ճանաչեն իրենց հայրենիքը, հաղորդ դառնան երկրի և՛ դժվարություններին, և՛ տեսիլքներին, փորձեն հասկանալ, թե ինչպես և որքանով կկարողանան մասնակցել երկրի կառուցմանը և առաջընթացին: Նորին Սրբությունը, դիմելով երիտասարդներին, մասնավորաբար նշեց
...
Շարունակել ընթերցել »
|
|