Միջնադարյան հայ կերպարվեստի տեսակ, ճարտարապետական մանր կոթողային ձև, որի հիմնական բովանդակությունը կազմում է պատվանդանի (խարսխի) վրա կանգնեցված սալաձև խաչարձանը՝ ճակատով դեպի արևմուտք ուղղված: Խաչքարերը ժամանակագրական առումով հաջորդել է խաչով ավարտվող քառակող վաղ միջնադարյան կոթողներին և թևավոր խաչերին, որոնց ճնշող մեծամասնությունը ոչնչացվել է արաբական արշավանքների ժամանակ: Արձանագրություններում կոչվել է խաչ կամ սուրբ նշան, XIX դ-ից՝ խաչարձան կամ Խաչքար: Բովանդակում է քրիստ. հիմն. գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը: Գլխավոր տարրը խաչն է՝ իբրև Խաչեցյալի (Քրիստոսի), կենաց ծառի, խոստացված երկնային հոգևոր դրախտի ու փրկության խորհուրդ, և որպես պաշտամունքային առարկա հայերի համար փոխարինել է սրբապատկերին: IV–V դդ-ից սկսած Խաչքարը կանգնեցվել է առանձին՝ իբրև կոթող, կամ ագուցվել եկեղեցու որմի մեջ՝ որպես ճարտարապետական զարդ: Կանգնեցվել են ռազմական հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու (սելջուկյան թուրքերի դեմ ամիրսպասալար
...
Շարունակել ընթերցել »
|
|