Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Билл Мак-Кивер. Мормоны и многобожие pdf
Լուսինե Զաքարյան. Ի գերեզման. mp3
Սահակ եպս. Մաշալյան Գայթակղության, ներմա...
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Բելլա Բարսեղյան. Հեթում Ա արքան` միջ...
Խաչի օծման արարողություն Ապարանում ( Եկե...
Աստվածաշունչ (բոլոր գրքերը) Ս. Էջմիիածին...
Սուրբ Եղիշե վարդապետ. Աստվածաբանական երկ...
Նվիրվում է Երուսաղեմի հայոց Պատրիարք Ամե...
Վարք Սրբոց Բ. Դեմետրիոս - Թեոփիլոս. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյան Պայծառակերպո...
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
Անահիտ Պարսամյան. Օշինդրի բույրը կամ Ս. ...
"SOURP-SOURP" L. ZAKARIAN- M.Y...
slaq.am «Ակցիա` ընդդեմ աղանդների»
Սահակ եպս. Մաշալյան Հարստության մասին (...
Օձունի վանքի սբ. Աստվածածին եկեղեցու վեր...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հրաշքների մասին...
Անկանիմք
Կոմիտաս Ասլամազյան. Խումար mp3
Լուսինե Զաքարյան Առավոտ Լուսո mp3
խԱՉՔԱՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Բաց դուռը սրտիդ. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Սբ Կիպրիանոս Կարթագենացի. Գիրք եկեղեցու ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Յորժամ. Վարուժան սարկավագ Մարգարյան. mp3
Երևանի Ավետարանական աղանդը Հայ Առաքելակա...
Լուսինե Զաքարյան. Սուրբ-սուրբ mp3
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 04 mp3
Վազգեն Վարդապետ. Մեր Պատարագը. pdf
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Խաչիկ ծ. վարդապետ Դատեան. Երկերի ծողոված...
Կոմիտաս Ասլամազյան. Շողեր ջան mp3
Феномен глоссалалии. Н. В. Порублев. pdf
Վեհարանի վերանորոգում
Введение в сектоведение. В.Ю. Питанов. p...
Եկեղեցական կյանք. քահանայից ամենամյա հավ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Опасные тоталитарные формы религиозных...
Роль религии в диалоге цивилизации.pdf
«Բարև Երկիր» ծրագրի ուղիղ եթերում ՄԱՆԱՆԱ...
ИНКВИЗИЦИЯ.pdf
Սուրբ Մակար Մեծ. Խրատներ. pdf
Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնով. Յուղաբեր կ...
Դպրության տվչության կարգ Վազգենյան հոգևո...
Գլխավոր էջ » 2011 » օգոստոս » 23 » Կատարվեց Մայր Աթոռի Սբ Հրեշտակապետաց եկեղեցու խաչերի օծման արարողությունը

19:24
Կատարվեց Մայր Աթոռի Սբ Հրեշտակապետաց եկեղեցու խաչերի օծման արարողությունը


Օգոստոսի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Գևորգյան Հոգևոր Ճեմարանի հարևանությամբ կառուցված Սբ Հրեշտակապետաց եկեղեցու խաչերի օծման արարողությունը:
Ս. Հրեշտակապետաց եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2007 թվականի սեպտեմբերի 10-ին: Եկեղեցու բարերարն է Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, եկեղեցու ճարտարապետը` Ջիմ Թորոսյանը: Շինարարությունն իրականացնում է «Հորիզոն 95» ՍՊԸ-ն:
Եկեղեցականների թափորն Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից առաջնորդեց դեպի նորակառույց եկեղեցի, ուր եկեղեցու առջև դրված խաչերի մոտ սկսվեց օծման արարողությունը: Սաղմոսների ներքո եկեղեցականները ջրով և գինով լվացին եկեղեցու խաչերը, ապա սուրբգրային ընթերցումներից և աղոթքներից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբալույս Մյուռոնով օծեց եկեղեցու գմբեթի խաչը: Մնացյալ չորս խաչերն օծեցին «Սբ. Ներսես Մեծ» հիվանդանոցի հոգևոր տեսուչ Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը և Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Այնուհետև «Խաչի քո Քրիստոս» շարականի երգեցողության ներքո Մայր Աթոռի Լուսարարպետի պաշտոնակատար Տ. Հովնան վարդապետ Հակոբյանը կատարեց խնկարկություն, ապա Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ եկեղեցականները և հավատացյալ ժողովուրդը մոտեցան և երկրպագելով համբուրեցին նորաօծ խաչերը:
Արարողության ավարտին ներկաներին իր օրհնության խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ուրախություն հայտնելով արարողության առիթով` Նորին Սրբությունը մասնավորաբար նշեց. «Ահա այն գեղեցիկ պահն է, երբ խաչերի օրնհությունից հետո հավատավոր զավակները կարող են մոտենալ և երկրպագել օծյալ այս խաչերին` հաղորդակից դառնալով այն առատ օրհնության, որ ճառագում է խաչերից դեպի ձեզ»: Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Տիրոջ այդ օրհնությամբ լուսավորվեն հավատացյալների հոգիները, և այն տարածվի նրանց կյանքից ներս, որպեսզի փառաբանության, աստվածսիրության և հայրենասիրության գեղեցիկ զգացումները միշտ ապրեն նրանց հոգիներում և սրտերում:
Վերջում Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց եկեղեցու բարերարին ու ճարտարապետին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Բաժին: Նորություններ | Դիտումներ: 716 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Norutyunner | Հեղինակություն: 5.0/22
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013