Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Վարուժան սրկ. Մարգարյանը. Խորհուրդ մեծ m...
Մաշտոց տպագրված է 1988 թ. Անթիլիասում. p...
Սպանության դեպքեր Ռուսաստանում Նեոհիսուն...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Լուսինե Զաքարյան. Դլե Յաման. mp3
Տէր ողորմեա, Հատված Պատարագից. mp3
Հովհան ոսկեբերան ներբող Սբ. Գրիգոր Լուսա...
ՁԻԱՀ-ով հիվանդների հոգեբանական առանձնահա...
Типология сектантства и методы антисе...
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկ...
Երևանի Ավետարանական աղանդը Հայ Առաքելակա...
Ժամագիրք. pdf
Սահակ եպս. Մաշալյան Երկու որդիների առակը...
Նոր Կտակարան. pdf
Շուշիի ազատագրման 20 - ամյակի Տոնը սկսվ...
Г. Г. Бочкарева. Психологическая характе...
Վարուժան սարկավագ Մարգարյան. Անկանիմք. m...
Աղանդների Հետաքննություն Զոհրաբ Հարոյանի...
Կիպրիանոս. Աղոթագիրք. Սուրբ Էջմիածին, 20...
Կոմիտաս վարդապետ - Գութան երգ
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Աղոթք
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Վեհարանի վերանորոգում
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Սահակ եպս. Մաշալյան Չարին բարությամբ պատ...
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
Անկանիմք
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Տաթևացուց մինչև Տաթևացի. pdf
Հայր Խորեն Առաքելյան. Դիակիզում, թե՞ թա...
Մենք դեմ ենք աղանդներին
Введение в сектоведение. В.Ю. Питанов, 2...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Ս. Դավիթ Անհաղթ. Ներբողներ. Ս. Էջմիածին ...
Եկեղեցական կյանք. քահանայից ամենամյա հավ...
Ուխտագնացություն Ակունք գյուղի Սուրբ Կար...
ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ (տեսանյու...
Կոմիտաս Ասլամազյան. Կռունկ mp3
Ս. Ս. ՄԱՅԻԼԵԱՆ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻ...
Արմեն Պողոսյան. Պատասխան Եհովայի վկաների...
Եհովայի վկաներ. Նոր աշխարհի թարգմանությո...
Գերաշնորհ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեան...
Սահակ եպս. Մաշալյան Հարստության մասին (...
Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնով. Յուղաբեր կ...
Ս. Կյուրեղ Երուսաղեմացի. Կոչումն ընծայու...
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Գլխավոր էջ » 2011 » օգոստոս » 23 » Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա վանդալային հարձակումն է կատարվել

00:17
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա վանդալային հարձակումն է կատարվել


Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա վանդալային հերթական հարձակումն է կատարվել, որն ի դեպ, 2 ամիս առաջ վերաօծել էր Գարեգին Երկրորդը՝ Վրաստան կատարած հովվապետական այցի ժամանակ։
Օգոստոսի 19-ի երեկոյան, մոտավորապես ժամը 4-ին, Թբիլիսիում` Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի են մտել ազգությամբ վրացի 2 երիտասարդ, ամենայն  հավանականությամբ` հարբած վիճակում, եւ լկտի ու անհարգալից պահվածք դրսեւորել: Հոգեւոր հայրերն այդ ժամանակ բացակայել են: Եկեղեցում են եղել միայն 2 կին աշխատակցուհիները եւ մոմավաճառն ու հավաքարարը:
Երիտասարդներից մեկը հատկապես շատ ագրեսիվ է պահել իրեն: Նա մոտեցել է խորանի մոտ դրված Սուրբ Գրքին, սկսել կոպիտ շարժումներով թերթել այն, ինչի հետեւանքով էջերից մեկը պոկվել է: Չբավարարվելով այս ամենով` նա բազմել է եպիսկոպոսական գահին: Եկեղեցում գտնվող կանայք փորձել են կարգի հրավիրել սանձարձակին, եւ դուրս են արել նրանց: Նրանք պոկել են եկեղեցու դռներին կախված հայտարարությունները եւ ցուցադրաբար այրել դրանք:
Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մեզ տեղեկացրեց, որ իրենք դիմել են ոստիկանության: Հարկ է նշել, որ պատժելի առնվազն 2 արարք կարելի է արձանագրել` հագեւոր տաճարի պղծում եւ հավատքի նկատմամբ վիրավորանք, ինչպես նաեւ՝ խուլիգանություն: Առաջնորդարանը պատրաստվում է դիմել Վրաստանի ներքին գործերի նախարարություն եւ պետական այլ կառույցների, ինչպես նաեւ բողոքի նոտա փոխանցել Վրաց ուղղափառ եկեղեցուն:
Վազգեն եպիսկոպոսի համոզմամբ` վրաց երիտասարդների այս արարքը հետեւանք է հուլիսի 5-ին Վրաստանի օրենսդրության մեջ կատարված փոփոխության, ինչը նախատեսում է իրավական կարգավիճակ տալ երկրի կրոնական փոքրամասնություններին: Դրանից հետո սկիզբ առավ հակահայկական շարժում, որը մինչ օրս չի դադարում:
Վրացական մամուլը եւ հեռուստաալիքները, այսպես ասած, առանձնահատուկ տեղ են հատկացնում հայկական թեմաներով հոդվածներին եւ հաղորդումներին: Վիրահայոց հոգեւոր առաջնորդի խոսքով` սա նաեւ արդյունք է վրաց ուղղափառ եկեղեցու որոշ հոգեւորականների ծայրահեղ եւ ազգայնամոլ քարոզչությանը, որի հետեւանքները վիրահայությունը զգում է նաեւ կենցաղային մակարդակում:
Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվածի կապակցությամբ Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմն առաջիկայում հենդես կգա նաեւ հայտարարությամբ: Մինչ այդ` կատարվածի մասին բանավոր հաղորդվել է Վրաստանի հանրային պաշտպանին: Նշենք, որ մեկ ամիս առաջ էլ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտակայքում գտնվող հյուրանոցի պատին անհայտ անձինք հայերի հասցեին հայհոյանքներ էին գրել:






Բաժին: Նորություններ | Դիտումներ: 703 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Norutyunner | Հեղինակություն: 5.0/23
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013