Օգոստոսի 20-ին Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի ձեռամբ
մասնակցությամբ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպս. Մնացականյանի և
Արմավիրի թեմի հոգևորականների կատարվեց Նոր Կեսարիա համայնքի Սուրբ Բարսեղ
Կեսարացի եկեղեցու օծումը: Նախ Սրբազան հայրերը օծեցին Սուրբ սեղանը,
մկրտության ավազանը, ինչպես նաև եկեղեցու 12 սյուները:
Սուրբ արարողությանը ներկա էին Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը,
Արմավիրի մարզի դատաղազը, Արմավիր քաղաքի քաղաքապետը, համայնքապետը և
բազմաթիվ հյուրեր, թեմի երիտասարդաց միության անդամներ, Նոր Կեսարիայի
բնակիչներ:
Արմավիրի թեմի Նոր Կեսարիա համայնքում 2009 թվականից եգիպտաբնակ Բարսեղ
Գըզըլյանի բարերարությամբ սկսվել էր Սուրբ Բարսեղ Կեսարացի բազիլիկ
եկեղեցու կառուցումը: Բարերարը, լինելով պատմական Կեսարիա գյուղից,
2003թ-ին գտնվելով Հայաստանում տեղեկացվել էր, որ Արմավիրի տարածաշրջանում
մարզկենտրոնից 16 կմ հեռավորության վրա կա
...
Շարունակել ընթերցել »
|
Օգոստոսի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և
ներկայությամբ Հայաստանի թեմակալ առաջնորդների և Մայր Աթոռի ողջ
միաբանության, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Երևանի Սբ. Գրիգոր
Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս
Ժամկոչյանը:
Պատարագիչ Սրբազանն իր քարոզում որդիական ջերմ սիրով ու խոնարհումով Մայր
Աթոռի միաբանության և հավատացյալ ժողովրդի անունից շնորհավորական խոսք
ուղղեց Վեհափառ Հայրապետին` ծննդյան 60-ամյակի կապակցությամբ` մաղթելով
կյանքի երկար արևշատ օրեր և բեղուն գահակալություն` շարունակելու
հաջողությամբ հովվել համայն հայությանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի
ծննդյան տարեդարձի առիթով քարոզից հետո Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև
արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ կատարվեց Հայրապետական
մա
...
Շարունակել ընթերցել »
|

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սբ. Գրիգոր Լուսավորչի
132-րդ հետևորդն է եւ զբաղեցնում է Սբ. Գրիգոր Լուսավորչի գահը Մայր Աթոռ
Սուրբ Էջմիածնում:
Վեհափառ Հայրապետը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստան և Արցախ աշխարհի,
աշխարհասփյուռ միլիոնավոր հայերի հոգեւոր առաջնորդն է, հայ Առաքելական
Ուղղափառ Քրիստոնյաների Հովվապետն ու Հայրապետը:
Հայ Առաքելական Եկեղեցու Նվիրապետության մեջ ամենայն Հայոց Կաթողիկոսը
/հունարեն տերմինը նշանակում է եկեղեցու ընդհանուր առաջնորդ/ Եկեղեցու
Առաջնորդն է: Հայոց եկեղեցում նա աստիճանով բարձր է Պատրիարքից,
Արքեպիսկոպոսից եւ Եպիսկոպոսից: Որպես կանոն, նրան ընտրում են եպիսկոպոսաց
դասից: Լինելով Աստծո և ազգի ընտրյալ` նա համարվում է առաջինը հավասարների
մեջ: Կաթողիկոսին օծում է 12 եպիսկոպոս: Կաթողիկոսը ներկայացնում է Հայ
Եկեղեցու կենտրոնացված իշխանությունը: Նա բարձրագույն դատավորն է եւ
օրենսդրական մարմնի ղեկավարը: Նա Ազգային-Եկեղեցական, Գերագույն Հոգեւոր
Խորհրդի եւ Եպիսկոպոսական ժողովի նախագ
...
Շարունակել ընթերցել »
|

Աստծո և ազգի կամոք 1999 թվականին ազգային-եկեղեցական սրբագումար ժողովում
Լուսավորչի աթոռի 132-րդ գահակալ է ընտրվում Գարեգին արքեպիսկոպոս
Ներսիսյանը` Բարձրյալ Աստծուն անմնացորդ ծառայելու հավատարմության ուխտով
ստանձնում հոգևոր առաջնորդի պատասխանատու առաքելությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գահակալության տարիները լեցուն են
եկեղեցաշեն ձեռքբերումներով ու հաջողություններով, որոնք շարունակությունն
են մեր լուսավոր նախնյաց սուրբ գործի: Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնից Հայոց Հայրապետը Տիրոջ անսահման սերն է բաշխում բյուրավոր հայ
զավակներին, քանզի Աստված սեր է և կյանք, կյանք և փրկություն, որի
մարմնավորումը եղավ Գարեգին Բ Հայրապետը մեր ազգի համար:
Եթե Վեհափառ Հայրապետի 12-ամյա գահակալության տարիները ձեռքբերումներով ու
հաջողություններով մեր աչքի առաջ են, ապա դպրոցական ու ճեմարանական
տարիների մասին տեղեկանում ենք արդեն խունացած նկարներից ու մեկ էլ
ընկերների պատմածներից, որոնց միջոցով ճանաչում ենք Կտրիճ անունով «խ
...
Շարունակել ընթերցել »
|
|