Մսամթերքի շուկայում հայտնի «Բարի Սամարացի» ընկերությունն աղանդավորական
կառույց է». լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Քայքայիչ
պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի տնօրեն
Ալեքսանդր Ամարյանը:
Նա նշեց, որ ՀՀ-ում կրոնական կառույցների` հարկային դաշտից դուրս լինելու
պատճառով կամ շնորհիվ կառույցի ներսում ծավալվում է բիզնես
գործունեություն:
Ալեքսանդր Ամարյանը նաեւ տեղեկացրեց, որ տեղեկություն չունի` արդյո՞ք
պետական մարմիններում կան աղանդավորներ, սակայն, բանախոսի հավաստմամբ,
ուժային կառույցներում նրանց ներկայությունն առկա է: Նրա խոսքերով` շատ
դատավորներ, դատախազներ են պատկանում աղանդավորական այս կամ այն խմբին:
Ինչ վերաբերում է Ազգային անվտանգության խորհրդի քայլերին, ապա Ամարյանը
հայտնեց, որ ինքը չի կարող որեւէ բան ասել, քանի որ այնտեղ ամեն ինչ փակ է,
եւ ԱԱԽ-ի հետ այսքան ժամանակ ոչ մի խորհրդակցություն կամ քննարկում չի
եղել:
Աղբյուր` www.erkir.am